Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Օզոնոթերապիայի կիրառման արդյունավետության գնահատումը լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ

Արդիականությունը.

Ներկայումս օզոնոթերապիան, որպես ոչ դեղո­րայ­քային թերապիա, լայն կիրառություն ունի բժշկության տարբեր ասպարեզներում: Այն ունի ազդեցության լայն սպեկտր. դրսևորում է բակտերացիդ, վիրիցիդ, ֆունգոցիդ, իմունամոդուլացնող, հակահիպօքսիկ, դեզինտոքսիկացիոն ազդեցություն, նկատելիորեն լա­վաց­նում է արյան միկրոշրջանառությունը, բա­րե­լա­վում արյան ռեոլոգիական հատկությունները, ապա­հովում է հյուսվածքների օպտիմալ օքսիգենացիան: Օզոնոթերապիան բնորոշվում է հիվանդների կողմից լավ տանելիությամբ, կողմնակի էֆեկտների գործնականում բացակայությամբ, բուժման ժամկետ­ների կրճատումով: Ներկայումս պարզաբանված է օզոնի ազդեցության մեխանիզմները. այն ուժեղաց­նում է թթվածնի անցումը հյուսվածքներին, նկատելի բա­րե­լավում է արյան միկրոշրջանառությունը, վերա­կան­գնում պերիֆերիկ արյան շրջանառությունը, նվազեցնում է արյան մածուցիկությունը` բարելավելով արյան ռեոլոգիական հատկությունները:

 

 Նպատակը.

 

Աշխատանքի նպատակն է գնահատել բժշկական օզոնի ազդեցությունը արյան ռեոլոգիական հատ­կու­թյուն­ների վրա լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամա­նակ` թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխար­գելման նպատակով:

 

Մեթոդները.

 

Հետազոտվել են 60 հիվանդներ, որոնց մոտ իրա­կանացվել է լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա: Այդ հիվանդների մոտ հետազոտվել են արյան ռեոլո­գի­ական հատկությունները պայմանավորող որոշ ցուցա­նիշներ` թրոմբոցիտների ադրենալինով, ագրիստինով, ԱԵՖ-ով հարուցված ագրեգացիան (ԹԱԱԿՖ, ԹԱադ., ԹԱագ.), էրիթրոցիտների ԱԿՖ-ով, պրոտամին սուլ­ֆա­տով հարուցված ագրեգացիան (ԷԱԱԿՖ, ԷԱպս.), ֆիբրինոգենը, պրոթրոմբինային ինդեքսը, պրո­թրոմ­բինային ժամանակը, ակտիվացված մասնակի թրոմ­բինային ժամանակը, ռեկալցիֆիկացիայի ժամա­նակը, պլազմայի տոլերանտությունը հեպարինի նկատ­մամբ (ՖԳ, ՊՏԻ ՊՏԺ, ԱՄԹԺ, ՌԿԺ, ՊՏՀՆ)` նախավիրահատական (ն/վ) և հետվիրահատական (հ/վ) շրջաններում: Հիվանդները հետվիրահատական շրջանում ստացել են մեդօզոն 2 կաթիլ յուրաքանչյուր քթանցքում, օրեկան 4 անգամ, 3 օր տևողությամբ:

 

Արդյունքները.

 

Հետազոտման արդյունքները ներկայացված են աղյուսակ 1-ում և 2-ում: Ինչպես տեսնում ենք աղյուսակ 1-ում, այս հիվանդների մոտ առկա են արյան ձևավոր տարրերի ագրեգացման հատ­կութ­յունների (ԱՁՏԱՀ) հավաստի փոփոխություններ նորմայի համեմատ: Այսպիսով, ըստ հետազոտության տվյալների, հ/վ շրջանում նկատվել է ԱՁՏԱՀ-ի հա­վաս­տի լավացում. ԹԱԱԿՖ-ի ցուցանիշը ն/վ շրջանի հետ համեմատած նվազել է 45%-ով, ԹԱադ.` 28,54%-ով, ԹԱագ.` 36,726%-ով, ԷԱԱԿՖ` 32,15%-ով, ԷԱպս.` 38%-ով (p<0,05): ՖԳ-ը նվազել է 12,2%-ով, ՊՏԻ` 8,02%-ով, ԱՄԹԺ` 2,31%-ով (p<0,05), ՊՏԺ-ի ցուցանիշը աճել է 2,89%-ով (p<0,05):


Աղյուսակ 1. Արյան ձևավոր տարրերի ագրեգացման հատկությունների փոփոխությունները օզոնոթերապիայի ազդեցությամբ նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում

 

Խմբեր

n

ԹԱ ԱԿՖ

ԹԱ ադ.

ԹԱ ագ.

ԷԱ ԱԿՖ

ԷԱ պս.

Նորմա

30

7,01(0,41

20,88(0,38

16,8(0,75

13,2(0,33

18,23(0,78

Ն/վ

60

12,38(0,33

25,76(0,54

16,31(0,65٭

15,69(0,29

31,19(0,7

Հ/վ

60

6,82(0,13٭

18,41(0,4

10,32(0,23

10,65(0,26

19,36(0,32٭

* P>0,05

 

  Աղյուսակ 2. Կոագուլոգրամմայի ցուցանիշների փոփոխությունները օզոնոթերապիայի ազդեցությամբ նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում

 

Խմբեր

n

ՖԳ

ՊՏԻ

ՊՏԺ

ԱՄԹԺ

ՌԿԺ

ՊՏՀՆ

Նորմա

30

300(12

90(1,1

11(0,55

29,5(0,15

90(0,9

5(0,15

Ն/վ

60

395,8(4,68

89,80(0,6٭

11,06(0,04

28,17(0,11

117,50(0,6

4,28(0,12

Հ/վ

35

347,50(7,24

82,60(0,7

11,38(0,04٭

27,52(0,07

117,25(0,7

4,05(0,09

* P>0,05

 

Եզրակացություն.

 

Օզոնոթերապիայի կիրառումը լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ բերում է արյան ձևավոր տարրերի ագրեգացման և կոագուլոգրամմայի ցուցանիշների վերականգման, ինչը հաստատվում է կատարված հետազոտությամբ և հիմք է տալիս պնդելու, որ օզոնոթերապիան լավացնում է արյան ռեոլոգիական հատկությունները և կարող է հանդի­սանալ հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման միջոց:

 

Հեղինակ. Յու.Ա. Հարությունյան, Ա.Հ. Մելիքյան, Դ.Յու. Հարությունյան Էրեբունի ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 18-19
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com
Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com

Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...

Նյարդաբանություն
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am

Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...

Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Բուժման մեթոդներ Առողջապահություն 4.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ներորովայնային հիպերտենզիայի դերը թոքային բարդություններում որովայնի համակցված վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ

Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Արտասովոր դեպքեր պրակտիկայից

Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում

Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցիշուրջ

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ

Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ