Առաջին օգնություն Սրտանոթային համակարգ
Սրտանոթային (արյան շրջանառության) համակարգը իրականացնում է արյան անընդհատ հոսքը մարմնում։ Արյան հոսքի շնորհիվ բջիջներն ապահովվում են թթվածնով, սննդանյութերով և հեռացվում են ածխաթթու գազն ու նյութափոխանակության արգասիքները։ Սրտանոթային համակարգը կազմում են սիրտը և արյունատար անոթները (նկ. 2.5)։
ՍԻՐՏ
Սիրտը կրծոսկրի հետևում տեղակայված մկանային խոռոչավոր օրգան է, որը մղում է արյունն ամբողջ մարմնով։ Սիրտը բաժանվում է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։
Սրտի մղիչ գործունեությունն ապահովվում է սրտամկանի կծկման շնորհիվ։ Սիրտն ունի իր սեփական էլեկտրական համակարգը, որը կարգավորում է սրտի կծկումների կանոնավորությունը։ Սրտի կծկումների կանոնավորությունն ապահովում է արյան անընդհատ հոսքը։ Սիրտն ունի փականային համակարգ, որի շնորհիվ ապահովվում է արյան հոսքը մեկ ուղղությամբ: Փականային համակարգը խոչընդոտում է արյան հետհոսքը։
Սրտամկանը թթվածնի և սննդանյութերի անդադար մատակարարման կարիք ունի։ Սրտամկանը սնուցող անոթները կոչվում են պսակաձև անոթներ։
ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ԱՆՈԹՆԵՐ
Արյունատար անոթներն են զարկերակները, երակները, մազանոթները։ Զարկերակներով արյունը սրտից մղվում է դեպի մարմնի բոլոր հյուսվածքները։ Խոշոր զարկերակները բաժանվում են ավելի ու ավելի փոքր տրամագիծ ունեցող զարկերակների, որոնք վերածվում են մազանոթների։ Մազանոթները մանր անոթներ են, որոնց պատի միջով կատարվում է թթվածնի ու սննդանյութերի անցումն արյունից բջիջներ և ածխաթթու գազի ու նյութափոխանակության արգասիքների անցումը բջիջներից արյան մեջ։ Մազանոթները միանալով, կազմում են երակներ, որոնք, իրենց հերթին միանալով, առաջացնում են ավելի խոշոր երակներ։ Երակներով արյունը մարմնի տարբեր մասերից հոսում է դեպի սիրտ։
ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Արյունը շրջանառում է արյան մեծ և փոքր շրջաններով (նկ. 2.6)։ Արյան շրջանառության մեծ շրջանն ապահովում է հյուսվածքներին թթվածնով հարուստ արյունով։ Արյան շրջանառության փոքր շրջանում արյունը հարստանում է թթվածնով և ազատվում ածխաթթու գազից։ Արյան շրջանառության մեծ շրջանում թթվածնով հարուստ ալ կարմիր արյունը սրտի ձախ կեսից զարկերակներով մղվում է դեպի մարմնի բոլոր հյուսվածքները։ Մազանոթներով հոսող արյան և հյուսվածքների բջիջների միջև տեղի է ունենում նյութափոխանակություն։ Թթվածնով աղքատ, մուգ կարմիր արյունը երակներով վերադառնում է սրտի աջ կեսը։ Արյան շրջանառության փոքր շրջանում սրտի աջ կեսից թթվածնով աղքատ արյունը թոքային զարկերակներով մղվում է դեպի թոքեր, որտեղ արյունը հարստանում է թթվածնով և, թոքային երակների միջոցով անցնելով սրտի ձախ կես, կրկին սկսում է իր շրջանը։
ԱՆՈԹԱԶԱՐԿ
Սրտի կծկման ժամանակ արյան հարվածային ալիքը տարածվում է զարկերակների պատերով։ Դա կոչվում է անոթազարկ (պուլս), որը կարելի է շոշափել մակերեսային զարկերակների վրա, օրինակ՝ պարանոցի շրջանում (քնային զարկերակի վրա), դաստակին (ճաճանչային զարկերակի վրա)։
Հանգիստ վիճակում մարդու սրտի կծկումների հաճախականությունը կազմում է՝
- չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 60-80 զարկ,
- 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 80-110 զարկ,
- ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 120-140 զարկ։
Սրտանոթային համակարգի խաթարման պատճառ կարող են լինել սրտանոթային հիվանդությունները, կրծքավանդակի վնասվածքները, ուժեղ արյունահոսությունը, էլեկտրական հարվածը և այլն։ Այս վիճակները կարող են հանգեցնել սրտի կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է, քանի որ դադարում է մարմնի բոլոր բջիջներին թթվածնի մատակարարումը։ Սրտի կանգն իր հերթին անխուսափելիորեն բերում է շնչառության կանգի։
Սրտի կանգի դեպքում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն (տե'ս "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ")։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն