Մանկական հիվանդություններ
Ցիստիտ
Միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Երեխաների մոտ ցիստիտն առանց երիկամների ախտահարման հազվադեպ է հանդիպում։ Առավել հաճախ հիվանդանում են աղջիկները։
Էթիոլոգիան։ Հարուցիչը մեծ մասամբ աղիքային ցուպիկն է՝ էնտերոկոկը, հազվադեպ՝ միկոպլազմաները, որոնք անջատվում են քրոնիկական ցիստիտով հիվանդների մեզից։ Ցիստիտի երկրորդային ծագումը կարող է կապված լինել միզապարկի քրոնիկական դիսֆունկցիաների, նյութափոխանակության խանգարումների հետ։
Միզապարկի լորձաթաղանթն օժտված է մանրէասպան հատկությամբ և վարակների նկատմամբ բարձր կայունությամբ, ուստի ցիստիտի զարգացման համար բավարար չէ միայն մանրէների թափանցումը միզապարկի մեջ։ Բորբոքային պրոցեսի զարգացմանը նպաստում են նախատրամադրող գործոնները, որոնք առաջացնում են մեզի արտազատման խանգարումներ, օրինակ, միզատար ուղիների անկանոնություններ, ինչպես նաև տեղային և ընդհանուր իմունիտետի ընկճում։ Այդպիսի գործոններ են նաև շնչական ուղիների վարակները, օրգանիզմի սառեցումը, ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունները, հելմինթոզները, էքսուդատիվ դիաթեզը, քրոնիկական փորկապությունները։ Դեպքերի կես մասում տղաների մոտ այն զուգակցվում է բալանիտով, աղջիկների մոտ՝ վուլվովագինիտով։ Աղջիկների մոտ հիվանդության գերակշռումը բացատրվում է միզասեռական ապարատի կառուցվածքային առանձնահատկություններով՝ կարճ ու լայն միզուկ, հեշտոցին և ուղիղ աղիքին մոտ լինելը, որը նպաստում է մանրէների թափանցմանը միզապարկ։
Կարելի է ընդունել, որ առաջնային քրոնիկական ցիստիտներ, հատկապես երեխաների մոտ, չեն լինում։ Նման բոլոր դեպքերում հայտնաբերվում են կամ միզատար ուղիների զարգացման անկանոնություններ (նեղացում, փականներ), կամ միզապարկա-միզածորանային ռեֆլյուքսներ (միակողմանի կամ երկկողմանի), ուրոդինամիկ խանգարումներ, որոնք պայանավորված են կծկանքով կամ միզուկի օրգանական նեղացումով։ Հնարավոր է նաև վարակի հեմատոգեն ներթափանցում միզապարկի մեջ։
Կլինիկան։ Ցիստիտի ժամանակ ընդհանուր վիճակը քիչ է տուժում, ջերմությունը հաճախ նորմալ է։ Հիվանդները գանգատվում են հաճախացած և ցավագին միզարձակումից, որովայնային ցավերից։ Մեզի քանակությունը նվազում է։ Բարձր տարիքի երեխաների մոտ երբեմն կարող են լինել մեզի ցերեկային անպահություններ։ Մեզի քննությամբ հայտնաբերվում է թույլ արտահայտված սպիտամիզություն (հետքեր), բազմաթիվ լեյկոցիտներ և համեմատաբար քիչ էրիթրոցիտներ։ Միկրոբամիզությունը հայտնաբերվում է բոլոր դեպքերում։ Արյան մեջ՝ չափավոր լեյկոցիտոզ, բարձրացած ԷՆԱ։ Ցիստիտի դեպքում երիկամների ֆունկցիան սովորաբար չի տուժում։ Պիելոնեֆրիտի համեմատությամբ նկատվում է աղիքային ցուպիկի նկատմամբ շիճուկային հակամիկրոբային հակամարմինների ավելի ցածր տիտր (1:160-ից ցածր), մեզում՝ հակամարմիններով պատված միկրոբների բացակայություն։ Ներդիտական (էնդոսկոպիական) հետազոտությամբ միզապարկի լորձաթաղանթում հայտնաբերվում է այտուց, գերարյունություն և այլ փոփոխություններ՝ սկսած կատառայինից մինչև էռոզիվ ու խոցային, ֆիբրինային փառեր, աղերի բյուրեղներ։
Բուժումը։ Նշանակվում է անկողնային ռեժիմ։ Հիվանդը պետք է գտնվի տաք պայմաններում։ Կիրառվում են տաք լոգանքներ՝ նստած դիրքում, ջերմակ՝ շեքի շրջանին։ Տրվում են հակամիկրոբային միջոցներ։ Քրոնիկական ցիստիտի դեպքում ուրոդինամիկայի խանգարման պատճառները պարզելու նպատակով անհրաժեշտ է կատարել մանրազնին ռենտգենաբանական և ներդիտական հետազոտություններ։
Համեստ
15.09.2011
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն