Մանկական հիվանդություններ
Բրոնխիտներ
Բրոնխների բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային, ալերգիկ և այլն)։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևն են։ Լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն։
Բրոնխիտները երեխաների մոտ դասակարգվում են (Ս.Վ. Ռազինսկի, Վ.Կ. Տատոտչենկո և ուրիշներ) հետևյալ ձևով՝
- սուր հասարակ բրոնխիտ,
- սուր խցանող (օբստրուկտիվ) բրոնխիտ,
- սուր բրոնխիոլիտ և 4) կրկնվող (ռեցիդիվող) բրոնխիտ։
Էթիոլոգիան։ Զարգանում են ամենատարբեր վիրուսային և մանրէական վարակներից։ Առավել հաճախակի պատճառներն են պարագրիպի, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսները և ադենովիրուսները։ Բրոնխիտով հիվանդացության կապը տարվա եղանակների և էպիդեմիոլոգիական վիճակների հետ ակնհայտ է։ Բրոնխիտների նկատմամբ հատկապես նախատրամադրված են այն երեխաները, որոնք տառապում են ալերգիկ դիաթեզով, ռախիտով, քրոնիկական տոնզիլիտով, ադենոիդիտով։ Բրոնխիտների կլինիկական արտահայտությունները շատ դեպքերում կախված են շնչական հիվանդության էթիոլոգիայից և երեխայի տարիքից։ Երեխաների կյանքի առաջին տարում, հատկապես առաջին ամիսներին, հիվանդությունը հաճախ ընթանում է բրոնխիոլիտի կամ օբստրուկտիվ բրոնխիտի ձևով։ Նախադպրոցական և հատկապես բարձր տարիքի երեխաների մոտ այն հաճախ ընթանում է տրախեոբրոնխիտի ձևով։
Սուր հասարակ բրոնխիտ։ Հիվանդության հիմնական ախտանիշը հազն է, որը սկզբում չոր է և տանջալից։ Տրախեոբրոնխիտների դեպքում այն ուղեկցվում է ճնշման զգացումով կամ ետկրծոսկրային ցավերով։ Հիվանդության երկրորդ շաբաթում հազը դառնում է փափուկ, թաց։ Հազի տևողությունը երկու, երբեմն երեք շաբաթ է։ Ականջելիս լսվում է սուլող, չոր խզզոցներով կոշտացած շնչառություն։ Երբեմն կարող են լսվել խոշոր կամ միջին բշտիկային թաց խզզոցներ։ Բնորոշ են համարվում հազալու ժամանակ խզզոցների փոփոխություննրը և անհետացումը։ Կարող են լինել և մանրբշտիկային խզզոցներ, որոնք, ի տարբերություն թոքաբորբի, տարածուն բնույթ են ունենում։ Պերկուտոր փոփոխությունները սովորաբար բացակայում են։ Ջերմային ռեակցիան տևում է մի քանի օր։ Արտահայտված շնչառական անբավարարություն չի նկատվում։
Սուր օբստրուկտիվ բրոնխիտ։ Բրոնխիտի այս ձևն ուղեկցվում է բրոնխների խցանման համախտանիշով։ Օբստրուկցիան կամ շնչական ուղիների նեղացումը կարող է լինել այդ ուղիների լուսանցքում լորձի կուտակման, բրոնխների պատերի հաստացման, բրոնխային մկանունքի կծկման, թոքի կծկման (ռետրակցիայի) ուժերի թուլացման հետևանքով և այլն։ Շնչական ուղիների օբստրուկցիայի բնորոշ նշանը, որը հաճախ նկատվում է մանկական տարիքում, «սուլոցով արտաշնչումն է»։
Հիվանդության ախտանիշը՝ օբստրուկցիան, շատ հաճախ բրոնխիոլիտների և բրոնխիտների ժամանակ է նկատվում։ Այդ պատճառով էլ սուլոցով արտաշնչման դեպքում (էքսպիրատոր սուլոց, շնչառության էքսպիրատոր դժվարացում, էքսպիրատոր ստրիդոր) ճիշտ կլինի խոսել բրոնխների օբստրուկցիայի մասին («Ասթմային համախտանիշ» տերմինը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ ասթմայի առկայությունը հաստատվում է այլ լրացուցիչ տվյալներով)։
Ռենտգենաբանորեն սուր բրոնխիտն արտահայտվում է թոքերի ու թոքարմատների պատկերի ուժեղացումով, հատկապես ստորին միջադիր գոտիներում՝ երկու կողմից։ Շատ կարևոր է թոքային հյուսվածքում օջախային և ինֆիլտրատիվ փոփոխությունների բացակայությունը։ Թոքապատկերի ռեակտիվ ուժեղացումը բրոնխիտի կլինի-կական արտահայտություններից առավել երկարատևն է (7-14 օր և ավելի)։ Սուր բրոնխիտով հիվանդ երեխաները սովորաբար ռենտ գենաբանական հսկողության կարիք չեն ունենում։ Թոքաբորբի ժխտման համար բավական է միայն մեկ ռենտգեննկարահանումը։ Ռենտգենաբանը իրավասու է ախտորոշել թոքաբորբ միայն այն դեպքերում, երբ թոքային հյուսվածքի ռենտգեննկարում ինֆիլտրատիվ փոփոխություններ են երևում։ Մանր օջախային ստվերները թոքաբորբի ախտորոշման հիմք չեն ծառայում, քանի որ պայմանավորված են գերարյունության հատվածում անոթների տանգեցիալ հատումով, որը սուր բրոնխային պրոցեսի ժամանակ հանդես է գալիս որպես օրինաչափ ռեակցիա (Օ.Ա. Սպորով)։
Սուր բրոնխիոլիտ։ Սուր շնչառական (ռեսպիրատոր) հիվանդություն է, որի դեպքում հիմնականում ախտահարվում են բրոնխները և բրոնխիոլները։ Խցանման (օբստրուկտիվ) պրոցեսը զարգանում է բրոնխների պատերի հաստացման հետևանքով, որի առաջացմանը նպաստում են այտուցը և ինֆիլտրացիան, լորձի և բջջային քայքայուկների կուտակները։ Բրոնխիոլիտի համար հատկանշական է արտահայտված շնչառական անբավարարությունը։
Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար, սակայն կարող է զարգանալ նաև միանգամից։ Որպես կանոն, առաջանում է hազ, որը երբեմն նոպայական բնույթ է ունենում։ Երեխայի մոտ շնչառական անբավարարության երևույթներ են առաջանում, նկատվում է կապտուկ, քթի թևերի արտափքում, շնչառական գործողության մեջ ընդգրկվում են օժանդակ մկաններ։ Ջերմությունը սովորաբար շատ բարձր թվերի չի հասնում։ Նկատվում է տախիկարդիա և հևոց։ Աուսկուլտացիայի ժամանակ լսվում են երկկողմանի բազմաթիվ մանրբշտիկային և ճարճատուն խզզոցներ՝ ինչպես ներշնչման, այնպես էլ արտաշնչման փուլում։ Արյան հետազոտությամբ առանձնակի փոփոխություններ չեն հայտնաբերվում։
Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ հայտնաբերվում է թոքերի այս կամ այն աստիճանի փքում, թոքադաշտերի թափանցելիության բարձրացում։ Այդ ֆոնի վրա հայտնաբերվում են ցածր թափանցելիության ոչ մեծ հատվածներ։ Ի տարբերություն թոքաբորբի, ինֆիլտրացիայի տարածված հատվածներ չկան։ Թոքերի շուրջարմատային պատկերի որոշ ուժեղացում է դիտվում։
Վաղ մանկական տարիքի երեխաների սուր բրոնխիոլիտը անհրաժեշտ է տարբերակել բրոնխոպնևմոնիայից։ Բրոնխոպնևմոնիայի համար բնորոշ են՝
- շնչական խանգարումների թույլ արտահայտվածությունը,
- արտահայտված ջերմային ռեակցիաները,
- թոքի սահմանափակ ախտահարումը (պերկուտոր փոփոխությունները և խզզոցները տեղակայվում են թոքի բաժիններից որևէ մեկում)։
Բրոնխոպնևմոնիային բնորոշ է ավելի բարձր ջերմությունը, ծանր թունավորման երևույթները, ինչպես նաև նեյտրոֆիլային լեյկոցիտոզը և լեյկոցիտային բանաձևի ձախ թեքումը։ Ավելի դժվար է տարբերակել բրոնխիոլիտը բրոնխային ասթմայի ծանր նոպաներից: Ասթմային նոպայի օգտին են վկայում՝
- անամնեզում նման երևույթների առկայությունը,
- արտաշնչման ժամանակ առատ սուլոցային խզզոցների առկայությունը, է նոպայի զարգացումն առանց վարակային գործոնի մասնակցության։
Տարբերակիչ-ախտորոշիչ միջոց պետք է համարել ադրենալինի կամ այլ հզոր սպազմալուծիչի ներարկումը, որը ասթմայի դեպքում մեղմացնում է նոպան, մինչդեռ բրոնխիոլիտի ժամանակ ոչ մի ազդեցություն չի ունենում։
Կրկնվող բրոնխիտներ։ Ախտաբանական վիճակ է, որը տարվա ընթացքում կրկնվում է 3-4 անգամ, երկարատև կլինիկական արտահայտությունների հակում ունի (2 շաբաթ և ավելի) և բնորոշվում է բրոնխաթոքային համակարգի արտահայտված սկլերոզային փոփոխությունների բացակայությամբ։ Կլինիկորեն ռեցիդիվն արտահայտվում է ջերմության չափավոր բարձրացումով, մեծ մասամբ թաց հազով, որը տևում է 3-4 շաբաթ։ Հաճախ գերիշխում է հազը։ Ընդբախման օգնությամբ սովորաբար փոփոխություններ չեն հայտնաբերվում, չնայած երբեմն ենթաթիակային շրջաններում առկա է թոքային հնչյունի կարճացում։ Ականջելիս լսվում են տարբեր հնչողության, ըստ բնույթի և տեղակայման՝ փոփոխվող թաց և չոր խզզոցներ։ Արյան քննության ցուցանիշները հաճախ նորմայից շեղված չեն կամ շատ արագ վերադառնում են նորմայի սահմաններին։ Միջնոպայական շրջանում շնչական օրգանների կամ այլ համակարգերի կողմից նկատելի որևէ փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Հազն առաջանում է հաճախ աննշան մրսելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության, առանց բրոնխիտի սրացման նշանների ընթացող սուր շնչական հիվանդությունների դեպքում։
Ռենտգենաբանական հետազոտությունները կրկնվող բրոնխիտին բնորոշ որևէ ախտահատուկ փոփոխություններ չեն հայտնաբերում։
Բրոնխոսկոպիկ հետազոտության ժամանակ էնդոսկոպիական պատկերում սովորաբար շեղումներ չեն նկատվում։
Բրոնխների ախտահարման ամենահաճախ հանդիպող արտահայտությունը արտադրուկի առկայությունն է։ Խորխը լորձային է, երբեմն լորձաթարախային բնույթի և քիչ քանակությամբ։ Որպես կանոն, խորխը լինում է ոչ թե բրոնխների լուսանցքում, այլ առանձին գուղձերի կամ ֆիբրինային փառի ձևով, որոնք հեշտությամբ են անջատվում։ Բրոնխների փոփոխությունները տարածուն կամ ավելի արտահայտված են լինում վերին բաժիններում, մասնավորապես շնչափողում և գլխավոր բրոնխների վերին հատվածներում (Ս.Վ. Ռաչինսկի և ուրիշներ)։
Բուժումը։ Հակաբիոտիկները ցուցված են միայն մանրէական կամ խառը բնույթի սուր բրոնխիտների դեպքում։ Սուր հասարակ բրոնխիտների դեպքում հակաբիոտիկները հիմնականում ցուցված չեն։ Հակաբիոտիկները նշանակում են այն դեպքում, երբ բժիշկը վստահորեն չի կարողանում ժխտել թոքաբորբը։ Կիրառվում են խորխաբեր միջոցներ, տաք և քրտնաբեր բուժամիջոցներ (ոտքերի տաք լոգանքներ, մանանեխային սպեղանի), ացետիլսալիցիլաթթու, առատ տաք հեղուկներ, հիմնային հանքային ջրեր։
Թերթթվածնարյունությունը և շնչական անբավարարությունը թելադրում են օքսիգենոթերապիայի անհրաժեշտությունը։
Բրոնխիոլիտով հիվանդ երեխաների մոտ էքսիկոզի դեպքում անհրաժեշտ է հեղուկների ներերակային ներմուծումներ կատարել։ Բրոնխոսպազմի դեպքում նշանակվում են սպազմալուծիչ միջոցներ, կորտիկոստերոիդներ և հակահիստամինային պատրաստուկներ։ Խիստ արտահայտված հաճախասրտության դեպքում սրտային դեղամիջոցներ են տրվում։ Շնչական ուղիներում կուտակված լորձն անհրաժեշտ է հեռացնել։
Որոշ դեպքերում շնչական անբավարարությունն այնքան է հարաճում, որ արհեստական օդափոխությունն անհրաժեշտ է դառնում։
Կրկնվող բրոնխիտներով հիվանդների բուժման կոմպլեքսում մեծ նշանակություն պետք է տրվի բրոնխների դրենաժային ֆունկցիայի վերականգնմանը։ Կիրառվում են լորձալուծող պատրաստուկներ, բուժական մարմնամարզություն և կեցվածքային դրենաժ։ Մեծ դեր պետք է տրվի բուժական, մասնավորապես շնչական մարմնամարզությանը։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն