Համակարգային հիվանդություններ
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ
Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա ցույց տվեցին, որ ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն, սակայն միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում: Հավաստելի տարբերություններ ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից չեն հայտնաբերված բնականոնից ցածր քաշի, ճարպակալության կամ մշտապես բարձր ԷՆԱ-ի դեպքում: Հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում հավաստելի տարբերություններ չեն հայտնաբերված ապաձևող հոդաբորբի, անկիլոզացնող սպոնըդիլոարթրիտի և պոլիմիոզիտի դեպքում: Ձկնամկանի միալգիա ունեցողների մոտ կյանքի միայն երկրորդ տասնամյակի ընթացքում է ավելի հաճախ դիտվել ամիլոի-դոզի հրովարտակում: Ընդհանուր առմամբ, հենաշարժական համակարգի նշված հիվանդությունների/համախտանիշների դեպըքում ՊՀ տառապողների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի բարձր հավանականություն կյանքի երկրորդ, չորրորդ և հինգերորդ տասնամյակների ընթացքում: Ալերգիկ նախատրամադրություն ունեցողների մոտ կյանքի չորրորդ, իսկ գայլախտանման համախտանիշ ունեցողների մոտ` երրորդ տասնամյակների ընթացքում ՊՀ հավաստելիորեն ավելի հազվադեպ է բարդանում ամիլոիդոզով, ինչը չի նկատվում կյանքի այլ տասնամյակների ընթացքում, ինչպես նաև հանգուցավոր պոլիարտերիիտի կամ լիմֆադենոպաթիայի առկայության պարագայում: Խրոնիկական բրոնխիտ ունեցող հիվանդների մոտ կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում, իսկ վերջինիս օբստրուկտիվ տարբերակի` այսպես կոչված խրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդության դեպքում, կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում, ՊՀ տառապողների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման հավաստելի ավելի ցածր հավանականություն, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի մոտ [1]:
Մեր հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին հետևյալը (աղ.1-4): Տարբերության հավաստելիությունը ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ [2] տրված է աստղիկներով. (*-p
Ինչպես երևում է բերված տվյալներից, խրոնիկական արտահայտված գաստրիտի կլինիկայի պարագայում կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակների ընթացքում ՊՀ տառապողների մոտ ամիլոի-դոզի հրովարտակման հավանականությունը հավաստելիորեն ցածր է, քան ՊՀ տառա-պողների ընդհանուր քանակակազմում: Կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակների ընթացքում տասներկումատնյա աղու խոցով հիվանդների քանակակազմում նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման ընդհանուրից զգալիորեն ավելի ցածր հավանականություն: Նույնը դիտվում է լեղաքարային հիվանդու-թյան և խրոնիկական ոչ քարային խոլեցիս-տիտի պարագայում: Խրոնիկական լյարդա-բորբ ունեցող հիվանդները ամիլոիդոզի հրո-վարտակման հավանականության տեսա-կետից կյանքի ոչ մի տասնամյակում չեն տարբերվում ՊՀ այլ տառապողներից, չնայած՝ կյանքի չորրորդ և հինգերորդ տասնամյակների ընթացքում նկատվում է ամիլոիդոզի ավելի բարձր հավանականու-թյան միտում, սակայն դեպքերի թիվը թույլ չի տալիս հավաստելի եզրակացության հանգել այդ տասնամյակների պարագայում:
Աղյուսակ 1. Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում` աղեստամոքսային ուղու տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ
|
Կյանքի տասնամյակները |
||||
II |
III |
IV |
V |
VI |
|
Գաստրիտ |
7 ** |
9 ** |
5 * |
9 |
5 |
ՏՄԱ խոց |
1 *** |
2 *** |
7 |
4 |
4 |
Լեղաքարային հիվանդություն |
0 *** |
0 *** |
4 |
9 |
4 |
Խրոնիկական խոլեցիստիտ |
9 *** |
12 *** |
23 |
24 |
7 |
Խրոնիկական լյարդաբորբ |
6 |
7 |
11 |
9 |
4 |
Տարած վիրուսային լյարդաբորբ |
3 * |
6 |
4 |
0 |
2 |
Հեպատո-լիենալ համախտանիշ |
44 *** |
26 * |
24 *** |
7 * |
2 |
Լյարդի ցիռոզ |
1 |
0 |
0 |
1 |
0 |
Խրոնիկական պանկրեաբորբ |
1 |
0 * |
1 |
1 |
0 |
Խրոնիկական կոլիտ |
5 *** |
9 *** |
13 |
8 |
4 |
Այդ տարիքային խմբերում դեպքերի թիվը քիչ է նաև վիրուսային լյարդաբորբ տարած հիվանդների պարագայում, սակայն կյանքի երկրորդ տասնամյակում այդ քանակակազմի հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը ցածր է ընդհանուրից: Հեպատոլիենալ համախտանիշի առկայությունը կտրուկ բարձրացնում է ամիլոիդոզով բարդանալու հավանականությունը կյանքի համարյա բոլոր տասնամյակների ընթացքում: Լյարդի ցիռոզով հիվանդների թիվը բավականին ցածր է և հավաստելի տարբերություններ չեն գրանցված: Խրոնիկական պանկրեաբորբով հիվանդների քանակակազմն էլ առանձնապես աչքի չի ընկնում դեպքերի առատությամբ, սակայն այդ քանակակազմի հիվանդների մոտ կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը հավաստելիորեն ցածր է ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից: Խրոնիկական կոլիտի դեպքում կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակների ընթացքում նկատվել է ամիլոիդոզով բարդանալու հավաստելիորեն ավելի ցածր հավանականություն, սակայն, կյանքի այլ տասնամյակների ընթացքում տարբերությունը ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից հավաստելի չէ:
Աղյուսակ 2. Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում՝ շաքարախտի և գինեկոլոգիական որոշ հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ
|
Կյանքի տասնամյակները |
||||
II |
III |
IV |
V |
VI |
|
Շաքարախտ |
1 |
1 |
0 * |
3 |
2 |
Անպտղություն |
11 |
18 |
15 |
5 |
3 |
Դիսմենոռեա |
1 |
0 |
0 |
1 |
0 |
Արգանդի միոմա |
0 |
1 |
1 |
1 |
0 |
Ինչպես երևում է բերված տվյալներից, շաքարախտով հիվանդների քանակակազմում միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում է նկատվում ամիլոիդոզի ցածր հավանականություն, համեմատած ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ: Ինչ վերաբերում է գինեկոլոգիական որոշ հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայությանը, ապա ՊՀ տառապողների մոտ դա հավաստելի չի ազդում ամիլոիդոզի հրովարտակման հավանականության վրա:
Աղյուսակ 3. Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում՝ տարբեր վարակային հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ
|
Կյանքի տասնամյակները |
||||
II |
III |
IV |
V |
VI |
|
Սուր շնչական վարակները սովորականից հաճախակի են |
5 |
5 |
2 |
0 |
0 |
Սուր շնչական վարակները սովորականից հազվադեպ են |
6 |
3 ** |
2 * |
2 |
1 |
Տարած մալարիա |
0 |
0 |
0 |
0 |
1 |
Տարած կարմրուկ |
10 * |
0 ** |
3 |
1 |
0 |
Տարած խոզուկ |
5 |
1 |
0 |
0 |
0 |
Տարած քութեշ |
2 |
0 |
0 |
0 |
1 |
Խրոնիկական տոնզիլիտ |
17 |
9 |
5 |
2 |
0 |
Ինչպես երևում է բերված տվյալներից, ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ սուր շնչական վիրուսային վարակները սովորականից ակնհայտորեն հաճախ են հանդիպում, քան իրենց շրջապատում, համենայն դեպս կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակների ընթացքում, ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը էապես չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից: Այլ է պատկերը ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ սուր շնչական վիրուսային վարակները սովորականից ակնհայտորեն հազվադեպ են հանդիպում: Եթե կյանքի երկրորդ տասնամյակում հավաստելի տարբերություն չի արձանագըր-ված, ապա կյանքի երրորդ և չորրորդ տաս-նամյակների ընթացքում այդ քանակակազմի հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակում դիտվում է զգալիորեն ավելի հազվադեպ, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի մոտ:
Շատ հետաքրքիր են այն սակավաթիվ հիվանդների տվյալները, որոնք կյանքի ընթացքում տարել են դողերոցք (մալարիա): Նրանց մոտ ամիլոիդոզով բարդանալու դեպք առայժմ չի արձանագրված: Եվ թեկուզ դեպքերի սակավության պատճառով կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը այդ մարդկանց մոտ հավաստելի չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի տվյալներից, սակայն, եթե վերցնենք 1900–1950թ. ծնված մալարիայով հիվանդացած 13 հիվանդներին, որոնցից միայն մեկի մոտ էր զարգացել երիկամների ամիլոիդոզի կլինիկան ±7,7±7,39%), և համեմատենք այդ թվերին ծնված ՊՀ-ամբ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ, ապա համանման տոկոսը կլինի 28,1±1,25% (n=1305), և տարբերությունը հավաստելի է (p< 0.05):
Տարած կարմրուկի պարագայում կյանքի երկրորդ տասնայկաում նկատվում է ամիլոիդոզով բարդանալու սովորականից ավելի բարձր ռիսկ, իսկ երրորդ տասնամյակում` հակառակը: Տարած խոզուկի կամ քութեշի պարագայում դեպքերի թիվը բավարար չէր հավաստելի արդյունք արձանագրելու հա-մար: Եթե հաշվի առնենք տարած բոլոր մանկական վարակները, ապա ըստ տաս-նամյակների ստանում ենք հետևյալ պատ-կերը. II` 14,8±3,31% (p
Խրոնիկական տոնզիլիտի առկայության դեպքում, չնայած բավականին մեծ դիտար-կումների թվին, հավաստելի տարբերու-թյուններ չեն գրանցված:
Աղյուսակ 4. Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը ՊՀ հիվանդների կյանքի առանձին տասնամյակների ընթացքում՝ որոշ վիրաբուժական հիվանդությունների և/կամ վիճակների առկայության պարագայում
Հիվանդություն և/կամ համախտանիշ
|
Կյանքի տասնամյակները |
||||
II |
III |
IV |
V |
VI |
|
Տարած նշիկահատում |
19 |
9 |
4 |
4 |
0 |
Տարած ապենդէկտոմիա |
55 |
67 |
54 |
33 |
11 |
Տարած ճողվածքահատում |
6 |
7 |
3 |
4 |
2 |
Կպումային հիվանդություն |
4 |
7 |
3 |
5 |
1 |
Ինչպես երևում է բերված տվյալներից, ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ երբևէ կատարվել է վիրահատական միջամտություն, ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը կյանքի ցանկացած տասնամյակի ընթացքում հավաստելի չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից: Նույնիսկ եթե ավելացնենք դեպքերի թիվը, դիտելով վիրահատություններ տարած բոլոր հիվանդներին մեկ քանակա-կազմում (ըստ տասնամյակների. II` 5,4±0,58%, III` 8,3±0,84%, IV` 11,3±1,33%, V` 16,7±2,24%, VI` 11,1±2,80%), ապա միևնույն է, ամիլոիդոզի ըստ տասնամյակների հավանականությունը ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից հավաստելի չեն տարբերվում:
Այսպիսով, ՊՀ ժամանակ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա տարբեր հիվանդությունների և/կամ համախտա-նիշների ազդեցությունների մեր ուսումնասի-րությունները ցույց տվեցին, որ խրոնիկական գաստրիտով հիվանդների կյանքի երկրորդ, երրորդ և չորրորդ տասնամյակների, տասներկումատնյա աղու խոցով, խրոնիկական կոլիտով, լեղաքարային հիվանդությամբ կամ խրոնիկական ոչ քարային խոլեսցիստիտով տառապողների կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակների ընթացքում, վիրուսային լյարդաբորբ տարած հիվանդների կյանքի երկրորդ տասնամյակի, խրոնիկական պանկրեաբորբով հիվանդների կյանքի երրորդ տասնամյակի ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը հավաստելիորեն ցածր է, քան ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմում: Խրոնիկական լյարդաբորբ ունեցող, ինչպես նաև լյարդի ցիռոզով հիվանդների դեպքում հավաստելի տարբերություններ չեն արձանագրված: Հեպատոլիենալ համախտանիշի առկայությունը կտրուկ բարձրացնում է ամիլոիդոզով բարդանալու հավանականությունը կյանքի համարյա բոլոր տասնամյակների ընթացքում: Շաքարախտով ՊՀ հիվանդների քանակակազմում միայն կյանքի չորրորդ տասնամյակի ընթացքում է նկատվում ամիլոիդոզի ցածր հավանականություն, համեմատած ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի հետ: Ինչ վերաբերում է գինեկոլոգիական որոշ հիվանդությունների և/կամ համախտանիշների առկայությանը, ապա ՊՀ տառապողների մոտ դա հավաստելի չի ազդում ամիլոիդոզի հրովարտակման հավանականության վրա: Սուր շնչական վիրուսային վարակների բարձր հաճախականությամբ ՊՀ տառապողների մոտ ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը էապես չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից, իսկ վիրուսակայուն հիվանդների մոտ ամիլոիդոզի հրովարտակում դիտվում է զգալիորեն ավելի հազվադեպ` կյանքի երրորդ և չորրորդ տասնամյակների ընթացքում: 1900-1950թ. ծնված մալարիայով հիվանդացածների մոտ երիկամների ամիլոիդոզի կլինիկայի զարգացման հավանականությունը հավաստելի ցածր է այդ թվերին ծնված ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմի համանման տոկոսից: Ընդհանուր վերցված, տարածված մանկական վարակներ տանելու դեպքում (կարմրուկ, խոզուկ, քութեշ), կյանքի երկրորդ տասնամյակում նկատվում է ամիլոիդոզով բարդանալու վտանգի հավաստելի բարձրացում, ինչը երրորդ տասնամյակում փոխարինվում է այդ հավանականության զգալի անկումով: Խրոնիկական տոնզիլիտի առկայության դեպքում, չնայած բավականին մեծ դիտարկումների թվին, հավաստելի տարբերություններ չեն գրանցված: ՊՀ այն տառապողների մոտ, որոնց մոտ երբևէ կատարվել է վիրահատական միջամտություն, ամիլոիդոզի հրովարտակման հավանականությունը կյանքի ցանկացած տասնամյակի ընթացքում հավաստելի չի տարբերվում ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից:
Գրականություն
- Այվազյան Ալ.Ա., Խեդոյան Ա.Յու. Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդու-թյամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զար-գացման հավանականության վրա: Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը: Մեդիցինսկիյ Վեստնիկ , 2004; (1):
- Айвазян Ал.А., Хедоян А.Ю., Казарян Г.С., Минасян А.М., Симонян З.М., Айвазян Ар.А. Частота амилоидоза у больных периодической болезнью армян в различные возрастные периоды. Сообщение I. Влияние клинической формы болезни, Научные труды и сообщения НИЗ МЗ РА, Ереван, 2002, 2, с. 92.
Կարդացեք նաև
Բանալի բառեր` ռևմատոիդ արթրիտ, աուտոհակամարմիններ, ցիտրուլինացիա, լատեքս-ագլյուտինացիա, ռևմատոիդ գործոն, հակամարմիններ մոդիֆիկացված ցիտրուլինացված վիմենտինի հանդեպ (anti-MCV)...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, սրտային և թոքային ամիլոիդոզ, ձևաբանություն
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կլինիկորեն արտահայտվում է պարբերական տենդի նոպաներով, որովայնամզի, թոքամզի, սինովիալ թաղանթների...
Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...
Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվանդություն
Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տարածվածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենաբարձրն է ողջ երկրագնդում: Այն հանդիսանում է մահացության թիվ մեկ պատճառը...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, շիճուկային ամիլոիդ A սպիտակուց (SAA), պիրին, ամիլոիդոգենեզ, ամիլոիդոզ, հյուսվածաբանական ախտորոշում
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը (ԸՄՏ), որը աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգվող հիվանդություն է, կլինիկորեն արտահայտվում է...
Բանալի բառեր. Բեխչետի հիվանդություն, կլինիկական առանձնահատկություններ, աշխարհագրական գործոն
Բեխչետի հիվանդությունը (ԲՀ) համակարգային վասկուլիտների խմբին պատկանող անհայտ էթիոլոգիայի պոլիմորֆ ախտանշակոմպլեքս է, որն արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի...
Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, երեխաներ, ստամոքսաբորբ, Helicobacter pylori
Պարբերական հիվանդությունը (ՊՀ), կամ միջերկրածովային դողերոցքը, բնորոշվում է օրգանիզմի շճաթաղանթների համակարգային ասեպտիկ բորբոքմամբ, որն ուղեկցվում է նոպայաձև ցավերով...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, տարածուն թարախային որովայնամզաբորբ
Պարբերական հիվանդությունը (ՊՀ), լինելով ժառանգական հիվանդություն, շատ տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1-2%-ը [2,4]: ՊՀ որովայնային նոպաների կլինիկական պատկերը` այսպես կոչված սուր որովայնը, հաճախ պատճառ է դառնում...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, երկրորդային ամիլոիդոզ, շրջանառու իմունային կոմպլեքսներ, կոլխիցին
Պարբերական հիվանդությամբ (ՊՀ) կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդով (Familial Mediterranean fever; FMF; MIM294100) տառապող հիվանդների թվի արագ աճը...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, համակարգային կարմիր գայլախտ
Համաձայն Իսրայելի մեր գործընկերների հետազոտությունների, պարբերական հիվանդության (ՊՀ) ժամանակ դիտվել է համակարգային կարմիր գայլախտի (ՀԿԳ) ցածր հաճախություն և թեթև ընթացք: P. Langevitz-ը և համահեղինակները մոտ 6000 ՊՀ հիվանդներից ՀԿԳ-ը նկատել են միայն երեքի մոտ: Նրանցից երկուսի մոտ հղիության ֆոնի վրա ՀԿԳ-ն ընթանում էր բավականին թեթև (ցան, հոդաբորբ, հականեյտրոֆիլային հակամարմինների առկայություն, թրոմբոցիտոպենիա)...
Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, սուր աղիքային անանցանելիություն, կպումային հիվանդություն, ընտանիք, Հայաստան, հիվանդության ընթացք...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, դեղնուկ, լյարդ
Մեծահասակների մոտ դեղնուկը կարող է առաջանալ բազմաթիվ ինչպես բարորակ, այնպես էլ կյանքին սպառնացող հիվանդությունների ժամանակ: Դեղնուկը կարող է լինել նախալյարդային, ներլյարդային և արտալյարդային: Դեղնուկի նախալյարդային պատճառներն են արնալուծը (hemolysis), մեծ հեմատոմայի ներծծումը, որոնք բերում են արյան մեջ չկոնյուգացված (անուղղակի) բիլիրուբինի մակարդակի բարձրացմանը: Ներլյարդային հիվանդությունները բերում են արյան մեջ ինչպես չկոնյուգացված, այնպես էլ կոնյուգացված բիլիրուբինի մակարդակների բարձրացմանը...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, նոպաների հաճախականություն, կլինիկական ձև, սեռ, տարիք, ծագում, գենոտիպ
Պարբերական հիվանդությունը (ՊՀ)՝ լինելով ժառանգական հիվանդություն, զարմանալիորեն տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1%-ը [5]: Հատկանշական է, որ դեռ 20 տարի առաջ կատարված ժառանգաբանական հետազոտություններում հիվանդության տարածվածությունը գնահատվում էր 0.5 %-ի սահմաններում [4], այսինքն, մոտ 2 անգամ ավելի ցածր...
Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն