Վիրաբուժություն
Արյան ձևավոր տարրերի ագրեգացիոն հատկությունների փոփոխությունը լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ
Բանալի բառեր. լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, արյան ռեոլոգիական հատկություններ, արյան ձևավոր տարրերի ագրեգացիա
Խոլեցիստիտը պատկանում է առավել տարածված վիրաբուժական հիվանդությունների թվին: Վերջին տասնամյակների ընթացքում այս պաթոլոգիայով հիվանդների թիվն աննկուն աճել է և այժմ կազմում է վիրաբուժական բաժանմունքի որովայնային պրոֆիլի հիվանդների 20%-ից ավելին [1,3]: Շատ հեղինակների տվյալներով, լեղաքարային հիվանդությամբ տառապում են յուրաքանչյուր 5-րդ կինը և յուրաքչյուր 10-րդ տղամարդը [1–3];
Պետք է նշել, որ վերջին 10 տարվա ընթացքում հիվանդության այսպիսի վիճակագրական բաժանումը փոխվել է, հատկապես մեծահասակների մոտ: Շատ հեղինակներ հակված են այն կարծիքին, որ երկրագնդի 60 տարեկանից բարձր անձանց քառորդ մասը և 70 տարեկանից բարձր անձանց մեկ երրորդը տառապում են լեղաքարային հիվանդությամբ: Միաժամանակ նկատվում է հիվանդության աճի միտում երիտասարդ և միջին տարիքի անձանց մոտ [5,6,8]:
Չնայած առաջին կատարված խոլեցիստէկտոմիայից (Landenbuch, 1882) անցել է ավելի քան 100 տարի, բայց խոլելիթիազի բուժման վիրահատական մեթոդը պահպանում է իր առաջնային դիրքը` կոնսերվատիվ բուժման նկատմամբ, ընդ որում, ոչ միայն հիվանդացության քանակի ավելացման հետ կապված, այլև լապարոսկոպիկ վիրահատական տեխնոլոգիայի լայն ներդրմամբ [1,5,9]: Գոյություն ունեն շուրջ 20 մոտեցումներ դասական խոլեցիստէկտոմիաների համար, որոնցից յուաքանչյուրն էլ ունի իր առավելությունները` վիրահատական դաշտի լայն տեսանելիություն, վիրաբույժի համար ազատ աշխատելու հնարավորություն և այլն: Սակայն դասական խոլեցիստէկտոմիան ունի նաև իր թերությունները` հյուսվածքների մեծածավալ վնասում, վաղ հետվիրահատական շրջանի արտահայտված ցավային համախտանիշ, մեծ հետվիրահատական սպի, երկարատև անկողնային ռեժիմ: Քիչ չեն հետվիրահատական շրջանի բարդությունները, որոնցից վերքի թարախակալում լինում է 2.7-3.1%, հետվիրահատական ճողվածք 1.3-1.7% դեպքերում [7-9]:
Սուր խոլեցիստիտով հիվանդների մոտ 70%-ը կազմում են միջին և բարձր տարիքի անձիք, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ, այդ իսկ պատճառով բուժման արդյունքներն այս խմբի մոտ մնում են ոչ լիարժեք, մահացու ելքի տոկոսը` բարձր (մոտ 26%) և չունի կայուն նվազման հակում [1,4,5]:
Վերջին 10 տարվա ընթացքում լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիան ստացել է լայն կիրառություն ամբողջ աշխարհում և դարձել է լեղաքարային հիվանդության բուժման գլխավոր եղանակը: Վեջինիս առավելությունն ակնհայտ է ավանդական խոլեցիստէկտոմիայի նկատմամբ` նվազ ինվազիվություն, պրակտիկորեն բացակայում է որովայնի առաջային պատի վնասումը և նրա բարդությունները, հետվիրահատական կարճատև, բարվոք ընթացքը և այլն:
Սակայն, վերջինիս բնորոշ են բարդությունները, մանավանդ միջին տարիքից բարձր այն անձանց մոտ, որոնք ունեն հարակից հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի ռիթմի խանգարում, հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, ճարպակալում և այլն: Այսօր արդիական է համարվում ներ- և հետվիրահատական բարդությունների նվազեցման հարցը, նոր, ավելի արդյունավետ միջոցառումների կիրառումը վիրահատական ռիսկի նվազեցման նպատակով, ընդհանուր առմամբ բուժման արդյունքների բարելավումը:
Այս հարցերի պատասխանը պետք է փնտրել պաթոլոգիական պրոցեսի առաջացման նախնական մակարդակում [9,11]:
Վերջին տարիների ընթացքում կլինիկական պրակտիկայում մեծ նշանակություն է ձեռք բերել միկրոշրջանառության ուսումնասիրումը: Չկա կլինիկական բժշկության մի ասպարեզ, որի համար պրակտիկ նշանակություն չունենա հիվանդի միկրոշրջանառության մասին ինֆորմացիան, քանի որ հենց արյան շրջանառության համակարգի այս օղակում են ամենից առաջ տեղի ունենում փոփոխություններ, որոնք հետագայում ախտորոշվում են որպես հիմնական պաթոլոգիական փոփոխությունների բարդություն, բայց ընթանում են արդեն կարևոր օրգանների ֆունկցիաների ախտահարումների ֆոնի վրա:
Միկրոշրջանառության հունի պաթոլոգիական փոփոխությունների վաղ ախտորոշումը կարող է ապահովել հիվադության վաղ ախտորոշումը, նպատակաուղղված բուժումը և հետագա բարդությունների կանխումը [10,13,14]:
Ներկա աշխատանքի նպատակն է հետազոտել արյան ռեոլոգիական հատկությունների (էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրեգացիոն հատկություններ) փոփոխությունները լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի վաղ հետվիրահատական շրջանում:
Նյութը և մեթոդները
Հետազոտմանը մասնակցել են 40-65 տարեկան, արական և իգական սեռի 48 հիվանդներ, որոնք ենթարկվել են լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի լեղաքարային հիվանդության կապակցությամբ: Հիվանդների մոտ կատարվել է արյան ձևավոր տարրերի (էրիթրոցիտների և թրոմբոցիտների) ագրեգացիոն հատկությունների հետազոտում նախավիրահատական և վաղ հետվիրահատական (վիրահատման առաջին օրը) շրջանում: Հետազոտման արդյունքները ներկայացված են աղ. 1-ում:
Աղյուսակ 1
Ցուցանիշներ |
Նորմա |
Նախավիրահ. |
Հետվիրահ. |
|
Թրոմբոցիտների ագրեգացիա |
ԱԴՖ |
7.01(0.41 |
13.02(0.8 |
30.12(2.1 |
Ադրենալին |
20.88(0.38 |
31.8( 1.2 |
44.22(3.2 |
|
Ագրիստին |
16.8(0.75 |
36.2(5.2 |
50.75(2.1 |
|
Էրիթրոցիտների ագրեգացիա |
|
18.23(0.78 |
29.1(2.6 |
36.11(1.5 |
Արդյունքները և դրանց քննարկումը
Հետազոտության արդյունքում պարզվեց, որ վաղ հետվիահատական շրջանում տեղի է ունենում արյան ձևավոր տարրերի (էրիթրոցիտներ և թրոմբոցիտներ) ագրեգացիոն հատկությունների կտրուկ բարձրացում, ընդ որում թրոմբոցիտների ագրեգացիոն հատկություններն առավել արտահայտված են որպես ինդուկտոր ԱԴՖ–ի կիրառման դեպքում, էրիթրոցիտների ագրեգացիան բարձրացնում է մոտ 80-85%-ով:
Հետազոտման արդյունքները հավաստի են և կարող են կիրառվել հետվիրահատական թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման համար:
Արյան ռեոլոգիական հատկությունների կարգավորումը հնարավորություն կտա խուսափել հետվիրահատական թրոմբոէմբոլիկ բարդությունների հնարավոր զարգացումից` լավացնելով հիվանդների կյանքի որակը:
Գրականություն
- Гришин И.Н. Холецистэктомия. 1996, М., с. 18.
- Золлингер Р. Атлас хирургических операций, 1991, М., с. 105.
- Гельфанд Б.Р., Гологорский В.А., Буревич С.З., Гельфанд Е.Б., Топазова Е.Н., Алексеева Е.А. Антибактериальная терапия абдоминальной хирургической инфекции. Пособие для врачей./Под ред. Савельева В.С. М.: Зеркало, 2000.
- Дадвани С.А., Ветшев П.С., Шулудко А.М., Прудков М.И. Желчнокаменная болезнь. М.: Видар-М, 2000.
- Королев Б.А., Пиковский Д.Л. Экстренная хирургия желчных путей. М.: Медицина, 1990.
- Родионов В.В., Филимонов М.И., Могучев В.М. Калькулезный холецистит. М.: Медицина, 1997. Руководство по неотложной хирургии органов брюшной полости. /Под ред. Савельева B.C.. M.: Медицина, 1986.
- Малков И.С., Шаймарданов Р.Ш. Ким И.А., Эндохирургические вмешательства при острых заболеваниях органов брюшной полости (практическое руководство). Казань: Эндохирургия Татарстана, 1996.
- Частная хирургия (учебник) /Под ред. проф. М.И. Лыткина. Л., 1990.
- Джозеф М. Хендерсон. Патофизиология органов пищеварения. Бином паблишерс, 1997.
- Барбара Бэйтс, Линн Бикли, Роберт Хекельман и др. Энциклопедия клинического обследования больного (пер. с англ.) М.: Геотар медицина, 1997.
- Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М.: Ньюдиамед,2001.
- Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М.: Ньюдиамед, 1999.
- Балуда В.П., Деянов И.И., Балуда М.В. и др. Профилактика тромбозов. Изд. Саратовского университета, 1992.
- Ройтман Е.В., Фирсов Н.Н., Дементьева М.Г. и др. Термины, понятия и подходы к исследованиям реологии в клинике. Тромбоз, гемостаз и реология, 2001, 3, с. 5–12.
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն