Բուժման մեթոդներ
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է: Օբտուրացիոն բարակաղիքային անանցանելիության հազվադեպ հանդիպող պատճառ են դառնում ֆիտոբեզոարները` բուսական ծագման օտար մարմինները, որոնք բերում են բարակ աղիքի, առավել հաճախ զստաղիքի լուսանցքի խցանման:
Ֆիտոբեզոարով անանցանելիությունն առավել հաճախ զարգանում է ստամոքսի նախկինում տարած մասնահատումներից հետո` բուսական սնունդը ստամոքսում չի ենթարկվում բավարար մշակման և կոշտ վիճակում անցնում է բարակ աղիքներ: Հաճախ անանցանելիությանը նպաստում է որովայնի կպումային պրոցեսը. բուսական սնունդը սովորաբար կուտակվում է և արգելքներից վեր (աղեգալարի ծունկ, կպումային ձգանի սեղմելու հետևանքով աղեգալարի լուսանցքի նեղացում) բեզոարներ առաջացնում: Ֆիտոբեզոարների առաջացմանը կարող են նպաստել հունական ընկույզը, պնդուկը, գետնանուշը և ընդեղենի այլ տեսակներ, խաղողը, կանաչեղենը, սերկևիլը, արմավը, մանգոն, կաղամբի ու խաղողի տերևները և այլն [1, 6]: Գրականության մեջ հանդիպում են հրապարակումներ անանցանելիության այս տեսակի բուժման ժամանակ լապարոսկոպիայի կիրառման վերաբերյալ: Նկարագրված են ֆիտոբեզոարների լապարոսկոպիկ եղանակով մանրացման, էնտերոտոմիայի և ֆիտոբեզոարի մանրացման, հեռացման և անանցանելիության լուծման դեպքեր [3, 5].
Նյութը և մեթոդները
2008-2011թթ.«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում վիրահատություն են տարել ֆիտոբեզոարի պատճառով առաջացած բարակաղիքային օբտուրացիոն սուր անանցանելիությամբ 8 հիվանդ (հինգը` տղամարդ, երեքը` կին, միջին տարիքը` 42,3±4,9, (28-55)): Բոլոր հիվանդները գանգատվում էին որովայնի պարբերաբար կրկնվող կծկումային ցավերից, սրտխառնոցից, փսխումից, կղանքի և գազերի հեռացման բացակայությունից: Չորս հիվանդ կլինիկա է ընդունվել հիվանդության սկզբից 72, երկուսը` 48, երկուսը` 24 ժամ անց: Երեք հիվանդ անամնեզում նշում էին մեկական վիրահատություն, նրանցից երկուսը տարել էին Բիլռոթ 2 մեթոդով ստամոքսի մասնահատում` 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, մեկը` վիրահատություն ձվարանի կիստայի կապակցությամբ: Մեկ հիվանդ տարել էր 2 վիրահատություն` ապենդէկտոմիա և հավելումների հեռացում երկկողմանի պիոսալպինքսի կապակցությամբ, մեկը` 4 վիրահատություն` ապենդէկտոմիա, Բիլռոթ 2 մեթոդով ստամոքսի մասնահատում 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, երկու վիրահատություն` սուր կպումային բարակաղիքային անանցանելիության կապակցությամբ: Երեք հիվանդ չի վիրահատվել:
Կատարվել են հիվանդների որովայնի ռենտգենաբանական, մարսողական ուղու ցայտներանգային ռենտգենաբանական հետազոտություն, որովայնի սոնոգրաֆիա, էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա: Վիրահատությանը նախապատրաստելու ընթացքում կատարվել են նազոգաստրալ զոնդավորում, ստամոքսի լվացում, միզապարկի կաթետերացում, հաստ աղիքի մաքրում, ինֆուզիոն բուժում: Վիրահատությունները կատարվել են ընդհանուր անզգայացման տակ` էնդոտրախեալ ինտուբացիայով: Կիրառվել են վիրահատության լապարոսկոպիական, միջային և պարառեկտալ մուտքերով որովայնահատման մեթոդները, կատարվել են ինչպես ֆիտոբեզոարի մանրացում և դեպի կույր աղիք մղում, այնպես էլ էնտերոտոմիա և աղիքի լուսանցքից ֆիտոբեզոարի հեռացում:
Հետվիրահատական շրջանում ցավազրկման նպատակով տրվել են թմրեցնող, ցավազրկող և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, կատարվել նազոգաստրալ զոնդով ասպիրացիա, քիմիական միջոցներով աղիքների գործունեության խթանում, հիպերբարիկ օքսիգենացիա:
Արդյունքները
Հինգ հիվանդի մոտ դիտվել է ֆիտոբեզոարի և որովայնի կպումային պրոցեսի զուգակցում: Օտար մարմնի հայտնաբերմանը նախորդել է կպումների անջատումը: Հաջողվել է առանց աղիքի լուսանցքը բացելու հիվանդներից վեցի մոտ կատարել ֆիտոբեզոարի մանրացում և դեպի կույր աղիք մղում: Մեկ հիվանդի մոտ ֆիտոբեզոարի մեջ հայտնաբերվել է ատամները մաքրելու փայտիկի կեսը, որն առաջացրել էր զստաղիքի պատի թափածակում: Փայտիկի մասը հեռացնելուց հետո աղիքի պատի թափածակված անցքը կարվել է, որից հետո ֆիտոբեզոարը մանրացվել է և մղվել դեպի կույր աղիք: ևիզոֆրենիայով մեկ հիվանդ նախկինում չէր տարել որովայնային միջամտություններ, սակայն վիրահատության ժամանակ իլեոցեկալ անկյունից 25 սմ հեռավորության վրա հայտնաբերվել է պինդ գոյացություն, կատարվել է էնտերոտոմիա: Այդ գոյացությունը 3x3 սմ չափսերի խնձոր էր, որը հիվանդն ամբողջությամբ կուլ էր տվել: Հետվիրահատական բարդություն դիտվել է միայն վերջին հիվանդի մոտ` վիրահատությունից հետո 10-րդ օրը զարգացել է կպումային բարակաղիքային սուր անանցանելիություն: Կատարվել է ռելապարոտոմիա, կպումներն անջատվել են, աղիքի անցանելիությունը` վերականգնվել:
Հետվիրահատական շրջանում նազոգաստրալ զոնդով ստամոքսի դեկոմպրեսիան կիրառվել է մինչև 72 ժամվա ընթացքում: Հիվանդները սնունդ ընդունել են հետվիրահատական շրջանի երկրորդ օրվանից: Աղիքների ինքնուրույն գործունեությունը վերականգնվել է հետվիրահատական շրջանի 2-3-րդ օրերին: Մահվան ելքեր չեն եղել: Հիվանդները գտնվել են վիրահատող վիրաբույժների հսկողության տակ, հեռակա արդյունքները գնահատվել են լավ, աղիքային անանցանելիության կրկնության դեպքեր չեն դիտվել:
Եզրակացություն
Ֆիտոբեզոարի առաջացրած աղիքային անանցանելիությունը հանդիպում է հազվադեպ: Առավել հաճախ դա դիտվում է որովայնի կպումային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ, որոնք տարել են ստամոքսի մասնահատում: Ֆիտոբեզոարներն առաջանում են նաև բարակ աղիքի դիվերտիկուլների առկայության` աղիքների մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարման դեպքում: Տարբեր հեղինակներ նկարագրում են ֆիտոբեզոարի առաջացրած աղիքային անանցանելիության եզակի դեպքեր [3, 6]:
Մեր հիվանդներից հինգի մոտ ֆիտոբեզոարի առաջացումն անմիջականորեն կապված էր կպումային պրոցեսի հետ: Բարակ աղիքի գալարների` կպումների հետևանքով գոյացած ծնկներից և նեղացումներից ոչ հեռու բուսական սննդի աստիճանական կուտակումից առաջացել էին ֆիտոբեզոարներ: Ութ հիվանդից երեքի մոտ անամնեզում նշվում էր ստամոքսի մասնահատում: Հաշվի առնելով անամնեստիկ տվյալները, կարելի է եզրակացնել, որ ֆիտոբեզոարների առաջացման պատճառ են դարձել մեկ դեպքում` հունական ընկույզը և արևածաղկի սերմերը, երկու հիվանդի մոտ` կաղամբը և խաղողի տերևները, մեկի մոտ` խնձորը, մեկի մոտ` չորացրած մրգերը: Երեք հիվանդ չի կարողացել նշել սննդի այն կոնկրետ տեսակը, որը կարող էր ֆիտոբեզոարի առաջացման պատճառ դառնալ:
Անանցանելիության այս տեսակի լուծման լավագույն մեթոդը ֆիտոբեզոարի մանրացումն ու մղումն է դեպի կույր աղիք` առանց աղիքի լուսանցքը բացելու: Դա հաջողվում է ոչ բոլոր դեպքերում, ինչը ստիպում է վիրաբույժին էնտերոտոմիա կատարել և օտար մարմինը հեռացնել:
Ուշադրության արժանի է լապարոսկոպիկ մեթոդի կիրառումը անանցանելիության այս տեսակի ժամանակ: Այն հնարավորություն է տալիս ճշտել անանցանելիության բնույթը և տեղը, վերացնել արգելքը քիչ վնասվածքներ պատճառելով [2, 4]:
Այսպիսով, ֆիտոբեզոարի պատճառով առաջացած անանցանելիության ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն անամնեստիկ տվյալները: Վիրահատության լավագույն մեթոդ կարելի է համարել արգելքի վերացումն առանց էնտերոտոմիայի: Լապարոսկոպիան կարող է կիրառվել ինչպես ախտորոշման ճշտման, այնպես էլ բուժման նպատակով:
Գրականության ցանկ
-
Шалимов А.А., Саенко В.Ф. Хирургия пищеварительного тракта, Киев, “Здоровья», 1987, 567 с.
-
Attard J. A., MacLean A.R. Adhesive small bowel obstruction: epidemiology, biology and prevention. Canadian Journal of Surgery, 2007, v. 50, No 4, p. 291-300.
-
De Menezes Ettinger J.E., Silva Reis J.M., de Souza E.L. et al. Laparoscopic management of intestinal obstruction due to fitobezoar. JSLS. - 2007, 11(1), p. 168-171.
-
Farinella E., Cirocchi R., La Mura F. et al. Feasibility of laparoscopy for small bowel obstruction. World Journal of Emergency Surgery, 2009, 4:3. Doi:10.1186/1749-7922-4-3.
-
Ganpathi I.S., Cheah W.K. Laparoscopic-assisted management of small bowel obstruction due to fitobezoar. Surg. Laparosc. Endosc. Percutan Tech, 2005, 15 (1), p. 30-32.
-
Yol S., Bostanci B., Akoglu M. Laparoscopic treatment of small bowel phytobezoar obstruction. Journal of Lapaoendoscopic Advanced Surgical Technics, 2003. 13 (5). p. 325-326.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում
Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...
Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ
Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...
Բանալի բառեր. միզաքարային հիվանդություն, պիելոլիթոտոմիա
Միզաքարային հիվանդությունը` իր տարածվածության (մինչև 5%), բուժման համար պահանջվող ծախսերի շարունակական մեծացման պատճառով համարվում է ոչ միայն ժամանակակից ուրոլոգիայի այլ նաև առողջապահական լուրջ հիմնախնդիր...
Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա
Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ
Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...
Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում դիտվում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ /ԵՔՀ/ տառապողների թվի կտրուկ աճ:ԵՔՀ աստիճանաբար բերում է երիկամների ֆունկցիայի նվազեցման, որը բնորոշվում է կծիկային ֆիլտրացիայի պրոգրեսիվացող անկմամբ...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Արդիականությունը.
Ներկայումս օզոնոթերապիան, որպես ոչ դեղորայքային թերապիա, լայն կիրառություն ունի բժշկության տարբեր ասպարեզներում: Այն ունի ազդեցության լայն սպեկտր. դրսևորում է բակտերացիդ, վիրիցիդ, ֆունգոցիդ, իմունամոդուլացնող, հակահիպօքսիկ, դեզինտոքսիկացիոն ազդեցություն, նկատելիորեն լավացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն