Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդությունը պարբերական հիվանդությամբ տառապողների ընտանիքների անդամների մոտ
ՊՀ որովայնային նոպայի կլինիկական պատկերը, որը շատ նման է սուր որովայնի կլինիկային, հաճախ ստիպում է բժիշկներին դիմել անտեղի վիրահատական միջամտությունների: Որովայնամզի ասեպտիկ բորբոքման ֆոնի վրա կատարված նման վիրահատությոնները բարենպաստ պայմաններ են ստեղծում որովայնի խոռոչում կպումների առաջացման համար, որոնք հաճախ բերում են աղիքային կպումային անանցանելիությանը:
Վերջինս նկատվում է վիրաբուժական կլինիկաներ ընդունված ՊՀ տառապողների 20%-ի մոտ [6]: Միևնույն ժամանակ բազմաթիվ տվյալներ հաստատում են, որ ՊՀ-ան ժամանակ շճաթաղանթների ախտընթացները տեղի են ունենում ՊՀ-ան նոպաների հրովարտակումից շատ առաջ: Որովայնային ձևի դեպքում, երբ առկա են միայն որովայնային նոպաները, կպումներ կարող են լինել ոչ միայն որովայնամզում, այլ նաև թոքամզերում, և հակառակը` որովայնում, կրծքային ձևի ժամանակ, հանգեցնելով սուր աղիքային անանցանելիության դեպքերի նույնիսկ կրծքային ձևի պարագայում [2]:
Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա կազմվել է ՊՀ և համանման հիվանդություններով տառապողներիգրանցամատյան: 1977-2000թթ. ընթացքում ստացված են 4488 հիվանդների լիարժեք հուշաքննային (անամնեստիկ) և հետհուշաքննայինկատամնեստիկ) տվյալներ: ՊՀ դասական (շճաթաղանթաբորբային) ձևերով տառապում էին 4167 հոգի, որանցից 59,8%-ը արական սեռիէին, 40,3%-ը՝ իգական: Խառը ձևով տառապում էին 56,6%-ը, որովայնային՝ 34,9%-ը, կրծքային՝ 8,5%-ը: Հիվանդների գերակշռող մեծամասնությունը (98,8%)` զտարյուն հայ էին: Հարցվածներից բոլորին հարց էր տրվում. կատարվե՞լ են ձեր հարազատների մոտ վիրահատական միջամտություններ, թե ոչ, եթե այո` ապա ինչպիսին և երբ: Բնականաբար, եթե նրանց մոտ լինեին սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդության դեպքեր, ապա մենք դրա մասին տեղեկություն կստանայինք:
Արդյունքները և դրանց քննարկումը
Ցուցանիշ |
Հետազոտվողքանակակազմ |
ՊՀ տառապողներիընդհանուր քանակակազմ |
P |
Իգական սեռի տեսակարար կշիռը (% ( mp) |
25,0 ՞ 15,3 n=8 |
40,3 ՞ 0,76 |
NS |
ՊՀ-ան հաճախականությունը (% ( mp) որպես պրոբանդ ընտրվածհիվանդների քույրերի և եղբայրների մոտ |
8,70 ՞ 5,88 n=23 |
16,6 ՞ 0,34 |
NS |
ՊՀ խառը ձևի տեսակարար կշիռը (%(mp) |
87,5 ՞ 11,7 n=8 |
56,6 ՞ 0,77 |
<0.05 |
ՊՀ որովայնային ձևի տեսակարար կշիռը (%(mp) |
12,5 ՞ 11,7 n=8 |
34,9 ՞ 0,74 |
NS |
ՊՀ կրծքային ձևի տեսակարար կշիռը (%(mp) |
0 ՞ 9,49 n=8 |
8,5 ՞ 0,43 |
NS |
ՊՀ բնորոշ (շճաթաղանթաբորբային) նոպաների հրովարտակման միջինտարիքը (( m) |
8,5 ՞ 3,45 n=8 |
14,3 ՞ 0,18 |
NS |
Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի I տասնամյակի ընթացքում |
62,5 ՞ 17,1 n=8 |
28,7 (0,71 |
NS |
Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի II տասնամյակի ընթացքում |
75,0 ՞ 15,3 n=8 |
40,0 ( 0,83 |
NS |
Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի III տասնամյակի ընթացքում |
85,7 ՞ 13,2 n=7 |
50,7 ( 1,01 |
<0.05 |
Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի IV տասնամյակի ընթացքում |
66,7 ՞ 19,3 n=6 |
52,4 ( 1,32 |
NS |
Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի I տասնամյակի ընթացքում |
37,5 ՞ 17,1 n=8 |
33,9 ( 0,74 |
NS |
Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի II տասնամյակի ընթացքում |
37,5 ՞ 17,1 n=8 |
36,4 ( 0,81 |
NS |
Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի III տասնամյակի ընթացքում |
42,9 ՞ 18,7 n=7 |
35,5 ( 0,96 |
NS |
Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը (( mp) կյանքի IV տասնամյակի ընթացքում |
0 ՞ 11,7 n=6 |
33,3 ( 1,25 |
<0.05 |
Ամիլոիդոզի հրովարտակման հաճախությունը (%(mp) կյանքի II տասնամյակի ընթացքում |
0 ՞ 9,49 n=8 |
6,67 ( 0,42 |
NS |
Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը (%(mp) կյանքի III տասնամյակի ընթացքում |
14,3 ՞ 13,2 n=7 |
9,93 ( 0,59 |
NS |
Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը (%(mp) կյանքի IV տասնամյակի ընթացքում |
33,3 ՞ 19,3 n=6 |
10,8 ( 0,79 |
NS |
Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից ՊՀ տառապողների այն քանակակազմը, որոնց ընտանիքների անդամների մոտ դիտվել ենսուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդության դեպքեր, առանց ՊՀ շճաթաղանթաբորբային նոպաների, լինելով փոքրաքանակ, հավաստելիորեն տարբերվում է ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից խառը ձևի տեսակարար կշռի բարձր տոկոսով, կյանքի երրորդ տասնամյակում հաճախակի նոպաներով հիվանդների ավելի բարձր հանդիպելիությամբ, իսկ չորրոդ տասնամյակում` արտահայտված հոդային համախտանիշ ունեցողների ցածր հանդիպելիությամբ:
Այսպիսով, չնայած նրան, որ ՊՀ տառապողների ընտանիքների առանց ՊՀ շճաթաղանթաբորբային նոպաների անդամների մոտ դիտվող սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդությամբ դեպքերի զգալի մասը դժվար թե լինի ՊՀ ոչ սերոզիտային ընթացքի արտահայտություն, սակայն սույն հետազոտությունը ցույց է տալիս, թե որքանով կարևոր է ՊՀ ընթացքի և կանխատեսման առումով, հաշվի առնել բազմաթիվ գործոններ, որոնք առաջին հայացքից կարող է թվալ, որ ոչ մի առնչություն չունենալ հիվանդության կանխատեսման տեսակետից: Ակնկալվում է, որ Հայաստանում հետագայում կստեղծվի և կֆինանսավորվի ՊՀ զբաղվող գիտնականների ավելի գործունակ միավորում, որը կզբաղվի ՊՀ ընթացքի վրա ազդող բազմաթիվ գործոնների ուսումնասիրությամբ շատ ավելի մեծ քանակակազմի վրա:
Գրականություն
- Айвазян Ал. А. Ряд навлюдений стерильности женшин до манифестации приступов периодической болезни. В кн.: Научные труды и сообщения Национального института Здравоохранения Министерства Здравоохранения Республики Армения им. акад. С.Х. Авдалбекяна, Ереван, 1997, ч. 2, 78-79.
- Айвазян Ал.А., Гемилян М.Б., Мартиросян Н.Г., и др. Редкость спаечной кишечной непроходимости среди больных торакальной формой периодической болезни. Вопросы теоретической и клинической медицины 1998; 1(5), 33-35.
- Айвазян Ал.А., Нерсисян Н.Р., Кавеян С.С. и др. Ряд наблюдений развития спаечной кишечной непроходимости до манифестации типичных (серозитных) приступов периодической болезни. В кн.: Ежегодник Академии Хирургических Наук, том. 4, Ереван, 1998, с. 25-29.
- Айвазян Ал.А., Казарян Г.С., Нерсисян Н.Р. и др. Феномен стерильности женщин до манифестации серозитных приступов периодической болезни. Вопросы теоретической и клинической медицины 1999; 2(7): 6-9.
- Айвазян Ал.А., Хачатрян А.Э. Стерильность среди сестер больных периодической болезнью. Научные труды и сообщения Национального института Здравоохранения Министерства Здравоохранения Республики Армения им. акад. С.Х.Авдалбекяна, Ереван, 2002, 59-60.
- Ананикян П.П., Григорян С.Х. Синдром спаечной кишечной непроходимости при периодической болезни. В кн.: Вопросы диагностики и лечения периодической болезни, Ереван, 1987, 126- 130.
- Никогосян Л.Л. Новый ряд наблюдений развития спаечной кишечной непроходимости до манифестации типичных (серозитных) приступов периодической болезни. Материалы юбилейной конференции судентов-медиков, Ереван, 2000, 123-124.
- Schwabe A.D., Peters R.S. Familial Mediterra-nean fever in Armenians: analysis of 100 cases, Medicine (Baltimore), 1974; 53: 453-462.
- Tauber T., Zimand S., Kotzer E. Recurrent pericarditis in familial Mediterranean fever [Hebrew], Harefuah, 1995; 128: 611-612, 672.
- Zimand S., Tauber T., Hegesch T., Aladjem M. Familial Mediterranean fever presenting with massive cardiac tamponade, Clin. Exp. Rheum., 1994; 12: 67-69.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում
Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն
Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...
Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ
Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
Բանալի բառեր. տրանսպլանտատ, ցլի պերիկարդ, լեղուղի, լեղապարկ, մորֆոլոգիական վերլուծություն
XXI դարի բժշկագիտության արագընթաց նվաճումները առայժմ չեն տվել լեղաքարային հիվանդությունից և դրանից բխող հետևանքներից վերջնականորեն խուսափելու հնարավորություն...
Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն
Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն