Վիրաբուժություն
Աճուկային ճողվածքների պլաստիկայի ժամանակ կարերի և սինթետիկ տրանսպլանտատների դնելու նոր եղանակ: Վիրահատվածների հեռավոր արդյունքների վերլուծություն
Ճողվածքների բուժումը այսօր էլ համարվում է վիրաբուժության հրատապ խնդիրներից մեկը, քանի որ դեռևս բարձր է ռեցիդիվների քանակը:
Ամենատարբեր հեղինակների տվյալներով ռեցիդիվը կազմում է 8-10%, նույնիսկ նշվում է 25%: Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարավոր ճողվածքահատում: Դրա համար էլ, չնայած ճողվածքների պլաստիկայի վերաբերյալ առաջարկված են տասնյակ եղանակներ, մոդիֆիկացիաներ, ասյօր էլ կարիք կա նոր մոտեցումների, նոր մոդիֆիկացիաների ներդրման:
Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնում վերջին 12 տարվա ընթացքում կատարվում է աճուկային ճողվածքի պլաստիկայի ժամանակ Ժերար-Սպասոկուկկոցկու-Կիմբարովսկու եղանակով կարելու հետևյալ ձևափոխումը: Ինչպես գիտեք, այս եղանակով պլաստիկայի ժամանակ ներքին թեք և միջաձիգ մկանների ազատ եզրերը, արտաքին թեք մկանի փակեղը միասին կարվում են պուպարտյան կապանին նրա ամբողջ երկարությամբ, վրայից արտաքին թեք մկանի փակեղի դրսային ազատ եզրով ստեղծվում է դուբլիկատ:
Մեր ձևափոխումով մկանափակեղային թերթիկը անմիջապես կարվում է ոչ թե պուպարտյան կապանին, այլ թելերը միջանցիկ անց են կացվում կապանի միջով դեպի դուրս,ընդ որում հանգուցակապը արվում է ոչ թե անմիջապես կապանի վրա, այլ հանգուցակապի մեջ ընդգրկվում է ճարպաբբջանքի մի կտոր: Ստացվում է հետևյալը: Պուպարտյան կապանը գտնվում է մկանափակեղային լաթի և ճարպաբբջանքի արանքում, որի հետևանքով չի քրքրվում, ձգման տակ չի ընկնում,ինչպես նաև վերոհիշյալ լաթերը նրա համար հենարանի և բուֆերի դեր են կատարում:
Այժմ ներկայացնեմ սինթետիկ տրանսպլանտանտի դնելու հետևյալ ձևը:
Տրասպլանտանտը միշտ դրվել է արտաքին թեք մկանի փակեղի տակ, նախօրոք փակեղը անջատելով մկաններից: Տրանսպլանտանտի ֆիքսումը սկսվում է ցայլային թմբիկից, ընդ որում առաջին կարը անց է կացվում ոսկրի միջով: Այնուհետև թելի երկու ծայրերը հերթականությամբ միջանցիկ անց են կացվում տրանսպլանտանտի և պուպարյտան կապանի միջով ներսից դուրս, կրկին կապանից դուրս դրվում է հանգուցակապը, ընդգրկելով ճարպաբջջանքի մի կտոր: Այնուհետև տրասպլանտատը կապանի ամբողջ երկարությամբ կարվում է նույն ձևով, ավելի բարակ թել ու ասեղով:
Տրասնպլանտանտի միջային եզրի ֆիքսումը սկսվում է սիմֆիզից, կրկին առաջին կարը անց կացնելով ոսկրի միջով: Այսպիսով, տրասպլանտանտով ստեղծվում է աճուկային խողովակի արտաքին օղ, ինչպես բնականում:
Այնուհետև տրանսպլանտատի միջային ազատ եզրը ամբողջ երկարությամբ կարվում է ապաներոզին, կարերը միջանցիկ անցկացնելով փակեղի միջով և հանգուցակապերը դնելով մաշկի տակ:
Տրասնպլանտատի վրայից առանց դուբլիկատի կարվում են արտաքին թեք մկանի փակեղի հատված եզրերը:
Հեռավոր արդյունքները` 1-5 տարվա վաղեմությամբ
Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնում 2002-2007թթ. վերոհիշյալ մեթոդներով վիրահատվել են 276 հիվանդ: Հարցմանը պատասխանել են 255 վիրահատվածներ:Նրանցից առանց տրանսպլանտատի` 159 հոգի, տրանսպլանտատով` 96 հոգի:
Ռեցիդիվ եղել է երեք հոգու մոտ, երեքն էլ առանց տրանսպլանտատով վիրահատվածների, տրանսպլանտատով վիրահատվածներից ոչ մեկի մոտ ռեցիդիվ չի եղել:
Ընդհանուր թվի մեջ ռեցիդիվը կազմել է 1.1%, առանց տրանսպլանտատի վիրահատվածների մոտ` 1.9%:
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն