Բուժման մեթոդներ
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ ճողվածքների վիրահատական բուժման ոչ բավարար արդյունքներով [6, 7, 8]:
Ժամանակակից հերնիոպլաստիկայի հաջողությունները պայմանավորված են վիրահատական բուժման մեջ պլաստիկայի առանց ձգման մեթոդների` սինթետիկ էնդո-պրոթեզների, մասնավորապես պոլիմերային (պոլիէսթեր, պոլիպրոպիլեն, պոլիտետրաֆլուորոէթիլեն) ցանցերի կիրառմամբ: Դա թույլ է տալիս ռեցիդիվների քանակը նվազեցնել, հասցնելով մինչև 1,1-2,2%-ի [4, 5, 10, 12, 14, 16]: Սակայն դրանց կիրառման ժամանակ հաճախ նկատվում են բարդություններ` հետվիրահատական վերքի թարախակալում, ինֆիլտրատներ, սերոմաներ, սպիների կելոիդ փոխակերպումներ: Վերջիններս պայմանավորված են ցանցի նյութի նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիայով և ցանցի պատրույգային հատկություններով: Իմպլանտացիայից հետո ցանցերի չափերը փոքրանալու հակում ունեն, որը ևս նպաստում է ռեցիդիվին: Ճողվածքի դրունքում ֆիքսման տեղերից ցանցի պոկվելը կարող է բերել վաղ ռեցիդիվների [13]: Այս երևույթները պահանջում են համակարգված մոտեցում պլաստիկ նյութի ընտրության հարցում` հաշվի առնելով ճողվածքի տեսակը, պլաստիկայի մեթոդը, վիրահատական դաշտի վարակվածության աստիճանը և այլն [2, 9]: Պրոթեզի նյութը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
-
կայունություն կենսաբանական միջավայրերում,
-
քիմիական իներտություն և կենսաբանական առեակտիվություն,
-
բորբոքում կամ օտարում չառաջացնելու հատկություն,
-
գործարանային պայմաններում արտադրելու և մանրէազերծելու հնարավորություն [1, 11, 15]:
Այս բոլոր պահանջներին բավարարում է ռեպերեն սինթետիկ նոր նյութը: Դա մետակրիլային շարքի մոնոմերներից կարված պոլիմեր է, որը ստացվում է ֆոտոպոլիմերիզացիայի միջոցով: Այն հիդրոֆոբ է, կենսաբանորեն ակտիվ և ագրեսիվ հեղուկների հանդեպ կայուն [3, 10]:
Հետազոտման նպատակն էր ռեպերենը կիրառել գործնականում և գնահատել մոտակա արդյունքները, պարզել դրա առավելությունները այժմ լայնորեն կիրառվող պոլիպրոպիլենի նկատմամբ:
Նյութը և մեթոդները
Մենք վիրահատել ենք աճուկային ճողվածքներով հիվանդների, օգտագործելով «Ռեպերեն-2» էնդոպրոթեզը: Արդյունքները համեմատվել են նույն խմբի հիվանդների բուժման արդյունքների հետ, որոնց վիրահատության ժամանակ օգտագործվել է պոլիպրոպիլենային ցանց` պլաստիկա ըստ Լիխտենշտեյնի, վերցանցային տարածության դրենավորմամբ` ըստ Ռոդոնի:
«Ռեպերեն-2» էնդոպրոթեզն արտադրված է ցանցավոր թիթեղի ձևով, որի մի հատվածում կա օվալաձև անցք, նախատեսված սերմնալարի համար (նկ.1):
Նկ.1. Հերնիոհամակարգ Ռեպերենից
Այն մանրէազերծվում է գազային մեթոդով: Թիթեղները փաթեթավորված են միանվագ օգտագործման տարաներում: Էնդոպրոթեզը համապատասխանում է այնպիսի պահանջների, ինչպիսիք են` կենսաբանական իներտությունը, ամրությունը, Ճկունությունը, հիդրոֆոբությունը: Դա կապված է ռեպերենի արտադրման տեխնոլոգիայի հետ, որի արդյունքում ձևավորվում է հարաբերականորեն մաքուր նյութ` մոնոմեր, որի քանակությամբ պայմանավորված` պոլիմերի բացասական հատկությունները գործնականում բացակայում են: ՙՌեպերեն-2՚-ը փակում է աճուկային խողովակի հետին պատը, օժտված է ձևի և հարթ դիրք ընդունելու կատարյալ հիշողությամբ: Սերմնալարի անցկացման համար նախատեսված կտրվածքի տեղում անպայման հանգուցակարեր են դրվում և անհրաժեշտության դեպքում վիրաբույժի հայեցողությամբ պրոթեզը կարելի է ֆիքսել հյուսվածքներին կ-աձև կարերով: Աճուկային և աճուկափոշտային ճողվածքների կապակցությամբ վիրահատվածների կյանքի որակը տարբերվում է «Ռեպերեն 2» -ի կիրառման շնորհիվ:
Հետազոտության արդյունքները
Վիրահատվել է արական սեռի 25-70 տարեկան 12 հիվանդ: Հսկիչ խմբում եղել են նույն տարիքային խմբի և սեռի անձինք, որոնք վիրահատվել են պոլիպրոպիլենային ցանցի կիրառմամբ` ըստ Լիխտենշտեյնի, և վերցանցային տարածության դրենավորմամբ` քլորվինիլային կաթետերով մշտական վակուում-ասպիրացիայի համար: Վիրահատությունները կատարվել են ընդհանուր կամ ողնուղեղային անզգայացմամբ: Բոլոր հիվանդներին նախավիրահատական շրջանում տրվել է ցեֆալոսպորինային շարքի հակաբիոտիկ: Վիրահատության ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել է հեմոստազը: Ներվիրահատական բարդություններ չեն դիտվել: Առաջին վիրակապը փոխվել է վիրահատությունից 5-6 ժամ անց: Դրենաժները հեռացվել են 4-5-րդ օրը: Հետվիրահատական շրջանում բոլոր հիվանդները ստացել են ինֆուզիոն բուժում և հակաբիոտիկներ, վերջիններս ներարկվել են մինչև 5-7 օր: «Ռեպերեն-2» -ի կիրառման դեպքում վիրահատվածներին դրենավորում չի արվել: Միայն որոշ դեպքերում, երբ եղել է արտահայտված ենթամաշկային շերտ, կատարվել է ենթամաշկի դրենավորում, դրենաժը հեռացվել է երկրորդ օրը: Այս հիվանդներին հետվիրահատական շրջանում հակաբիոտիկներ չեն նշանակվել:
Հետվիրահատական շրջանում իրականացվել է վաղ ակտիվացում, երկրորդ օրվանից հիվանդներին թույլատրվել են ակտիվ շարժումներ, բուժական ֆիզկուլտուրա` հետվիրահատական այնպիսի բարդությունների կանխարգելման նպատակով, որոնք ընթանում են ներորովայնային ճնշման բարձրացմամբ` աղիքների պարեզ, սուր միզակապություն, հազ: Բոլոր հիվանդների հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, որն ուղակիորեն ազդել է հոսպիտալացման ժամկետների վրա:«Ռեպերեն-2»-ի կիրառման դեպքում ստացիոնար բուժման տևողությունը միջինը 6 մահճակալ-օր է, ի տարբերություն համեմատական խմբի, որտեղ այն կազմել է 10 օր: Վերքի բարդություններ չեն դիտվել: Հետվիրահատական շրջանում բոլոր հիվանդները 1-10 ամիս գտնվել են հսկողության տակ: Վիրահատվածները գանգատներ չեն ունեցել, ճողվածքի ռեցիդիվ և իմպլանտատի մերժում չի դիտվել: Կյանքի որակը համեմատվող խմբերում ևս տարբեր էր: Այն խմբում, որտեղ «Ռեպերեն-2» է օգտագործվել, նկատվել են նվազ սուբյեկտիվ զգացողություններ` վերքի շրջանում դիսկոմֆորտ, օտար մարմնի առկայություն, ցավեր: Պոլիպրոպիլենի դեպքում քրոնիկական ցավի համախտանիշ և օտար մարմնի զգացողություն դիտվել է հիվանդների 30%-ի մոտ, իսկ «Ռեպերեն-2»-ի դեպքում այդ ցուցանիշը չի գերազանցել 20%-ը: Նյութի արտահայտված իներտությունը թույլ է տալիս զերծ մնալ աճուկային խողովակի դրենավորումից և հակաբիոտիկների երկարատև օգտագործումից:
«Ռեպերեն-2» -ի կառուցվածքային առանձնահատկությունները` կառուցվածքային տարրերի հստակ կրկնություն, դրանց նույն տրամաչափը և հեռավորությունը միմյանցից նպաստում են վերականգնողական պրոցեսի ավելի հավասարաչափ ընթացքին, ի տարբերություն այլ ցանցերի, որոնցում տարրերը տարբեր տրամաչափի են և տեղակայված են ոչ նույն մակարդակներում:
«Ռեպերեն-2»-ը հեշտությամբ ընդունում է ճողվածքի ձևը և կայուն պահպանում այն: Դրա տարբեր չափսերի առկայությունը թույլ է տալիս ընտրել համապատասխան էնդոպրոթեզ տվյալ դեպքի համար, հաշվի առնելով աճուկային տարածության բարձրությունը և սերմնալարի հաստությունը: Այդպիսով կանխվում է սերմնալարի ճզմումը, որը կարող է նեկրոզի և սկլերոտիկ հյուսվածքի առաջացման պատճառ դառնալ:
Ելնելով վերոհիշյալից, կարելի է եզրակացնել, որ «Ռեպերեն-2» -ի կիրառման շնորհիվ նվազում է ռեցիդիվների քանակը, լավանում հիվանդների կյանքի որակը և բուժման արդյունքները:
Գրականության ցանկ
-
Адамян А.А. Путь герниопластики в герниологии и современные ее возможности. Материалы I Международной конференции "Современные методы герниопластики с применением полимерных имплантатов", М., 2003: 15.
-
Гогия Б.Ш., Адамян А.А., Аляутдинов Р.Р. Герниопластика с применением сетчатых имплантатов и без них у больных с послеоперационными грыжами передней брюшной стенки. Материалы конференции "Актуальные вопросы герниологии". М., 2002: 13.
-
Градусов В.П. Первый опыт применения синтетических сеток "Реперен" в хирургическом лечении грыж передней брюшной стенки . Нижегородские ведомости медицины, 2006, N 2, С. 10-13.
-
Егиев В.Н. Ненатяжная герниопластика. М: Мед. практика, М: 62-72, 88-93, 112-120.
-
Егиев В.Н., Чижов Д.В., Рудаков М.Н. Пластика по Лихтенштейну при паховых грыжах, Хирургия: 2000; 1: 19-20.
-
Жебровский В.В. Хирургия грыж живота., М.: МИА, 2005: 6, 70-75, 353-358.
-
Зотов В.А. Хирургическое лечение грыж брюшной стенки. Автореф. дисс. докт. мед. наук. Новосибирск. мед. акад., 2000; 1-5, 7-12, 22, 33-39, 42-46.
-
Нестеренко Ю.А., Газиев Р.М. Паховые грыжи. Реконструкция задней стенки пахового канала, Бином, 2005; 87, 106-110, 130-131.
-
Рубинов М.А., Козлов В.А., Истранов Л.П. Сравнительная оценка вживления некоторых сетчатых эксплантатов для герниопластики при различных вариантах имплантации. Материалы конференции "Актуальные вопросы герниологии", М.,2002: 52-53.
-
Успенский И.В. Полимерные сетки "реперен". Нижегородские ведомости медицины, 2006; 1: 8-9.
-
Федоров И.В. Протезы в хирургии грыж: столетняя эволюция. Новый хирургический архив, 2002; 1-4.
-
Экспериментальные и клинические результаты использования сетчатого эндопротеза ВИПРО. Материалы конференции "Актуальные вопросы герниологии", М., 2002; 78-80.
-
Batter J.J., Harris M.T., Kreel I., M.T. Sinai Twelve-year experience with expanded polytetrafluoroethvlene in the repair of abdominal wall defects. J. Med. 1999; 66: 20.
-
Jones J.W. Jurkovich G.J. Polypropylene mesh closure of infected abdominal wounds. Am. Surg. 1989; 55; 73.
-
Lamb J.P, Vitale T., Kaminskin D.L. Comparative evaluation of synthetic meshes used for abdominal wall replacement. Surgery. 1983; 93: 643.
-
Lichtenstein I.L. Schulman A.C, Amid P.K. The tension-free hernioplastic. Am. J. Surg. 1989; 157: 188
Կարդացեք նաև
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում
Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...
Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ
Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...
Բանալի բառեր. միզաքարային հիվանդություն, պիելոլիթոտոմիա
Միզաքարային հիվանդությունը` իր տարածվածության (մինչև 5%), բուժման համար պահանջվող ծախսերի շարունակական մեծացման պատճառով համարվում է ոչ միայն ժամանակակից ուրոլոգիայի այլ նաև առողջապահական լուրջ հիմնախնդիր...
Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա
Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ
Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...
Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում դիտվում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ /ԵՔՀ/ տառապողների թվի կտրուկ աճ:ԵՔՀ աստիճանաբար բերում է երիկամների ֆունկցիայի նվազեցման, որը բնորոշվում է կծիկային ֆիլտրացիայի պրոգրեսիվացող անկմամբ...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Արդիականությունը.
Ներկայումս օզոնոթերապիան, որպես ոչ դեղորայքային թերապիա, լայն կիրառություն ունի բժշկության տարբեր ասպարեզներում: Այն ունի ազդեցության լայն սպեկտր. դրսևորում է բակտերացիդ, վիրիցիդ, ֆունգոցիդ, իմունամոդուլացնող, հակահիպօքսիկ, դեզինտոքսիկացիոն ազդեցություն, նկատելիորեն լավացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն