Ակնաբանություն
Ոսկյա ծանրոցի իմպլանտացիան պարալիտիկ լագոֆթալմով հիվանդներին` կերատոպաթիայի բուժման նպատակով
Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորացում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ:
Եղջրաթաղանթի չորացման խորությունը կախված է հիվանդի արցունքի որակից և Բելի ֆենոմենից: Եթե Բելի ֆենոմենը լավ է, ապա հիվանդը կարող է ունենալ քիչ կերատոպաթիա չնայած աչքի վատ փակվելուն:
Դիմային ներվի պարալիչի բուժումը կախված է անատոմիական ախտահարումների աստիճանից և հիվանդի պահանջներից:
Սկզբնական շրջանում եղջրաթաղանթի չորացումը անհրաժեշտ է բուժել արհեստական արցունքի հաճախակի կաթիլներով և քսուքներով: Պետք է խուսափել կպչուն վիրակապի միջոցով կոպերը փակելուց, քանի որ քնած ժամանակ վիրակապը կարող է վնասել եղջերաթաղանթը: Եթե եղջերաթաղանթի չորացումը չի կարող վերացվել դեղորայքի միջոցով կամ դիմային ներվի պարեզը անվերադարձ է, ապա անհրաժեշտ է հիվանդին պլանավորել վիրաբուժական միջամտության:
Նախկինում քսուքները, աչքի կաթիլները, կպչուն վիրակապերը, մասնակի կամ ամբողջական տարզոռաֆիան հանդիսանում էին հիվանդի հիմնական բուժման մեթոդները:
Լագոֆթալմի կորեկցիայի ժամանակակից մեթոդը հանդիսանում է ոսկյա ծանրոցի իմպլանտացիան վերին կոպի հաստության մեջ: Այս մեթոդը հանդիսանում է պարալիզված աչքի ֆունկցիոնալ և կոսմետիկ վերականգնման լավագույն միջոց: Դիմային ներվի պարալիչով հիվանդները մեծ ռիսկի խումբ են կազմում աչքի բարդությունների տեսանկյունից, որը պայմանավորված է եղջերաթաղանթի չորացումով: Ոսկյա ծանրոցի իմպլանտացիան լավացնում է ախտահարված աչքի ֆունկցիան, կոսմետիկ տեսքը և բարձրացնում է հիվանդի աշխատունակությունը:
Ոսկյա ծանրոցը տեղադրվում է վերին կոպի աճառի վրա և լավացնում է աչքի փակումը: Մինչև վիրահատությունը կատարվում է ծանրոցների անհատական ճշգրիտ չափի ընտրություն յուրաքանչյուր հիվանդի համար:
Ոսկյա ծանրոցը նվազեցնում է կաթիլների օգտագործման անհրաժեշտությունը: Կոպի փակումը պայմանավորված է ոսկյա ծանրոցի ծանրության ուժով, այդ պատճառով քսուքի օգտագործումը քնելիս անհրաժեշտ է:
Այս վիրահատության հնարավոր բարդություններն են` ոսկյա ծանրոցի մերժում, ինֆեկցիա, պտոզ, աստիգմատիզմ, որոնք փոքր տոկոս են կազմում և կարող են զարգանալ հազվադեպ:
Այսպիսով, ոսկյա ծանրոցի տեղադրումը լավացնում է աչքի փակումը դիմային ներվի պարալիչով հիվանդների մոտ և վերացնում է կամ պակասեցնում լագոֆթալմը:
Կոսմետիկ տեսակետից այն առավել նախընտրելի է քան տարզոռաֆիան: Ոսկյա ծանրոցի տեղադրումը կանխում է կերատոպաթիան և լավացնում տեսողությունը:
Այս մեթոդի կիրառումը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներ է դրվել 2005 թվականից և մինչ 2008 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածը կենտրոնում կատարվել է ոսկյա ծանրոցի իմպլանտացիա դիմային ներվի պարալիչով տառապող չորս հիվանդների մոտ: Հիվանդների համար ընտրվել է անհատական ոսկե ծանրոց, որը տեղադրվել է վերին կոպի աճառի և շրջանաձև մկանի միջև: Հետվիրահատական շրջանում ոչ մի հիվանդի մոտ իմպլանտը չի մերժվել: Հիվանդների մոտ նկատվել են վիճակի լավացում և աչքի չորության զգալի նվազում:
Հիվանդ 1.
Ձախ դիմային ներվի պարալիչով և կերատոպաթիա ախտորոշմամբ 29 տարեկան տղամարդ:
Հիվանդը բուժվելիս է եղել աչքի կաթիլներով և կոպերը փակելու համար օգտագործել է կպչուն վիրակապ: Ընտրվել է 1.8 գրամ քաշով ոսկյա ծանրոց և հաշվի առնելով +0.2 գործակիցը տեղադրվել է 2.0 գրամ քաշով ոսկյա ծանրոց վերին կոպի հաստության մեջ: Մինչև վիրահատությունը հիվանդը ուներ 9 մմ լագոֆթալմ: Վիրահատությունից հետո լագոֆթայլմը բացակայում է և հիվանդն ունի 2 մմ պտոզ:
Հիվանդ 2.
Ձախ դիմային ներվի պարալիչով և կերատոպաթիա ախտորոշմամբ 58 տարեկան տղամարդ: Հիվանդը դիմել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն լագոֆթալմի և կերատոպաթիայի բուժման համար: Հիվանդն ուներ նաև ձախ ունքի պտոզ և ստորին կոպի էկտրոպիոն: Հիվանդը ենթարկվել է հետևյալ վիրաբուժական միջամտության` հոնքի պլաստիկա, ոսկյա ծանրոցի իմպլանտացիա, հետականջային մաշկի ազատ պլաստիկա ստորին կոպը ուղղելու նպատակով, կողմնային աճառային ձգում: Մինչև վիրահատությունը հիվանդն ուներ 15 մմ լագոֆթալմ: Վիրահատությունից հետո հիվանդի լագոֆթալմ չունի:
Եզրակացություն
Պարալիտիկ լագոֆթալմով հիվանդների բուժման մեջ ոսկյա ծանրոցի իմպլանտացիան հանդիսանում է էֆեկտիվ մեթոդ: Այս մեթոդի կիրառումը պարտադիր է պարալիտիկ լագոֆթալմով տառապող հիվանդների բուժման ժամանակ, հաշվի առնելուվ նրա բարդությունների ցածր հաճախականությունը և մեծ էֆեկտիվությունը:
Կարդացեք նաև
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001)...
Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն
Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության...
Հանրապետությունում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակարդակում առաջնությունը տրվելու է առողջության առաջնային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել...
Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտիների հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվանդությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող...
Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն...
Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք...
Բանալի բառեր` ծայրամասային եղջերաթաղանթ, լիմբային դերմոիդ, եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն, ամնիոտիկ թաղանթի պատվաստում
Ծայրամասային եղջերաթաղանթն (ԾԵ) իրենից ներկայացնում է կոռնեոսկլերալ լիմբին հարող եղջերաթաղանթի 2մմ-անոց հատված: ԾԵ առանձնահատկություններն են հարակից լինելը լիմբի անոթային ցանցին, սպիտապատյանին, էպիսկլերային, շաղկապենուն...
Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն