Կլինիկական դեպքեր
Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am
Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա այն այլեւս շարժել: Մինչդեռ այսօր՝ մեկ տարի հետո այն օրից, երբ նրան կծել էր առյուծը, նա կարողանում է վնասված ձեռքը նորմալ օգտագործել եւ նույնիսկ ծանրություն բարձրացնել:
Վարդան Գրիգորյանն աշխատում է Երեւանի կենդանաբանական ագում: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին առյուծին կերակրելուց հետո նա պատրաստվում էր նրա վանդակից հավաքել ոսկորների մնացորդները, երբ վանդակի մոտ ընկած պլաստիկե շիշ է նկատել: Վարդանը մոտեցել է այն վերցնելու, եւ այդ պահին առյուծն առաջ գալով թաթով ճանկել է նրա ձախ ձեռքը եւ ճանկերով պատառոտելով մկաններն ու անոթները՝ այն դեպի իրեն է քաշել ու ատամներով մխրճվել մեջը:
Վարդանը գիշատիչների հետ աշխատելու բավական մեծ փորձ ուներ, ուստի գիտեր՝ ինչպես պետք է իրեն պահի. նա ջանում էր իրեն հանգիստ պահել, ձեռքը ետ չքաշեց՝ հասկանալով, որ եթե դիմադրի, ավելի ծանր վնասվածքներ կստանա:
«Ես արդեն 3 տարի այդ առյուծի հետ էի աշխատում եւ հուսով էի, որ ինձ ճանաչելով՝ ձեռքս բաց կթողնի: Ես փորձեցի ձեռքս թուլացնել եւ սպասում էի մինչ գործընկերներս օգնության կգան», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Վարդանը:
Նրա խոսքով՝ այդ պահին վախ չի զգացել, միայն մտածում էր՝ ինչպես վարվել վնասվածքները նվազագույնի հասցնելու եւ ձեռքը պահպանելու համար:
«Այդպիսի իրավիճակում եթե վախենաս եւ խուճապի մատնվես, ամեն ինչ կարող է շատ վատ ավարտվել», - ասաց Վարդանը:
Գործընկերներին երկար սպասելու հարկ չի եղել. նրանք առյուծի վրա են ուղղել ջրի շիթը, եւ միայն դրանից հետո է առյուծը Վարդանի ձեռքը բաց թողել ու հետ գնացել: Իսկ Վարդանին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:
Այդ օրը Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կենտրոնում հերթապահում էր վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը: Կատարելով բոլոր անհրաժեշտ անալիզներն ու հետազոտությունները եւ գնահատելով նրա վիճակն ու վնասվածքների ծանրությունը՝ Վարդանին վիրահատարան են տեղափոխել նրան հիվանդանոց բերելուց արդեն 20 րոպե հետո:
Թեհմինե Ասատրյանը լավ է հիշում այդ օրը. հիվանդի մոտ մեծ կտրված վերքեր էին՝ ուսից մինչեւ դաստակ, մկանները եւ անոթները լրջորեն վնասված էին, ոսկրը մերկացել էր, իսկ ձեռքի արյան մատակարարումը խախտված էր: Հիվանդը, չնայած ծանր վնասվածքներին, գիտակցության կորուստ չուներ:
Վիրահատարանում վիրաբույժը նախ վերքն է ստուգել՝ հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունի: Այնուհետեւ երկու օրդինատորների օգնությամբ վերքը մաքրել է եւ կատարել է վիրաբուժական առաջնային մշակում: Անհրաժեշտ էր վերականգնել ձեռքի արյան շրջանառությունը (այլապես նեկրոզ կսկսվեր, եւ ստիպված կլինեին ձեռքը կտրել) եւ ամեն ինչ անել, որպեսզի ձեռքն իր գործառնությունը պահպաներ: Աշխատանքի այսպիսի ծավալը մեկ բժիշկն անկարող էր հաղթահարել, եւ Թեհմինե Ասատրյանն օգնության կանչեց իր գործընկերոջը՝ պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Յաղջյանին:
Հոկտեմբերի 27-30-ը Երեւանում ընթանում էր Պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնգրեսը, որին մասնակցում էր նաեւ Գեւորգ Յաղջյանը: Ծանր դեպքի մասին տեղեկանալով՝ նա կլինիկա շտապեց. բարեբախտաբար կոնգրեսն անցկացվում էր բժշկական կենտրոնից ոչ հեռու:
Ամբողջ աշխատանքը, ինչպես Գեւորգ Յագջյանը պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին, 3 մասի են բաժանել. առաջին մասը՝ վիրաբուժական առաջնային մշակումը, բժիշկ Ասատրյանն արդեն կատարել էր, այնուհետեւ վիրաբույժները սկսել են կարել վնասված նյարդերը, մկանները եւ հյուսվածքները, նաեւ անոթային վիրաբույժի են հրավիրել: Ձեռքի արյան մատակարարումն ապահովող զարկերակը խցանված էր մեծ տրոմբով, եւ մասնագետները թրոմբը հեռացրել են ու հիվանդին ներարկել են արյունը նոսրացնող դեղամիջոց, որպեսզի վերականգնեն զարկերակի անցանելիությունը: Պոկված մկանները եւ վերքերը կարվել են, իսկ վիրահատության ավարտին վերջույթն անշարժացվել է Կրամերի շինայի միջոցով:
Քանի որ կենդանիների կծոցի հետեւանքով ինֆեկցիոն բարդությունների առաջացման մեծ հավանականություն կա, հիվանդի՝ կլինիկայում գտնվելու հետագա ժամանակահատվածում կազմակերպվել է կանխարգելիչ բուժում հակաբիոտիկներով: Մասնագետները տեղյակ էին, որ կենդանաբանական այգու բոլոր կենդանիներին կատաղության դեմ պատվաստում են, սակայն հիվանդին եւս ապահովության համար կատարեցին անհրաժեշտ պատվաստումներ՝ այդ վտանգավոր հիվանդությունից պաշտպանելու համար:
Մոտ մեկ ամիս հետո, երբ Վարդանի վիճակը կայունացավ, մասնագետները կատարեցին երկրորդ վիրահատությունը՝ աուտոդերմոպլաստիկա, որի ընթացքում նրանք հիվանդի ազդրից մաշկի փոխպատվաստ վերցրեցին եւ դրանով ծածկեցին ձեռքի վերքերը:
Վիրահատություններին հետեւել է երկարատեւ վերականգնումը: Երեք ամիսը մեկ մասնագետները Վարդանին հետազոտել են, ստուգել ձեռքի նյարդերի վիճակը, որպեսզի որոշեին հետագա քայլերը. առանց մշտական վերահսկողության դժվար կլիներ լավ արդյունքի հասնել: Եթե նկատում էին, որ վերականգնման ընթացքն այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ, հիվանդին հատուկ բուժում եւ վորականգնման միջոցներ, ֆիզիոթերապիա էին նշանակում:
Առյուծի կծելուց վեց ամիս անց Վարդանը սկսեց ձեռքը շարժել: Այսօր նրա ձեռքը սպիներով է պատված (եթե ցանկանա, պլաստիկ վիրաբույժները կարող են դրանք ծածկել եւ լավացնել ձեռքի էսթետիկական տեսքը), մկանների մի մասը բացակայում է: Չնայած դրան, Վարդանը կարողանում է ձեռքը լիարժեք օգտագործել. պակասող երկգլուխ մկանի դերը միանգամայն հաջողությամբ կատարում են մյուս մկանները, ինչի շնորհիվ Վարդանը կարող է բազուկը հանգիստ ծալել եւ բացել ե նույնիսկ մինչեւ 20 կգ ծանրություն բարձրացնել: Ձեռքի մատները շարժունակ են եւ զգայուն:
Վարդանը շարունակում է կենդանաբանական այգում աշխատել, եւ տեղի ունեցածը ժամանակին ցուցաբերված եւ գրագետ օգնության շնորհիվ նրա կյանքի որակի վրա չի ազդել:
Առողջացման ընթացքում պահեր են եղել, երբ Վարդանն, իր իսկ խոսքով, չի հավատացել, որ ձեռքը երբեւէ կարող է նորմալ գործել: Բայց նրա բժիշկները չէին կասկածում, որ ամեն ինչ լավ կլինի:
«Մենք ի սկզբանե գիտեինք, որ կարող ենք նրա ձեռքը վերականգնել, եւ առաջին իսկ օրից հիվանդին ասում էինք, որ իր ձեռքն անպայման կգործի», - նշեց Գեւորգ Յաղջյանը:
Նրա խոսքով՝ մասնագետների կոլեկտիվ աշխատանքի եւ հետվիրահատական վերականգնման ճիշտ կազմակերպման շնորհիվ է հնարավոր եղել այսպիսի լավ արդյունքի հասնել:
Նշենք, որ վերջին 20 տարիներին Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքում հետազոտվել եւ ահրաժեշտ բուժում են ստացել կենդանիների կծելուց հետո վնասվածքներ ստացած ավելի քան 15 հիվանդներ: Մասնավորապես՝ մասնագետները բուժել են շան, ձիու, գայլի, լուսանի, նույնիսկ արջի կծոցի դեմ: Սակայն Վարդանի դեպքը եզակի էր՝ այդպիսի ընդգրկուն վերքերով հիվանդներ հազվադեպ են հանդիպում:
Կարդացեք նաև
Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...
Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական...
Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...
‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...
Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...
Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք
Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն