Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հենաշարժիչ համակարգի համակցված և բազմակի վնասվածքների բուժման առաջնայնությունը
Տեխնիկայի զարգացման և արագությունների ավելացման հետևանքով ամբողջ աշխարհում ավելացել է հենաշարժիչ համակրագի համակցված և բազմակի վնասվածքների (պոլիտրավմաների) քանակը: Այդ պատճառով պոլիտրավմաների բուժման ճիշտ տակտիկա ընտրելը դառնում է առաջնային:
Էրեբունի Բժշկական Կնետրոն տարեկան ընդունվում են 150-ից ավելի հիվանդներ պոլիտրավմայով: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի, վերակենդանացման, նեյրովիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության, ուռոլոգիայի, դիմածնոտային, պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքների սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում այդ ծանր կոնտինգետի արդյունավետ բուժումը: Ելնելով մեր փորձից, ձեզ ենք ներկայացնում հետևյալ եզրահանգումները.
Պոլիտրավմաները պայմանականորեն կարելի է բաժանել երեք մեծ խմբերի`
- գանգուղեղային վնասվածքներով ուղեկցվող
- ներքին օրգանների վնասվածքներով ուղեկցվող
- վերջույթների վնասվածքներ:
Առաջին երկու դեպքերում, եթե նրանք ուղեկցվում են վերջույթների բաց կոտրվածքներով, ապա բուժման տակտիկան, մեր կարծիքով, պետք է լինի հետևյալը` բաց կոտրկածքների առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային առաջնային ֆիքսացիա` հետագայում, վիճակը կարգավորվելուց հետո, անհրաժեշտության դեպքում էտապային վիրահատական վերջնական բուժում:
Եթե վերը նշված վնասվածքները չեն ուղեկցվում վերջույթների բաց կուտրվածքներով, բուժման տակտիկան, մեր կարծիքով, պետք է լինի հետևյալը` անշարժացվում են վերջույթները կոնսերվատիվ եղանակով, բուժման առաջնայնությունը թողնելով կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածքներին, այնուհետև հիվանդի վիճակը կարգավորվելուց հետո միայն կատարում ենք վերջույթների վերականգնող վիրահատական բուժում:
Սակայն միշտ չէ, որ կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածքները ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վերականգնվում են առանց բարդությունների: Հաճախ` ստորին վերջույթների վնասվածքների դեպքում, որոնք անշարժացված են կմախքային ձգումներով, վտանգ է ստեղծվում առաջանալու կանգային թոքաբորբ և պառկելախոցեր: Այդ բարդություններից խուսափելու կամ նրանց էֆեկտիվ բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջանում հիվանդին դարձնել առավել ակտիվ` անկողնում շրջել, նստացնել, որից և բխում է վերջույթների վիրահատության անհրաժեշտությունը:
Սակայն մյուս կողմից հիվանդի վիճակը դեռ մնում է ծանր և վիրահատության ժամանակ հնարավոր բարդությունների զարգացման հավանականությունը շատ բարձր է: Առաջանում է, այսպես կոչված արատավոր օղակ, երբ մի կողմից անհրաժեշտ է հիվանդին ակտիվացնել, որպեսզի չառաջանան կանգային երևույթներ և պառկելախոցեր, իսկ մյուս կողմից այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վիրահատություն` շատ բարձր ռիսկային ընթացքով: Սակայն, եթե կանգային երևույթները և պառկելախոցերը հանդիսանում են կյանքին անմիջապես վտանգ սպառնացող արդեն իսկ կյանքի ցուցումով անհրաժեշտություն է առաջանում կատարել վիրահատական բուժում:
Երրորդ տարբերակում հիվանդը ընդունվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, կատարվում է անհրաժեշտ բուժում վիճակը կարգավորելու համար, որից հետո պլանային եղանակով կատարվում է վերջույթնրի վնասվածքների վիրահատական բուժում:
Մենք կտրականապես դեմ ենք այս հիվանդների մոտ ագրեսիվ վիրաբուժական տակտիկային: Պոլիտրավմաների բուժման մեր սկզբունքներն ու կոնցեպցիաները լիովին համապատասխանում են ներկայումս խիստ արդիական Damage Control հասկացությանը:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն...
Խորանիստ երակների թրոմբոզների (ԽԵԹ) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ (ԹԶԹԷ) բարդությունների բուժման և կանխարգելման հարցերը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից են...
Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...
Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...
Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...
Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...
Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...
Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ
1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...
Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն
Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...
Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...
Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...
Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն
Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն