Առաջին օգնություն Վտանգ
Ի՞նչ վտանգ կա
Մոտենալով դեպքի վայրին՝ դուք պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է։ Ուշադիր փնտրեք այն ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի և ներկաների համար։ Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզվող շինությունները, երթևեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը և գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը և այլն։
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր Է լինում։ Քննարկենք, թե ինչպես Է պետք ապահովել անվտանգությունը ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում։
- Ավտովթար
Եթեե դուք մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա։ Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ (նկ. 3.1) կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթևեկության ուղղությունը։ Ավտովթարի ժամանակ կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել, և դուք պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք և տուժածներին շտապ տեղափոխեք դեպքիվայրից (տե'ս "ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ")։ Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դա կարող է հրդեհիկամ պայթյունի պատճառ դառնալ։
- Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ
Մարդը կարող է հոսանքի հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին։ Մինչև տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը և այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք հեռացնել լարը կամ սարքը տուժածից որևէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ (նկ. 3.2)։
Էլեկտրականությունը լուրջ վտանգ է ներկայացնում ամենուր, որտեղ առկա են կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր։ Եթե դուք տեսնում եք կտրված, ընկած հաղորղալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչև այդ հեռավորությունը (նկ. 3.3)։ Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության շնորհիվ հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ։ Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են; Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից։
- Վտանգավռր նյութերի հետ կապված պատահարներ
Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությանը։ Ուշադրություն դարձրեք դեպքի վայրում գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների և արտասովոր հոտերի վրա։ Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաև շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից։ Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության և վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ։ Նման մեքեն՚աների վթարի դեպքում ահազանգեք և մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին (նկ. 3.4)։
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից։ Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, և եթե ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց։ Հնարավորության դեպքում, ապահովելով ձեր անվտանգությունը, շտապ օդափոխեք տարածքը (օրինակ` բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) և փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից (տե'ս "ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ")։
- Հրդեհ
Հիշեք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ Է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն։ Հրդեհի դեպքում վտանգավոր են և՛ բոցը, և՛ ծուխը, և՛ թունավոր գազերը։
Երբ ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռր բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը և ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք Է։ Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք և շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից։ Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի և բերանի մոտ պահեք խոնավ գործվածք և աշխատեք հնարավորինս մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը և ծուխը թեթև են ու վեր են բարձրանում։
- Բռնության հետ կապված իրավիճակներ
Գտնվելով բռնության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ դուք պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի և մյուս անձանց անվտանգությունը։ Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր Է։ Եթե դեպքի վայրն անվտանգ Է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին։ Հետաքննության համար այդ իրերը կարևոր նշանակություն ունեն։
Եթե տուժածը զինված Է, մի՛ մոտեցեք նրան։ Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ։ Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա։ Փորձեք հասկանալ և հանգստացնել նրան։
Եթե տուժածն ինքնասպանության փորձ է կատարել, զգույշ մտեք դեպքի վայր։ Եթե համոզված եք, որ տուժածը մահացած Է, ապա ձեռք մի՛ տվեք ոչ մի առարկայի։
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր։ Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ և սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, վտանգը վերացնելու և տուժածին փրկելու համար։ Մինչև մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա և մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին։ Եթե իրավիճակը փոխվի, և պայմանները դառնան անվտանգ, դուք կարող եք գործել ըստ իրավիճակի։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն