Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Նորածնային աուդիոլոգիական սկրինինգի անհրաժեշտությունը ՀՀ-ում
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտորինոլարինգոլոգիայում:
Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խանգարումներով հիվանդները հանդիպում են բավականին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ:
Երեխայի կյանքի առաջին տարիները հանդիսանում են կրիտիկական՝ խոսքի, ճանաչողական և սոցիալ-հասարակական վիճակի զարգացման համար:
Մինչև օրս լսողության խանգարումներով երեխաներին վաղ ուշադրություն ցուցաբերողները հանդիսանում են ընտանիքի անդամները, որոնցից շատերը գիտակ չեն հնարավոր բարդությունների մասին և թե ինչպես պետք է վարվել տվյալ երեխաների հետ: Այսօր բոլորի կողմից ընդւնված է այն փաստը, որ եթե լսողության խանգարումով երեխան ստանում է համապատասխան ձայնաուժեղացում 6 ամսեկան հասակից, ապա նրա hոգեհուզական և խոսակցական զարգացումը չի տարբերվում առողջ հասակակցից:
Այդ պատճառով շատ կարևոր է վաղ շրջանում լսողության խանգարումների հայնաբերումը, որը հնարավորություն է տալիս ժամանակին ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերականգնողական միջոցառումները, որպեսզի երեխան լինի լիարժեք ադապտացված հասարակության մեջ՝ լսողական և խոսակցական հնարավորություններով: Երեխայի մոտ չհայտնաբերված կամ ուշ հայտնաբերված լսողության խանգարումները բերում են երեխայի մտավոր, սոցիալ – հասարակական զարգացման խանգարմանը և վերջապես խուլհամրության զարգացմանը:
Լսողության խանգարման հայտնաբերումը երեխաների մոտ անհրաժեշտ է սկսել նորածնային տարիքից, որը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել խանգարումները, սկսել վերականգնողական միջոցառումները և երեխային ընդգրկել խոսակցական միջավայրում: Վաղ ախտորոշման առավել արդյունավետ եղանակը նորածնային սկրինինգն է, որից հետո կազմակերպած վաղ, լիարժեք բուժումը:
2006թ.-ից Էրեբունի բ/կ-ի LOR բաժանմունքում կատարվել է 1 օրեկանից մինչև 10 տարեկան երեխաների աուդիոլոգիական հետազոտություն Fisher Zoth ֆիրմայի ECNO-SCREEN սկրինինգային սարքով: Կատարվել է օտոակուստիկ էմիսսիայի, կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալների (մինչև 55dB нПс ինտենսիվությամբ) գրանցում:
Հետազոտությունը կատարվել է բնական քնի ժամանակ: Հետազոտվել են 288 երեխա, որոնցից 50-ի մոտ հայտնաբերվել է նորմալ լսողություն, 238 երեխաների մոտ հայտնաբերվել է լսողության խանգարում: Պատճառները եղել են բնածին և ձեռք բերովի: Այս սարքով հետազոտության առավելությունը հանդիսանում է այն, որ պարզ է, կատարվում է բնական քնի ժամանակ, արագ` 10 րոպեի ընթացքում և օբյեկտիվ է:
Լսողության խանգարում հայտնաբերված երեխաները անցել են մնացած անհրաժեշտ հետազոտությունները` իմպենդանսոմետրիա, կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալների (մինչև 110dB ինտենսիվությամբ) գրանցում, արդյունքում 238 երեխաներից 125-ի մոտ հայտնաբերվել է 4-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 54-ի մոտ` 2 րդ - 3-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 2-ի մոտ` աուդիտոր նեյրոպաթիա, 57-ի մոտ` կոնդուկտիվ ծանրալսություն: Ախտորոշումը ճշտելուց հետո կատարվել է համապատասխան բուժում:
Սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաներին կատարվել է լսողապրոթեզավորում, պարապմունքներ սուրդոմանկավարժի հետ և մինչև 4 տարեկան 4-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաները նախապատրաստվում են վիրահատության՝ կոխլեար իմպլանտացիային:
ՀՀ-ում աուդիոլոգիական սկրինինգի լայն ներդրումները հնարավորություն կտան հետազոտել և հսկողության տակ ընդգրկել յուրաքանչյուր նորածնին: Հաշվի առնելով այդ ամենը նախատեսվում է նորածնային լսողության սկրինինգը ներդնել ՀՀ-ում մի քանի փուլերով: Սկզբնական շրջանում ծրագիրը կիրականացվի Երևանի 4 ծննդատներում, այնուհետև ծրագրի մեջ կընդգրկվեն Երևանի բոլոր ծննդատները, հետագայում ՀՀ բոլոր մարզկենտրոնների ծննդատները:
Լսողության խանգարումով երեխաների վաղ հայտնաբերումը մեզ հնարավորություն կընձեռնի ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերականգնողական միջոցառումները, որպեսզի երեխան լինի լիարժեք ադապտացված հասարակության մեջ` լսողական և խոսակցական հնարավորություններով:
Առաջին փուլում հետազոտությունը (օտոակուստիկ էմիսսիա) կատարվելու է ծննդատանը 36-48 ժամվա ընթացքում: Եթե առաջին փուլում կհայտնաբերվեն ԼԽԿ-ով նորածիններ, ապա նրանք կընդգրկվեն դիսպանսեր հսկողության տակ տվյալ մասնագետի կողմից: Դիսպանսեր հսկողությունը իրականացվելու է հետազոտման երկրորդ և երրորդ փուլերով:
Երկրորդ փուլում 3 ամսեկան երեխաները հետազոտվելու են Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում և Արաբկիր բ/կ-ի Հանրապետական մանկական աուդիոլոգիական կենտրոնում: Կատարվելու է օտոակուստիկ էմիսսիա, եթե հայտնաբերվեն ԼԽԿ-ով երեխաներ, ապա նրանք կհետազոտման երրորդ փուլում:
Երրորդ փուլում 6 ամսեկան երեխաները հետազոտվելու են Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում և Արաբկիր բ/կ-ի Հանրապետական մանկական աուդիոլոգիական կենտրոնում, կատարվելու է լիակատար աուդիոլոգիական հետազոտություն (OAE, DPOAE իմպենդանսոմետրիա, կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալների գրանցում) լսողության խանգարման վերջնական ախտորոշման համար:
Ռիսկի գործոններով երեխաները կընդգրկվեն հսկողության տակ մանկաբույժի և ծնողների կողմից, որոնք կտեղեկացվեն երեխայի կյանքի առաջին տարիների ընթացքում հանդիպող լսողական ռեակցիաների մասին և կկատարվի համապատասխան հետազոտություններ: Լխ-ով երեխաները կստանան համապատասխան բուժում` լսողության վաղ պրոթեզավորում և պարապմունքներ սուրդոմանկավարժի հետ:
Այն երեխաները, որոնց ցուցված կլինի կոխլեար իմպլանտացիա, կգտնվեն հսկողության տակ Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում, որտեղ կիրականացվեն վիրահատությունները և հետագա վերականգնողական միջոցառումները համապատասխան մասնագետների կողմից:
2004-ից ՀՀ-ում Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում վիրահատվել են 21 երեխա, որոնցից 5-ը պոստլինգվալ,16-ը պրելինգվալ մինչև 4 տարեկան: Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, անցկացվել են վերականգնողական միջոցառումները, արդյունքները համապատասխանում են նորմայի ստանդարտներին:
Այսպիսով, նշված բարդությունները կանխելու, և ԼԽ-ով երեխայի նորմալ զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ է տվյալ սարքով կատարել նորածինների աուդիոլոգիական սկրինինգ ծննդատանը երեխայի ծնվելուց հետո 36-48 ժամվա ընթացքում:
Կարդացեք նաև
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, արտաքին տեսքի պատկերացումների մեջ, քիթը զբաղեցնում է, կարելի է ասել, առաջտար տեղ: Այդ պատճառով ամենահեշտ միջոցը այլանդակել մարդու տեսքը` նրան քթից զրկելն է...
Բանալի բառեր. վերծնոտային ծոցի բորբոքում, հայմորիտ
Վերծնոտային սինուսի օդոնտոգեն բորբոքումների հաճախականության մասին կարծիքները միանշանակ չեն [1]։ Օդոնտոգեն վերծնոտային սինուսները կազմում են ստոմատոլոգիական բոլոր հիվանդությունների ընդհանուր թվի 3-ից 7%-ը...
Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվանդությունների վիրահատական մեթոդների կատարելագործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանակին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով...
Մանկական հասակում լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերումը անհրաժեշտ նախապայման է հանդիսանում համապատասխան թերապևտիկ բուժման և վերականգնողական միջոցառումներ իրականացնելու համար: Երեխայի լսողության և խոսքի զարգացման համար անհրաժեշտություն է առաջանում լսողական ուղու ձևավորման զգացողական փուլում ախտորոշել լսողական խանգարումները և համապատասղան բուժում իրականացնել...
Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարևոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարևոր ֆունկցիաները` շնչառական և ֆոնատորային: Բացի այդ, անատոմիական կառուցվածքից ելնելով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն