Ավանդական բժշկություն Ծխաբույս հասարակ դեղատու - Дымянка лекарственная - Fumaria officinalis L.
Ծխաբույս դեղատնային - Дымянка аптечная - Fumaria officinalis L.
Հայերեն տարանուններ - անիծխոտ, մամու ոջիլ, շանթաթա
Դեղաբույսի նկարագրությունը
Դեղագործական ծխաբույսը միամյա խոտաբույս է: Պատկանում է ծխաբուսազգիների ընտանիքին (Fumariaceae): Ցողունն ունի 40 սմ բարձրություն: Սովորաբար սփռվող է: Ունի ակոսավոր, ծաղկատու ճյուղեր: Հյութալի է: Տերևները հերթադիր են, երկնագույն, փետրաբաժան, նեղ բաժիններով:
Ծաղիկները վարդագույն են, անկանոն ձևի, կարճ ծաղկակոթունի վրա: Ծաղկաթերթիկները գագաթի մասում մուգ են, կանաչ շերտով: Ծաղիկները հավաքված են ողկուզաձև ծաղկաբույլում: Պտուղը գորշավուն, միասերմանի, գագաթի մասում կլորավուն և սեղմված ընկույզիկ է: Ծաղկում է հունիսից մինչև աշուն: Պտուղները հասունանում են հուլիսից մինչև հոկտեմբեր:
Դեղագործական ծխաբույսը տարածված է ԱՊՀ եվրոպական մասում, Կովկասում և Արևմտյան Սիբիրի հարավում: Աճում է բանջարանոցներում, այգիներում, դաշտերում, աղբանոցների մոտ, ցանովի հատիկավոր բույսերի հետ:
ԲՈԻՅՍԸ ԹՈՒՆԱՎՈՐ Է:
Հումքի հավաքումը և չորացումը
Ծաղկման շրջանում դեղագործական նպատակով օգտագործում են դեղատնային ծխաբույսի կանաչ զանգվածը: Չորացնում են ցանկացած եղանակով` փռելով բարակ շերտով և շատ արագ, որպեսզի հումքը չսևանա: Չորանոցներում ջերմությունը չպետք է գերազանցի 40º-50º° C-ը: Հումքի պահպանման ժամկետը 2 տարի է:
Քիմիական կազմը
Բույսի մեջ հայտնաբերվել են ֆումարին ալկալոիդ, կալիումի և կալցիումի աղեր, խեժեր, դաբաղիչ ու դառը նյութեր, եթերայուղ, ասկորբինաթթու, վիտամին K, կրիպտոկարպին, աուրոտոքսին, օրգանական (ֆումարաթթու, սաթաթթու, գլիկոլաթթու, խնձորաթթու, լիմոնաթթու) և ֆենոլկարբոնային (սրճային, քլորոգենային) թթուներ: Մոխիրը հարուստ է պոտաշով:
Ֆարմակալոգիական հատկությունները
Դեղատնային ծխաբույսն օժտված է հակաբորբոքային, ջղակծկումները վերացնող, քրտնաբեր, միզամուղ, ցավազրկող, թարմացնող, խորխաբեր, հակամալարիային հատկություններով, խթանում է մարսողական գեղձերի հյութազատությունը, բարձրացնում ախորժակը և լավացնում նյութափոխանակությունը:
Կիրառումը բժշկությունում
Վերգետնյա մասը թարմ վիճակում օգտագործվում է հոմեոպաթիայում` էկզեմայի ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ թուրմը կիրառվում է թութքային, աղիքային, արգանդային և ներքին օրգանների արյունահոսությունների ժամանակ, ստամոքսահյութի թթվայնության և մարսելիության ունակության անկմամբ ուղեկցվող ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման դեպքում, ախորժակի լավացման համար, դեղնախտի ժամանակ և որպես հակամալարիային միջոց: Թուրմն ուժեղացնում է մարսողությունը, աղիներում թուլացնում խմորման և նեխման գործընթացները, վերացնում փորկապությունը:
Կանաչ խոտաբույսից ստացված թուրմն օգտագործվում է լեղապարկի, լեղա-քարային և երիկամա-քարային հիվանդությունների ժամանակ, սրտային ծագման այտուցների դեպքում: Կիրառվում է նաև միզապարկի բորբոքման, թոքերի տուբերկուլյոզի, բրոնխիտների ու փորացավերի դեպքում:
Չնոսրացված հյութն արտաքին ձևով օգտագործվում է քոսի, ցաների, էկզեմայի, մրմնջուկի, այրվածքների դեպքում:
Հնդկաստանում կիրառվում է որպես միզամուղ միջոց, Բուլղարիայում` թոքերի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ, Ֆրանսիայում մտնում է “Օդդիբիլ” պատրաստուկի կազմի մեջ:
Դեղաձևերը, կիրառման մեթոդները և դեղաչափերը
Օդդիբիլը (Oddibil) Ֆրանսիայի արտադրության պատրաստուկ է: 1 դեղահաբը պարունակում է 250 մգ դեղագործական ծխաբույսի մանրացված փոշի:
Օդդիբիլն օժտված է լեղածորանի, Օդդի սեղմակի (սֆինկտերի) թուլացման հատկությամբ: Կարգավորում է լեղարտազատումը, օժանդակում է լեղու հեշտ հոսքին, ինչպես նաև ցուցաբերում է հակաբորբոքային ազդեցություն` լեղապարկի և աղիների հիվանդությունների ժամանակ:
Օժտված է ցավազրկող հատկությամբ, ամոքում է մարսողական օրգանների և լեղապարկի ցավերը, վերացնում փսխումը և գլխացավերը: Համարվում է թույլ լուծողական միջոց:
Կիրառվում է նաև լեղաքարային հիվանդությունների, մարսողության տարբեր խանգարումների, լեղապարկի ցավերի, լեղուղիների դիսկինեզիայի, փսխման, լյարդային ծագման տարբեր ցավերի, լեղա-լյարդային ծագման միգրենի ժամանակ ու լեղապարկի հեռացումից հետո: Սուր դեպքերում օգտագործում են 4-6 հաբ 1 ընդունման համար, իսկ քրոնիկականի ժամանակ` օրը 3-4 հաբ` ուտելուց առաջ: Ցանկալի է պատրաստուկը վերջին անգամ ընդունել քնելուց առաջ: Թողարկվում է տուփերով, մեկ տուփում` 40 հաբ:
Ծխաբույսի թուրմ: 1 ճաշի գդալ հումքի վրա ավելացնում են 200 մլ ջուր և ողջ գիշեր թողնում: Այնուհետև քամում են: Օգտագործում են ուտելուց 30 րոպե առաջ, օրը 3 անգամ` 1/3 բաժակ:
Ծխաբույսի հյութ: Բույսը սկզբում լվանում են սառը հոսող ջրի տակ, իսկ հետո` տաք ջրով: Շոգեհարում են եռման ջրով, անց են կացնում մսաղացով, քամում են, 1:1 հարաբերությամբ, նոսրացնում ջրով և 2-3 րոպե եռացնում: Օգտագործում են ուտելուց 20 րոպե առաջ, օրը 4-5 անգամ` 2 ճաշի գդալ:
Հակացուցումները և հնարավոր կողմնակի ազդեցությունները
Մեծ չափաբաժինների դեպքում դեղատնային ծխաբույսն առաջացնում է փորացավեր, փորլուծ, ավելացնում մեզի քանակը: Պետք է խիստ հետևել չափաբաժնին և օգտագործել բուժող բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ:
Եղել են ծխաբույսով ձիերի և խոշոր եղջերավոր կենդանիների թունավորման դեպքեր:
Թունավորման նշաններն են մարմնի ջերմաստիճանի նվազումը, սրտի աշխատանքի թուլությունը և հաճախակի շնչառությունը: Մեծ չափաբաժիններն առաջացնում են արյան շրջանառության դանդաղեցում և քնկոտություն:
Կիրառումն այլ բնագավառներում
Դեղատնային ծխաբույսը լավ ներկ է համարվում բրդյա գործվածքների համար: Եփուկներով դեղին գույն են ներկում: Բացի դրանից, այս բույսից ստանում են կանաչ գույն:
Անասնաբուժությունում օգտագործվում է ձիերի քոսի ժամանակ: Համարվում է լավ մեղրատու բույս:
Թարգմանությունը` Լևոն Մաշուրյանի
Ռուսերեն աղբյուրը` lekmed.ru
Հայերեն աղբյուրը` med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն