Մանկական հիվանդություններ
Ծանր գանգուղեղային վնասվածքներով երեխաների հետազոտման ալգորիթմի մեր փորձը
Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը:
Նշված տուժածների բուժօգնության արդյունավետության բարձրացման գործում դժվար է գերագնահատել վաղ ախտորոշման նշանակությունը: Բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների և բուժհիմնակրկների` կադրային և տեխնիկական տարբեր հագեցվածության պայմաններում համընդհանուր ստանդարտների մշակումը դժվար իրականացվող խնդիր է, սակայն կոնկրետ բուժհիմնարկի համար այդ տիպի հիվանդների նկատմամբ հստակ ալգորիթմի մշակումը անհրաժեշտ հարց է:
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ը հանդիսանում է բազմապրոֆիլ կլինիկա, որի կազմում գործում է հանրապետությունում միակ մանկական 20 մահճակալ ունեցող նեյրովիրաբուժական բաժանմունքը: Բաժանմունքը ապահովում է շուրջօրյա մասնագիտական ծառայություն:
Ծանր ԳՈւՎ-երով հիվանդները մայրաքաղաքում հոսպիտալիզացվում են հիմնականում վնասվածքի ստացումից 1-1.5ժամվա ընթացքում, մոտակա մարզերից 3-6, հեռավոր մարզերից` 7-12-24ժ ամվա ընթացքում: Վերջին 2 տարվա ընթացքում այլ բուժհիմնարկներից և հատկապես մարզերից ծանր ԳՈւՎ-երով երեխաների տեղափոխումը իրականացվում է կլինիկայի ռեամիմոբիլով հաշված ժամերի ընթացքում:
Այդ հիվանդներն անմիջապես ընդունվում են վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հաշվի առնելով, որ ծանր ԳՈւՎ-երը գերազանցապես հետևանք են լինում ավտոճանապարհային պատահարների և կատատրավմաների, որոնք 68.6-80% դեպքերում կրում են զուգակցված կամ բազմավնասվածքային բնույթ, այդ տուժածների հետազոտմանը կլինիկայում ընդունված կարգի համաձայն, ներգրավվում են բոլոր հիմնական մասնագետները (նեյրովիրաբույժ, ռեանիմատոլոգ, վիրաբույժ, վնասվածքաբան): Հարկ եղած դեպքում, հիվանդի զննմանը ներգրավվել են և այլ նեղ մասնագետներ` դիմածնոտային վիրաբույժ, ակնաբույժ և այլ:
ԳՈՎ-երով հիվանդների ախտորոշիչ միջոցառումների համալիրը սկսվում է նեյրովիրաբույժի զննումից, որը ստուգում է նևրոլոգիական վիճակը, գնահատում է տրավմայի հանգամանքները և բնույթը: Այնուհետև հիվանդների մի մասի մոտ կատարվում են ռենտգենաբանական և էխոէնցեֆալոսկոպիկ քննություն, մինչև 3 տար. երեխաների մոտ` նաև նեյրոսոնոգրաֆիա: Նշված քննությունների կողմից շեղումներ հայտնաբերելու կամ ընդունվելիս գիտակցության խորը խանգարումների դեպքում անմիջապես կատարվում է գանգուղեղի և ողնաշարի պարանոցային հատվածի համակարգչային շերտագրում (ՀՇ), որը թույլ է տալսի արագ ճշտել տրավմայի գանգուղեղային բաղադրիչի բնույթը և ընտրել առավել օպտիմալ բուժման տակտիկա:
Կարևոր` ԷԽՈ-ԷՍ և Նեյրոսոնոգրաֆիկ քննության անպայման կատարումը նույնիսկ ընդունումից անմիջապես հետո ՀՇ քննութայն ենթարկված հիվանդների մոտ, քանի-որ դինամիկ հսկողության ընթացքում ԷԽՈ-ԷՍ և նեյրոսոնոգրաֆիկ քննության տվյալները թույլ են տալիս ավելի արդյունավետ մոնիտորինգ ապահովել հատկապես վիրահատված հիվանդների նկատմամբ:
Գոտկային պունկցիան ԳՈՎ-երի սուր շրջանում կիրառվել է շատ սահմանափակ և խիստ ցուցումով:
Ծանր ԳՈւՎ-երով հիվանդների մոտ հետազոտման վերոհիշյալ միջոցառումների կիրառման փորձը ցույց է տվել, որ այն բավարար արդյունավետ է ախտորոշման ճշտման և տրավմայի վաղ շրջանում անհրաժեշտ վիրաբուժական միջամտություն իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. դեռահասներ, մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ), գիրություն, ավելցու-կային քաշ, թերսնվածություն, տարածվածություն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), ստանդարտ շեղում (ՍՇ)...
Բանալի բառեր. վերարտադրողական առողջություն, դեռահաս, ռիսկային սեռական վար-քագիծ, դեռահասի ադապտացիա, սեռական դաստիարակություն
ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում...
ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...
ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...
Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, երեխաներ, մազեր, մանկապարտեզ, կալցիում, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր...
Կենսամիկրոէլեմենտները սննդի անփոխարինելի այն բաղադրիչներից են, որոնց համապատասխան քանակությամբ ներմուծումն օրգանիզմ անհրաժեշտ է առողջության...
Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, ծանր մետաղներ, մազեր, կապար, սնդիկ, արսեն, կադմիում
Շրջակա միջավայրի քիմիական կոնտամինանտների բազմազանության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ծանր մետաղները (Pb, Hg, As, Cd և այլն), ինչը բացատրվում է դրանց բարձր թունոտությամբ...
Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...
Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը...
Շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտվածության հետևանքներից է ծանր մետաղների վերաբաշխումը կենդանի օրգանիզմում, որոնք իրենց բացասական ազդեցության հետևանքներով լուրջ մտահոգություն են հանդիսանում բնակչության տարբեր խմբերի առողջության համար...
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտորինոլարինգոլոգիայում:
Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խանգարումներով հիվանդները հանդիպում են բավականին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն