Մանկական հիվանդություններ
Պլևրիտներ
Պլևրայի բորբոքումն է, որն ընթանում է ֆիբրինային փառի կամ նրա խոռոչում բորբոքային հեղուկի գոյացումով։ Երեխաների մոտ պլևրիտները, որպես կանոն, հանդիսանում են երկրորդային հիվանդություն, ավելի ճիշտ՝ ռեակցիա, կամ հիմնական հիվանդության բարդություն։
Պլևրիտները կարելի է բաժանել երեք խմբի՝
- սպեցիֆիկ, որն ուղեկցում է օրգանիզմի տուբերկուլոզային ախտահարմանը,
- բակտերիալ (վարակային-ալերգիկ), որն առաջանում է վիրուսաբակտերիալ վարակներից,
- այլ հիվանդություններից առաջացող պլևրիտներ (ռևմատիզմ, կոլագենային հիվանդություններ, սեպսիս և այլն):
Պլևրիտների հիմնական ձևերը լինում են`
- չոր կամ ֆիբրինային և
- էքսուդատիվ կամ արտաքիրտային։
Էքսուդատիվ պլևրիտներն իրենց հերթին լինում են՝
- շճային,
- թարախային,
- արյունային։
Ըստ տեղակայման տարբերում են՝
- հարկողային,
- ստոծանփական,
- հարմիջնորմային,
- միջբլթային պլևրիտներ։
Չոր կամ ֆիբրինային պլևրիտ։ Պլևրայի ռեակցիայի արտահայտությունն է թոքահյուսվածքում ընթացող բորբոքական պրոցեսի հանդեպ։ Հիվանդները հիմնականում գանգատվում են կրծքավանդակի համապատասխան կեսում շնչառության հետ կապված ցավից։ Ցավն առավել ուժգին է կրծքավանդակի ստոր-հետհն բաժիններում, որտեղ թոքամզի թերթիկների շարժողականությունը մեծ է։ Ցավն ուժեղանում է խորը ներշնչման դեպքում, ինչպես նաև իրանը հակառակ կողմ շրջելիս։ Ցավի զգացումը թուլացնելու նպատակով հիվանդները ձգտում են շնչել մակերեսային կամ անկողնում հարկադրական դիրք են ընդունում՝ պառկելով հիվանդ կողմի վրա։ Բնորոշ է տանջալից չոր հազը։ Շնչառությունը մակերեսային է, հաճախացած, կրծքավանդակի շարժումները ախտահարված կողմում՝ թուլացած։ Չոր պլևրիտի աուսկուլտացիայի գլխավոր ախտանիշը պլևրայի քսման աղմուկն է։ Երբեմն հիվանդ կողմի շոշափման ժամանակ կարելի է որոշել շնչառության հետ կապված բնորոշ ճարճատյուն (կրեպիտացիա):
Չոր պլևրիտի ընթացքը սովորաբար երկարատև չէ։ Ցավերը մի քանի օրից հետո թուլանում են, ընդհանուր վիճակը բարելավվում է և, 10-15 օր հետո, հիվանդը լավանում է։
Չոր պլևրիտը կարող է դառնալ էքսուդատիվ։
Էքսուդատիվ պլևրիտ։ Շատ դեպքերում հիվանդության կլինիկական պատկերը կախված է պլևրայի խոռոչի բորբոքական հեղուկի քանակից։ Հեղուկի կուտակմանը զուգընթաց, ախտահարված կողմում ցավն աստիճանաբար թուլանում է։ Հիվանդն անկողնում հարկադրական դիրք է ընդունում՝ վեր բարձրացնելով իրանի վերին մասը և հիմնականում պառկելով հիվանդ կողմի վրա։ Բնորոշ է համարվում խոր ներշնչման ժամանակ հիվանդ կողմի ետ մնալը, միջկողային տարածությունների հարթեցումը, ախտահարված կողմի որոշ արտափքումը։
Էքսուդատիվ պլևրիտի հիմնական ախտանիշը կրծքավանդակի, գլխավորապես նրա ստորին բաժինների պերկուտոր հնչյունի կարճացումն է։ Ձայնի տատանումը և բրոնխաձայնությունը թուլացած են, շնչառությունը չի լսվում կամ զգալի թուլացած է։ Էքսուդատի մեծ քանակության դեպքում ողնաշարի առողջ կողմում պերկուտոր հնչյունի եռանկյունաձև բթացում է հայտնաբերվում (Գրոկո-Ռաուխֆուսի եռանկյունի)։ Վերջինս առաջ է գալիս դեպի առողջ կողմը միջընդերքի տեղաշարժման հետևանքով։ Պլևրայի քսման աղմուկը կարելի է լսել բթության վերին սահմանում։
Ռենտգենաբանական քննության ժամանակ նման հիվանդների մոտ հայտնաբերվում է էքսուդատի մակարդակով թոքերի ստորին բաժինների միատարր խիտ մթագնում։ Էքսուդատի բնույթի նկատմամբ ունեցած կասկածի դեպքում անհրաժեշտ է կատարել պլևրայի պունկցիա։ Պունկցիան կատարվում է պերկուտոր հնչյունի ամենախիստ բթացման շրջանում (սովորաբար VIII-IX մրջկողային տարածությունում, թիակային և հետին անութային գծերի միջև)։ Պունկցիայի ասեղը միջկողային տարածություն է մտցվում ստորադիր կողի վերին եզրով։ Քսուքի բջջաբանական հետազոտությունը տուբերկուլոզային պլևրիտի դեպքում հաճախ հայտնաբերում է լիմֆոցիտոզ, իսկ ալերգիկ պլևրիտի դեպքում էոզինոֆիլները կազմում են բջիջների ավելի քան 10%-ը։ Պարտադիր է նաև էքսուդատի բակտերիոլոգիական քննության կատարումը։
Սահմանափակ շճային պլևրիտների կլինիկական պատկերը կախված է նրանց տեղակայումից։ Միջնորմային պլևոիտի դեպքում հիվանդը գանգատվում է կլման ժամանակ կրծքի շրջանում առաջացող ցավերից, երբեմն երկտոն հազ է լինում, ասֆիքսիայի և հաճախասրտության նոպաներ են առաջանում։ Ստոծանիական պլևրիտների դեպքում ուժեղ ցավեր առաջանում են հազի և խորը շնչառության ժամանակ, նկատվում է որովայնի մկանների լարվածություն։ Սահմանափակ պլևրիտների վերջնական ախտորոշումը կատարվում է ռենտգենաբանական հետազոտությունների հիման վրա։
Թարախային պլևոիտներ։ Հիմնականում զարգանում է ստաֆիլոկոկային թոքաբորբի հետևանքով։ Վերջին տարիներին թարախադեստրուկտիվ թոքաբորբերի և պլևրիտների ախտածագման պրոցեսում ստաֆիլոկոկներից բացի, նկատվում է նաև գրամբացասական մանրէների (կապտաթարախային և աղիքային ցուպիկներ, նեխական բակտերիաներ, կլեբսիելաներ) աճող դերը։
Թարախային պլևրիտի կլինիկական պատկերը կապված է երեխայի տարիքի, նախնական ֆոնի և այլ գործոնների հետ։ Ամենածանր պատկերը զարգանում է պլևրայի համատարած էմպիեմայի դեպքում (տե՛ս «Թոքաբորբեր, բարդություններ»):
Բուժումը։ Հաշվի առնելով, որ երեխաների պլևրիտները զանազան հիվանդություններից առաջացող բարդություն են, բուժումը պետք է ուղղված լինի առաջնային հիվանդության վերացմանը։ Բորբոքային հեղուկի հեռացման համար ցուցում է նրա մեծ քանակությունը, երբ էքսուդատի վերին մակարդակը հասնում է մինչև II կողը և սրտի զգալի տեղաշարժ է առաջացնում։ Կիրառվում են հակաբիոտրկոթերապիա, դեսենսիբիլիզացնող և հակաբորբոքային միջոցներ, վիտամիններ, ապաքինման շրջանում՝ բուժական մարմնամարզություն։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն