Վարակաբանություն
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում:
Աղյուսակ 1-ում ներկայացվում է հիվանդության կլինիկական կազմը:
Ինչպես տեսնում ենք, կլինիկական ձևերից գերակշռում է ամենածանր ձևը` մենինգոէնցեֆալիտը` 54,1%, ինչը բնորոշ է արդի համաճարակային իրավիճակին: Տարբերությունն ըստ տարիքային խմբերի հավաստի չէ: Հինգ դեպքում մենինգոէնցեֆալիտը զուգակցվել է միելիտի հետ, մեկ երեխայի մոտ դիտվել է ուղեղի ախտահարում` տուբերկուլոմա, 3 չափահասների մոտ` տուբերկուլոզային օջախների սերմացրում, որն արձանագրվել է համակարգչային շերտագրությամբ: Հիվանդության սուր սկիզբը` բարձր ջերմություն, սաստիկ գլխացավեր, փսխումներ, ողնուղեղային հեղուկում բարձր ցիտոզ, դիտվել է 60,8%-ի դեպքում, մինչդեռ անցյալում այդ ցուցանիշը կազմել է մոտավորապես 30,0% [1, 2]: Աղյուսակ 2-ում ներկայացված է ՏՄ-ն` զուգորդված տուբերկուլոզի այլ ձևերի հետ:
Աղյուսակ 1. ԿՆՀՏ-ի կլինիկական ձևերը
Աղյուսակ 2. Մենինգիտը` զուգորդված տուբերկուլոզի այլ ձևերի հետ
Աղյուսակ 3. ՏՄ-ն` զուգորդված այլ հիվանդությունների հետ
Աղյուսակ 4 . ՏՄ-ի բուժման արդյունքները և հիվանդության ելքերը
Այսպիսով, 55,4%-ի դեպքում ՏՄ-ն զուգորդվել է այլ ձևերի հետ, ընդ որում` ավելի հաճախ երեխաների շրջանում (69,0%), քան չափահասների` (46,7%): Զուգորդված ախտահարումներից երեխաների մոտ գերակշռել է կորեկանման (միլիար) տուբերկուլոզը, չափահասների` տարածուն (բազմաօրգանային) ձևերը: Մինչդեռ նախկինում նույն դիսպանսերում կատարված հետազոտությունների արդյունքում (անցյալ դարի 80-90-ական թվականներին) ՏՄ-ի զուգորդում (82,4%) դիտվել է հիմնականում առաջնային տուբերկուլոզի ակտիվ կամ ոչ ակտիվ ձևերի հետ, իսկ տարածուն տուբերկուլոզի ոչ մի դեպք հեղինակները չեն արձանագրել [1, 2]:
Ուսումնասիրվել է նաև ՏՄ-ի զուգորդումն այլ հիվանդությունների հետ (աղյուսակ 3), նպատակ ունենալով վերհանել այլ հիվանդությունների դերը ՏՄ-ի առաջացման և կլինիկական գործընթացում:
Ինչպես երևում է աղյուսակից, կողմնակի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպել են չափահասների շրջանում (51,1%), քան երեխաների (27,6%), ընդհանուրը կազմել է 41,9%: Առավել հաճախ զուգորդումը եղել է հասարակ հերպեսի վիրուսների (ՀՀՎ-1, ՀՀՎ-2) հետ (18,9%), որոնք, ըստ ՀՀՏԴ-ում կատարված հետազոտությունների արդյունքների [2], իմունիտետի անկման պատճառով ֆոնային գործոն են տուբերկուլոզի զարգացման համար: Հինգ դեպքում (1 երեխա, 4 չափահաս)` 6,8%, հայտնաբերվել է ՁԻԱՀ, ընդ որում, բոլորը հիվանդացել են վերջին 3 տարում:
Իմունիտետի ցածր մակարդակի մասին է վկայում 46 հետազոտվածներից կեսի մոտ (47,8%) տուբերկուլինի նկատմամբ բացասական` աներգիայի առկայությունը (տուբերկուլինի ներմաշկային փորձի բացասական ռեակցիա):
ՏՄ-ի զարգացման հարցում (հատկապես վաղ տարիքի երեխաների համար) ծանրացուցիչ գործոններից մեծ դեր ունեն ընտանեկան շփումը ծնողների և այլ ազգականների հետ, անորակ պատվաստումը կամ դրա բացակայությունը, որոնք կազմել են համապատասխանաբար 48,3% (0-3 տարեկանները` 83,3%), 48,3% (վաղ տարիքի երեխաները` 58,3%):
Ըստ DOTS ծրագրի, խիստ անկողնային ստացիոնար ռեժիմի պայմաններում (հակատուբերկուլոզայինª ախտածագումնային և ախտանշանային 4 դեղամիջոցներով զուգորդված) երկարացված բուժման տևողության (8, 9, 10 ամիս) արդյունքների ուսումնասիրությունը ցույց տվեց հետևյալը (աղյուսակ 4):
Ինչպես տեսնում ենք, լրիվ կլինիկական առողջացման դեպքերը կազմել են 54,1%, լավացմանը, մնացորդային փոփոխություններով` 17,6, մահվանը` 28,4%:
Մեր ստացած տվյալները համեմատելով անցյալ դարի 80-90-ականներին հրատարակված գրականության մեջ նշված 120 հիվանդների բուժման տվյալների հետ, պարզվել է, որ, ըստ DOTS ծրագրի բուժման, երբ հիվանդներին նշանակվել է բարձր արդյունավետությամբ պիրազինամիդ դեղամիջոցը, որը լավ թափանցում է ողնուղեղային թաղանթ, ՏՄ-ով հիվանդների բուժման արդյունքներն ավելի բարձր են: Մինչ այդ արձանագրվել էր կլինիկական առողջացման 38,9, մնացորդային փոփոխությունների` 25, մահվան` 36,4% դեպք:
Այսպիսով, ներկայումս հանրապետությունում դիտվում է ՏՄ-ի աճ չափահասների թվի հաշվին, ինչը պայմանավորված է տուբերկուլոզի, այդ թվում` թոքային ձևերի զգալի աճով, դրանց վաղաժամ հայտնաբերման գործում եղած թերություններով, նորածինների հակատուբերկուլոզային պատվաստումների կատարման և օջախներում կանխարգելիչ միջոցառումների անբավարարությամբ: ՏՄ-ի կլինիկական ընթացքը ներկայումս բնորոշվում է սուր սկզբի, մենինգաէնցեֆալիտի գերակշռությամբ, երբեմն ուղեղի տուբերկուլոմաների և օջախային սերմնացրմամբ, հաստատված ՀՇ-ով, հաճախակի զուգորդումով տուբերկուլոզի այլ ձևերի, այդ թվում` բազմաօրգանային ախտահարումով տուբերկուլոզի, ինչպես նաև տարբեր հիվանդությունների հետ:
Այսպիսով, բուժման արդյունքներն, ըստ DOTS ծրագրի կիրառման, անցյալ տարիների հետ համեմատած, ավելի բարձր է:
ՏՄ-ով հիվանդացության նվազեցման համար անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ և վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող աշխատանքներն առողջապահության բոլոր օղակներում:
Գրականության ցանկ
- Гаспарян А.А., Стамболцян Е.П. Туберкулезный менингит и его исхолы у летей и полростков на современном этапе.// Мат. IV Закавказского сЪезла фтизиатров - Баку - 1987 - с.146-148.
- Каралян М.А., Степанян СМ., Улумян А.К., Карапетян Э.Т. Пол вируса простого герпеса 1-го типа в развитии туберкулезного менингоэнцефалита. Проблемы туберкулеза - Москва - 2005 - N12 - с. 39-41.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն