Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Միոկարդիտ

Սրտամկանի օջախային կամ տարածուն ախտահարումն է, որը տարբեր պատճառներով է պայմանավորված։ Միոկարդիտի ժամանակ էթիոլոգիական գործոնը հիմնականում մակրոօրգանիզմի իմունոռեակտիվականությունն է։ Տարբերում են միոկարդիտի հետևյալ ձևերը՝ ռևմատիզմային, վարակային (վարակային-ալերգիկ), վիրուսային, նշիկային, սեպտիկ և այլ վարակների հետ կապված, ալերգիկ (շիճուկային, դեղորայքային, ետպատվաստումային), միոկարդիտներ՝ շարակցական հյուսվածքի համակարգային և պարազիտային հիվանդությունների ժամանակ և այլն։ Որոշ հեղինակներ առանձնացնում են նաև բնածին միոկարդիտները, որոնք առաջանում են ներարգանդային շրջանում, երբ մայրը հղիության տարբեր ժամկետներում հիվանդանում է էնտերովիրուսային վարակներով, կարմրախտով, մանրէածնական այլ հիվանդություններով։


Կլինիկան։ Վարակային-ալերգիկ միոկարդիտը առավել տարածված ոչ ռևմատիզմային միոկարդիտի ձևն է, որը, որպես կանոն, առաջանում է վարակի ֆոնի վրա կամ կրած վարակային հիվանդությունից հետո (հաճախ վիրուսային)։ Վաղ տարիքի երեխաների մոտ նորմալ, ենթատենդային, հազվադեպ բարձր ջերմության դեպքում նկատելիորեն վատանում է ընդհանուր վիճակը, առաջանում է գունատություն, մաշկածածկույթի մոխրակապտավուն երանգ։ Երեխան ծծելիս արագ է հոգնում և հրաժարվում է կուրծքն ընդունել, կորցնում է զանգվածը, դառնում անհանգիստ, թույլ, սակավ շարժուն։ Օբյեկտիվորեն հայտնաբերվում է սրտի սահմանների մեծացում. սրտի գագաթային հրոցը թուլացած է, տոները զգալիորեն խլացած են կամ խուլ, կարող է լինել քառատրոփ ռիթմ, բնորոշ է հաճախասրտությունը և էմբրիոկարդիան, առկա է ոչ մշտական, մեղմ բնույթի սիստոլային աղմուկ։ Մանր միոկարդիտի ժամանակ արագ զարգանում է սրտի անբավարարություն, որը ծծկեր երեխաների մոտ որոշակի առանձնահատկություններ ունի։ Վաղ շրջանում երեխայի մոտ լինում են քրտնոտություն, գունատություն, անհանգստություն, հազ, հևոց և կապտուկ՝ կերակրելիս, լողացնելիս, բարուրելիս։ Ավելի ծանր դեպքերում զգալի շնչարգելություն և հաճախասրտություն է դիտվում նույնիսկ երեխայի հանգիստ վիճակում։ Աջ փորոքային անբավարարությանը հիմնականում բնորոշ են ընդհանուր թեթև այտուցվածությունը (դաստակների, ոտնաթաթերի, որովայնի առաջնային պատի և ցայլքի շրջաններում), զանգվածի արագ ավելացումը՝ այտուցվածության հաշվին, սակավամիզությունը (չոր բարուրի  ախտանիշ), մեծանում են փայծաղն ու լյարդը, հնարավոր է սպիտամիզություն և միկրոհեմատուրիա։ Ծանր միոկարղիտի ժամանակ, երբ գերակշռում է ձախ փորոքային անբավարարությունը, զարգանում է միջանկյալ այտուցով թոքային հիպերտենզիա, դիտվում են ալվեոլային այտուցի նշաններ՝ երկկողմանի թաց խզզոցներ, շնչահեղձություն, կապտուկի ուժեղացում (նկ. 60)։


Նկ. 60. Վարակային-ալերգիկ միոկարդիտով հիվանդի ռենտգեննկարը։ Նկատվում է սրտի սահմանների խիստ մեծացում, հատկապես ձախից:


Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ այդ վիճակը հաճախ բարորակ բնույթ է կրում։ Սկիզբը սովորաբար աստիճանական է, քիչ բնորոշ։ Նկատվում է ընդհանուր ասթենիզացիա, գունատություն, արագ զարգացող հոգնածություն, նիհարում, նորմալ կամ ենթատենդային ջերմություն։ Այդ տարիքի երեխաները հաճախ գանգատվում են սրտի շրջանի ցավերից։ Նկատվում է սրտի հարաբերական բթության սահմանների չափավոր մեծացում, սրտի հնչյունների խլացում, նուրբ սիստոլային աղմուկ։ Ավելի հաճախ դիտվում է սրտի ռիթմի խանգարում, ինչպես նաև կենսաէլեկտրական երևույթների չափավոր փոփոխություններ, սրտամկանի կծկողական ֆունկցիայի խանգարումներ։

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ