Կլինիկական դեպքեր
Ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը, որպես հետվնասվածքային (հրազենային) արթրոզի բուժման եղանակ: մասնավոր դեպքի քննություն
Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված հոդերից մեկն է, որի հոդամակերեսի վրա առաջացած նույնիսկ փոքր անհարթությունը կարող է հանգեցնել ընդհանուր հոդի անդառնալի փոփոխությունների: Ըստ Honkonen-ի 7 ու կես տարի հսկողության տակ գտնված ոլոքի պրոքսիմալ հատվածի ներհոդային կոտրվածքով 131 հետազոտված հիվանդներից 44% -ի մոտ ախտորոշվել է հետվնասվածքային արթրոզ [6]:
Nicholas-ը իր աշխատության մեջ նկարագրել է հետաքրքիր արդյունք, որտեղ տարբեր եղանակներով բուժված 62 հիվանդների մոտ կատարվել է տոտալ էնդոպրոթեզավորում՝ հետվնասվածքային արթրոզի կապակցությամբ: Ներհոդային կոտրվածքների բուժումն իրականացվել է տարբեր եղանակներով՝ 38-ը բաց համադրում և վերոսկրային օսթեոսինթեզ, 1-ը փակ համադրում և ֆիքսացիա արտաօջախային ապարատով, 23-ը ոչ վիրահատական եղանակով (գիպսակապով): Տոտալ էնդոպրոթեզավորումից հետո բոլոր հիվանդները քայլել են անցավ՝ 48-ի մոտ նկատվել է գերազանց արդյունք (1000 ծալում), 7-ի մոտ լավ արդյունք, 7-ի մոտ բավարար [2]: Օրթոպեդիայի բնագավառում հետվնասվածքային արթրոզից հետո ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը հայտնի է որպես ամենահաջողված բուժման եղանակ և նույնիսկ երիտասարդ տարիքի հիվանդների մոտ, ինչպես արթրիտների դեպքում, նկատվում է բարձր և երկարատև արդյունք [1,2,3, 4,7,12,16,17]: Երիտասարդ հիվանդների մոտ կատարված 46 ծնկան տոտալ էնդոպրոթեզների երկարաժամկետ հետազոտումից հետո Scott-ը ստացել է գերազանց արդյունք [14]:
Մինչդեռ ծնկահոդի կոտրվածքներից հետո կատարված տոտալ էնդոպրոթեզավորումը Roffi և Merritt-ի հետազոտություններում ներկայացված է բավարար արդյունքով [13], իսկ Lonner-ը՝ արձանագրել է բարձր ցուցանիշով բարդություններ և 71% լավ արդյունք [8]: Գրականության մեջ շատ հաճախ նշվում է հետվնասվածքային արթրոզով հիվանդների մոտ կատարված տոտալ էնդոպրոթեզավորման համեմատաբար ավելի վատ արդյունքներ՝ քան ինվոլյուտիվ արթրոզով հիվանդների մոտ [5,8,9,10, 11,15]:
Վերը նշված հեղինակների հետազոտությունները մեզ բերել են այն համոզման, որ հետվնասվածքային արթրոզներից հետո կատարված տոտալ էնդոպրոտթեզավորումն առավելապես արտահայտվում է դրական ելքով: Այս եզրակացությունը հիմք է հանդիսացել ստորև նկարագրված հիվանդի մեր կողմից բուժման մարտավարությունն որոշելու համար:
Հիվանդ՝ Ն.Մ., ծնված 1982 թվականին: 2007 թ. հոկտեմբերի 31-ին ԼՂՀ-ի սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս աջ ծնկահոդի շրջանում ստացել է հրազենային վիրավորում՝ 5.45 տրամաչափի երկու գնդակից: Առաջին գնդակը ծակել է ազդրի ս/3-ի կողմնային մակերեսով, անցել է ազդրի դիստալ էպիֆիզի միջով և առաջացրել միջային կոճի ներհոդային կոտրվածք, այնուհետև դուրս է եկել ծնկահոդի առաջա-դրսային մակերեսով: Երկրորդ գնդակը ծակել է ծնկահոդի կողմնային հոդաճեղքից 3 սմ. վերև՝ անցել ազդրի դիստալ մետաէպիֆիզով և դուրս է եկել ծնկահոդի առաջա-միջային մակերեսով (նկար 1):
Վնասվածքները ստանալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այնտեղ ախտորոշվել է աջ ծնկահոդի հրազենային, թափանցող վիրավորում, բազմաբեկոր կոտրվածք: Այնուհետև բուժումը 3 ամիս տևողությամբ շարունակվել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում՝ աջ ծնկահոդում 30 աստիճան:
Նկար 1. | Նկար 2. |
Հիվանդը 2009 թվականի ապրիլի 4-ին դիմեց ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա՝ հետագա բուժման նպատակով:
Զննման ժամանակ հիվանդը քայլում էր ինքնուրույն՝ կաղալով աջ ոտքի վրա, երկու կոնտուրները հարթված էին, նկատվում էր հոդի միջային մակերեսից չափերի մեծացում:
Հիվանդի մոտ առկա էր աջ ստորին վերջույթի թվացյալ կարճացում մոտ 7 սմ., աջ ծնկահոդը ծալված էր մոտ 35-40 աստիճան, աջ ծնկահոդում ակտիվ շարժումները բացակայում էին, պասիվ շարժումների ժամանակ նկատվում էր զսպանակաձև դիմադրություն, աջ կոնքազդրային և սրունքթաթային հոդերում շարժումներն ամբողջ ծավալով ազատ, անցավ էին: Վիզուալ աջ ծնկահոդի դրսային-վերին մակերեսին նկատվում էին մոտավորապես 1,5 սմ. տրամաչափի երկու հետվնասվածքային սպիներ, աջ ծնկահոդի առաջային մակերեսին՝ հոդաճեղքի մակարդակում, նկատվում էր մոտ 7-8 սմ. երկարությամբ և 2 սմ. լայնությամբ հետվնասվածքային սպի՝ շոշափելիս անցավ: Պուլսը և զգայունությունը պերիֆերիայում պահպանված էր:
Հաշվի առնելով հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական և ոսկրային հյուսվածքների վիճակը, վերջույթի ֆունկցիայի վերականգնման և կյանքի որակը բարձրացնելու նպատակով, որոշում կայացվեց կատարել աջ ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Կոմբինացված անզգայացման տակ 2009 թ. ապրիլի 23-ին իրականացվեց աջ ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորում ցեմենտային եղանակով:
Աջ ծնկահոդի առաջային մակերեսով կատարվեց մոտ 20սմ. երկարությամբ կտրվածք: Հյուսվածքները շերտ առ շերտ հատելով, կատարելով հեմոստազ և ազատելով շարակցական հյուսվածքներից մերկացվեց ծնկահոդը: Հայտնաբերվեց. տարբեր մակարդակներում ծնկոսկրի սեփական կապանի պատռվածքներ, հոդի առաջային հատվածի հետվնասվածքային սպիի տակ ենթամաշկային հյուսվածքի բացակայություն, հոդի միջային հատվածի սերտաճում, ազդրի միջային կոճի առաջային մակերեսով 2 x 2 սմ. չափերի ոսկրաբեկոր: Հեռացվեց ոսկրաբեկորը, կատարվեց ծնկահոդի միջային հատվածի հորիզոնական ոսկրահատում: Այնուհետև, ազդրի դիստալ հատվածից հեռացվեց մոտ 0,5 սմ. հաստությամբ ոսկրային հյուսվածք՝ ստանալով հոդում որոշակի շարժունություն: Բացելով ազդրոսկրի խողովակը հերթական քայլերով կատարվեց ազդրոսկրի դիստալ ծայրի ոսկրահատումներ: Համեմատական կարգով ստուգվեց վերջույթի առանցքը, հոդի կողմնային կայունությունը և հոդաճեղքի բարձրությունը՝ ծնկահոդը ծալած 90 աստիճանում և տարածած վիճակում, կատարվեց ոլոքի ոսկրահատում և տեղադրվեց DePuy ընկերության արտադրության հետևյալ կոմպոնենտները՝
- ոլոքային կոմպոնենտ-MBT Tibial Tray Cemented 5, 20 գրամ ցեմենտով,
- ազդրային կոմպոնենտ-LCS Compliete Primaty Femoral Cemented LRG. RIGHT, LCS COMPLETE RP INSERT, SZ LG, MM 15, 20 գրամ ցեմենտով:
Ծնկոսկրի սեփական կապանի պատռվածքները վերակնգնվեցին չներծծվող թելերով և կապանը բեռնաթափելու նպատակով դրվեց ութաձև մետաղական ամրալար՝ մեծ ոլոքի թմբկությունից դեպի ծնկոսկր: Հյուսվածքները շերտ առ շերտ վերականգնվեցին, վերքը դրենավորվեց և Բետադինի լուծույթով դրվեց ասեպտիկ վիրակապ (նկար 3 և 4):
Վիրահատությունը տևեց 2 ժամ 45 րոպե: Վիրահատության ժամանակ և հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է ադեկվատ հակաբիոտիկային և ինֆուզիոն թերապիա, ցավազրկողներ, էրիթրոցիտային զանգված:
Հետվիրահատական երկրորդ օրվանից աջ ծնկահոդում սկսվեց ԱՊՇ-ի օգնությամբ պասիվ շարժումներ հինգերորդ օրվանից հիվանդը սկսեց քայլել երկու հենակների օգնությամբ:
Հետվիրահատական 11-րդ օրը հիվանդի մոտ առկա էր 30 աստիճան ծալում, կարերը հեռացվել էին, վերքը լավացել էր առաջնային ձգմամբ: Աջ ծնկահոդում շարժումների ծավալը մեծանալու հետ մեկտեղ, հիվանդը նշում էր ծնկահոդի առաջային մակերեսի ցավի ուժգնացում, որը պայմանավորված էր հոդի առաջային հատվածի հետվնասվածքային սպիի հատվածում ենթամաշկի բացակայությամբ: Հետվիրահատական 45-րդ օրը հեռացվեց ութաձև մետաղական ամրալարը և պտուտակը:
Հիվանդը գտնվել է հսկողության տակ մեկ տարի: Վերջին այցի ժամանակ նա քայլում էր ինքնուրույն, առանց ցավի, առկա էր ծնկահոդում 1000 ծալում և 00 տարածում (նկար 5):
Նկար 5
Գրկանություն
- Bаsila R.S., Inglis A.E., Ranawat C.S. Joint replacement surgery in patients under thirty. J Bone Joint Surg Am. 1976; 58: 1098-1104.
- Bellemans J., Victor J., Westhovens R., Dequeker J., Fabry G. Total knee arthroplasty in the young rheumatoid patient. Acta Orthop Belg. 1997; 63:189-193.
- Chmell M.J., Scott R.D. Total knee arthroplasty in patients with rheumatoid arthritis. An overview. Clin Orthop. 1999; 366: 54-60.
- Duffy G.P., Trousdale R.T., Stuart M.J. Total knee arthroplasty in patients 55 years old or younger. 10- to 17-year results. Clin Orthop. 1998; 356: 22-27.
- Font-Rodriguez D.E., Scuderi G.R., Insall J.N. Survivorship of cemented total knee arthroplasty. Clin Orthop. 1997; 345: 79-86.
- Honkonen S.E. Degenerative arthritis after tibial plateau fractures. J Orthop Trauma. 1995; 9: 273-277.
- Lonner J.H., Hershman S., Mont M., Lotke P.A. Total knee arthroplasty in patients 40 years of age and younger with osteoarthritis. Clin Orthop..2000;380:.85-90.
- Lonner J.H., Pedlow F.X., Siliski J.M. Total knee arthroplasty for post traumatic arthrosis. J Arthroplasty. 1999; 14: 969-975.
- Malkani A.L., Rand J.A., Bryan R.S., Wallrichs S.L. Total knee arthroplasty with the kinematic condylar prosthesis. A ten-year follow-up study. J Bone Joint Surg Am, 1995; 77: 423-431.
- Pavone V., Boettner F., Fickert S., Sculco T.P. Total condylar knee arthroplasty: a long-term followup. Clin Orthop. 2001; 388: 18-25.
- Ranawat C.S., Flynn W.F. Jr., Deshmukh R.G. Impact of modern technique on longterm results of total condylar knee arthroplasty. Clin Orthop. 1994; 309: 131-135.
- Rodriguez J.A, Saddler S., Edelman S., Ranawat C.S. Long-term results of total.knee arthroplasty in class 3 and 4 rheumatoid arthritis. J Arthroplasty..1996; 11:141-145.
- Roffi R.P., Merritt P.O. Total knee replacement after fractures about the knee..Orthop Rev. 1990; 19: 614-620.
- Scott R.D., Sarokhan A.J., Dalziel R. Total hip and total knee arthroplasty in juvenile rheumatoid arthritis. Clin Orthop. 1984; 182 :90-98.
- Sextro GS, Berry DJ, Rand JA. Total knee arthroplasty using cruciate-retaining kinematic condylar prosthesis. Clin Orthop. 2001; 388: 33-40.
- Stuart M.J., Rand J.A. Total knee arthroplasty in young adults who have rheumatoid arthritis. J Bone Joint Surg Am. 1988; 70: 84-87.
- Stuchin S.A., Ruoff M., Matarese W. Cementless total knee arthroplasty in patients with inflammatory arthritis and compromised bone. Clin Orthop. 1991; 273: 42-51.
Կարդացեք նաև
Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...
Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...
Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական...
Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...
‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...
Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...
Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք
Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն