Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ատամների չափերի և արտաքին ուրվագծերի փոփոխականությունը
Բանալի բառեր. ատամներ, չափեր, հաշվարկ, օրթոդոնտիկ բուժում
Ներկայումս 84% ատամնածնոտային անոմալիաներով հաճախորդների մոտ օրթոդոնտիկ բուժումը անցկացվում է անշարժ ապարատուրայի օգտագործմամբ։
Ժամանակակից անշարժ տեխնիկայի կիրառումը հիմնված է բրեկետների գործարա-նային պատրաստման վրա, որոնց ֆիքսվող մակերեսը հաշվարկված է ատամների չափ-սերի միջինացված տվյալներից [2]։ Ատամների չափսերը բավականին փոփոխական են և կա նաև տարբերություն աջ և ձախ ատամների միջև [3]։ Chaushu et. al. [1] նաև նշում են ժանիքների քմային և թշային մակերեսների մեծ տարբերության առկայությունը։
Կարևոր է նաև ատամի պսակի և արմատի միջև եղած անկյան որոշումը, քանի որ այդ փոփոխումը կարող է տորկ կոնտրոլ էտապի վրա բերել ատամի արմատի մակերեսի և ալվեոլյար ելունի կորտիկալ շերտի բախմանը [4-5]։
Այսպիսով, գրականության վերլուծությունը ատամների անատոմիական առանձնա-հատկությունների վերաբերյալ, բացահայտեց տարաբնույթ տվյալներ։
Այս աշխատանքի նպատակն է որոշել ատամների ձևերի և չափերի անատոմիական փոփոխականության աստիճանը։
Նյութերը և մեթոդները
Կատարվել է ուսումնասիրություն 12 տարբեր պատահական հիվանդների գիպսե մո-դելների վրա։ Յուրաքանչյուր մոդելից ընտրվել է 1 մշտական կենտրոնական կտրիչ և 1 պրեմոլյար։ Վերջիններս կտրվել են միջին գծով վեստիբուլոլինգվալ ուղղությամբ 2 հա-վասար մասերի և կատարվել են 5 չափումներ, յուրաքանչյուր երկրորդ պրեմոլյարի կտրվածքի վրա։ Յուրաքանչյուր երկրորդ պրեմոլյարի վրա կատարվել է չափում վերտի-կալ և տրանսվերսալ ուղղություններով, յուրաքանչյուր կտրիչի վրա 3 չափում, ընդհանուր առմամբ կատարվել է 8 չափում։ Երկրորդ պրեմոլյարի վրա կատարվել են հետևյալ չափումները`
Չափում I. ընտրվել է կետ վեստիբուլյար թմբիկի գագաթին և մեկ կետ հարվզիկային ցեմենտ-էմալային սահմանում, տարվել է առանցք այդ 2 կետերի միջև և չափվել է էկվատորի ամենափքված մասի և այդ առանցքի միջև հեռավորությունը (էկվատորի փքվածությունը)։
Չափում II. տարվել է ատամի երկայնական առանցքը, այնուհետև տարվել է ուղահա-յաց այդ առանցքին, որն անցնում է միջթմբիկային ակոսի ամենախորը գտնվող կետով և չափվել է վեստիբուլյար թմբիկի գագաթից մինչև ատամի երկայնական առանցքին տարած ուղղահայացը։
Չափում III. կատարվել է նույն կետերի միջև այն տարբերությամբ, որ այստեղ չափվել է քմային թմբիկի գագաթից մինչև ատամի երկայնական առանցքին տարված ուղղահայացը (չափումը կատարվել է քմային թմբիկի գագաթի և ատամի երկայնական առանցքին տարած ուղղահայացի միջև)։
Չափում IV. չափվել է ատամի էկվատորների միջև եղած հեռավորությունը։
Չափում V. ընտրվել է կետ միջթմբիկային ակոսի ամենախորը հատվածում և թմբիկի վեստիբուլյար մակերեսին։ Այդ երկու կետերը միացվել են միմյանց մի առանցքով, որը կազմում է 900 ատամի երկայնական առանցքի հետ, չափվել է այդ կետերը միացնող հատվածի երկարությունը։
Կենտրոնական կտրիչի վրա կատարվել են հետևյալ 2 չափումները`
Չափում VI. տարվել է ատամի երկայնական առանցքը, որից հետո չափվել է առանցքի և պսակի էկվատորի միջև եղած հեռավորությունը։
Չափում VII. չափումը կատարվել է կտրիչի վրա, այս չափումով որոշվել է ատամի եր-կայնական առանցքի և նրա պսակի կորության ամենաարտահայտված մասին տարված շոշափողի միջև կազմված անկյունը։
Չափում VIII. տարվել է ատամի երկայնական առանցքը, այնուհետև պսակի շրթնային մակերեսի վրաþ պսակի մեջտեղում, ընտրվել է կետ։ Այդ կետով տարվել է շոշափող և այդ շոշափողի նկատմամբ ուղահայաց մինչև ատամի երկայնական առանցքի հետ հատվելը, և չափվել է այդ ուղահայացի և ատամի երկայանական առանցքի միջև կազմըված, կտրող եզրին մոտ գտնվող b անկյունը (նկ. 2)։ Կատարված 8 չափումների արդյունքները 12 մոդելների վրա ներկայացված են աղ. 1-ում։ Չափումները արվել են Photoshop CS2 ծրագրով։
Նկ. 1
Նկ. 2
Աղյուսակ 1
Մոդելներ |
I |
II |
III |
IV |
V |
VI (inc) |
VII (inc) |
VIII (inc) |
1 |
1mm |
2m |
2.3 |
8.2mm |
3.9mm |
2.3mm |
21.9 |
76.7 |
2 |
0.9 |
2 |
2.2 |
8 |
4 |
3.1 |
25.7 |
73 |
3 |
0.8 |
1.6 |
1.9 |
9.3 |
4.6 |
1.6 |
19.2 |
83.2 |
4 |
0.6 |
2 |
1.8 |
8.3 |
4.1 |
2.5 |
17.5 |
75.1 |
5 |
0.8 |
1.8 |
2 |
9.3 |
4.5 |
3.2 |
19.2 |
70.6 |
6 |
0.9 |
1.4 |
1.3 |
9.0 |
4.1 |
1.8 |
13.7 |
87.1 |
7 |
0.4 |
1.2 |
1.5 |
8.5 |
3.6 |
1.9 |
19.5 |
81 |
8 |
0.7 |
2.4 |
2.8 |
8.5 |
4.1 |
1.9 |
22.4 |
81.1 |
9 |
0.9 |
2.4 |
2.4 |
9.6 |
5 |
1.7 |
28.5 |
71.2 |
10 |
0.3 |
1.6 |
2.1 |
7.3 |
2.9 |
2.2 |
15.4 |
77.5 |
11 |
0.4 |
1.2 |
0.8 |
7.2 |
3.8 |
1.6 |
18.3 |
85.8 |
12 |
0.7 |
1.4 |
1.8 |
9.0 |
3.8 |
2.3 |
16.9 |
73.9 |
Արդյունքները և դրանց քննարկումը
Կենտրոնական կտրիչների և պրեմոլյարների չափերը և անատոմիական ձևերը շատ տարբեր են, ինչը և ապացուցեցին մեր կատարած չափումները (p=0,05)։ Կատարված 8 չափումներն ունեն մեծ փոփոխականություն։ I չափումը փոփոխվում է 0.3-1մմ-ի սահ-մանում։ Փոփոխման ամպլիտուդը հավասար է 0.7մմ (a=0.7մմ)։ Չափման միջին արժեքը 12 մոդելների համար կազմում է 0.7մմ (Mմիջ=0.7), Sx=0.065 (Sx-միջին մաթեմատի-կական սխալ)։ V չափումը, որը կատարվել է կտրիչի վրա փոփոխվում է 1.6-3.20-ի սահ-մանում։ Փոփոխման ամպլիտուդը հավասար է 1.60 (a=1.60)։ Չափման միջին արժեքը 12 մոդելների համար կազմում է 2.20 (Mմիջ=2.2), Sx=0.15։ Մյուս չափումների արդյունքները ներկայացված են աղ. 2-ում։
Աղյուսակ 2
Չափոմներ N |
min |
max |
a |
Mմիջ |
Sx |
p |
I |
0.3 mm |
1mm |
0.7mm |
0.7mm |
0.065mm |
0,05 |
II |
1.2 |
2.4 |
1.2 |
1.75 |
0.11 |
0,05 |
III |
0.8 |
2.8 |
2 |
1.9 |
0.18 |
0,05 |
IV |
7.2 |
9.6 |
2.4 |
8.5 |
0.22 |
0,05 |
V |
2.9 |
5 |
2.1 |
4 |
0.19 |
0,05 |
VI |
1.6 |
3.2 |
1.6 |
2.2 |
0.15 |
0,05 |
VII |
13.7˚ |
28.5˚ |
14.8˚ |
29.6˚ |
1.36˚ |
0,05 |
VIII
|
70.6˚ |
87.1˚ |
16.5˚ |
78˚ |
1.52˚ |
0,05 |
Եզրակացություն
Ստացված տվյալները պետք է հաշվի առնել օրթոդոնտիկ բուժման պլանավորման ժամանակ, ինչը կօգնի ավելի արագ ստանալ ատամների ճիշտ եռառանցքային դիրք և ճիշտ ատամնահպումներ։
Գրականություն
- Chaushu S., Sharabi S., Becker A. Tooth size in dentitions with buccal canine ectopia, European J. of Orthodontics, 2003; 25։485-491.
- Kisling P.C. Tip-edge guide and the differential straight-arch technique, 4th ed. Two Swan Advertising, 1988, Westville, Indiana.
- Mavroskoufis F., Ritchie G.M. Variation in size and form between left and right maxillary central incisor teeth, Journal of Prosthetic Dentistry, 1980; 43։ 254-257.
- van Loenen M., Degrieck J., De Pauwand G., Dermaut L. Anterior tooth morphology and its effect on torque, European J. of Orthodontics, 27 ( 2005 ), p. 258-262.
- Bryant R.M., Sadowsky P.L., Dent M., Hazelrig J.B., Variability in three morphologic features of the permanent maxillary central incisor, American Journal of Orthodontics, 1984, 86։ 25-32.
Մեդ-Պրակտիկ
11.02.2014
Հարգելի ա, բարև Ձեզ, կարող եք ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ խորագրում Ստոմատոլոգիական կլինիկաներ վերնագրով ցուցակից ընտրել որևէ կլինիկա և դիմել:
ա
06.02.2014
Կարդացեք նաև
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն...
Խորանիստ երակների թրոմբոզների (ԽԵԹ) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ (ԹԶԹԷ) բարդությունների բուժման և կանխարգելման հարցերը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից են...
Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...
Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...
Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...
Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...
Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...
Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ
1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...
Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն
Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...
Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...
Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...
Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն
Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն