Բուժման մեթոդներ
Քրոնիկական դակրիոցիստիտի բուժումը մոդիֆիկացված դակրիոցիստոռինոստոմիայի եղանակով (գրականության տեսություն)
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում:
Ներկայումս կան բազմաթիվ տպագրված աշխատանքներ, որոնք բացահայտում են քրոնիկական դակրիոցիստիտի էթիոլոգիան և պաթոգենեզը: Տարբեր հեղինակների հետազոտությունների, ինչպես նաև մեր աշխատանքների տվյալներով նկատվում է, որ քրոնիկական դակրիոցիստիտով առավել հաճախ տառապում են կանայք, քան տղամարդիք: Ըստ Baghu B.-ի և Dulal S. -ի տվյալների, որոնք հետազոտել են 662 խրոնիկական դակրիոցիստիտի դեպք, 67,6% -ը եղել են կին (Baghu B 2005թ): Հիվանդների միջին տարիքը կազմել է 27 տարեկան: Հեղինակները հետաքրքիր էպիդեմիոլոգիական օրինաչափություն են նկատել հիվանդության տարածվածության տեսակետից` կախված կլիմայական պայմաններից: Ըստ նրանց հետազոտությունների, խրոնիկ դակրիոցիստիտը առավել տարածված է տաք կլիմայական գոտիներում, քան բարձրալեռնային սառը կլիմայական գոտիներում: Հետազոտությունները կատարվել են Նեպալում: Հիվանդների 87%-ը եղել է ցածրադիր բնակավայրերից, իսկ 13%-ը լեռնային բնակավայրերից (Badhu B, Dulal S, 2005):
Ըստ մեկ այլ աշխատաքի տվյալների, որը իրակացվել է Սիդնեյի Աչքի կլինիկայում 2005 թվականին, 297 խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդներից 72%-ը եղել է կին, 28%-ը` տղամարդ: Հիվանդերի միջին տարիքը կազմել է 67 տարեկան (Sharma V, 2005):
Ինչպես նշեցինք, խրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի խրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով (Jane Olver 2002, Martin Dunitz 2002):
Արդեն իսկ ապացուցված է, որ արցունքաքթային խողովակի բլոկադան լինում է երեք հիմնական պատճառներով` բնածին, առաջնային ձեռքբերովի և երկրորդային (Jane Olver 2002):
Արցունքաքթային խողովակի բնածին օբստրուկցիան հիմնականում պայմանավորված է խողովակի դիստալ հատվածում Hasner-ի փականի շրջանում լորձաթաղանթային բնածին մեմբրանայի առկայությամբ (Mac Ewen CJ 1991, Malhotra R. Oliver J 2000):
Արցունքաքթային խողովակի առջնային ձեռքբերովի բլոկադան զարգանում է քթի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքման, քթի միջնապատի ծռության, քթի խեցիների հիպերտրոֆիայի հետևանքով (Young J 1996,Campolattari, BN 1997 ):
Առաջնային ձեռքբերովի արցունքաքթային խողովակի բլոկադայի պատճառ են հանդիսանում նաև արցունքային քարերը: Արցունքային քարերը, կամ դակրիոլիտ, հանդիսանում են արցունքային ուղիների հազվագյուտ հանդիպող պաթոլոգիա: (Jane Olver 2002):
Արցուքաքթային խողովակի երկրորդային բլոկադայի պատճառը, որը բերում է խրոնիկական դակրիոցիստիտի զարգացմանը, հիմնականում հանդիսանում են քթի և դեմքի տրավման, ուռուցքները, ինչպես նաև սիստեմային հիվանդությունները (Conway ST, 1994, Mac Ewen CJ 1991): Արցունքաքթային խողովակի երկրորդային բլոկադայի հետևանքով դակրիոցիստիտ կարող է զարգանալ նաև որոշ սիստեմային հիվանդությունների հետևանքով: Այդ հիվանդություններից են սարկոիդոզը և Wegener-ի հիվանդությունը (Malhotra R. Oliver J, 2000):
Խրոնիակական դակրիոցիստիտի ռադիկալ վիրահատական բուժումը հանդիսանում է դակրիոցիստոռինոստոմիան:
Դակրիոցիստոռինոստոմիա վիրահատությունը գրականության մեջ նկարագրվում է դեռևս անցյալ դարից: Մինչև 1940-ական թվականները սուր կամ խրոնիկ դակրիոցիստիտի կապակցությամբ կատարված վիրաբուժական միջամտությունը հանդիսացել է դակրիոցիստէկտոմիան. արցունքապարկի հեռացումը: Վերջինս, ինչպես հայտնի է, մեր օրերում իրականացվում է միայն հատուկ ցուցմունքների դեպքում, քանի որ, արցունքապարկի հեռացումից հետո, հիվանդի մոտ մնում է կայուն խրոնիկ արցունքահոսություն:
Առաջին անգամ դակրիոցիստոռինոստոմիա վիրահատությունը, որպես խրոնիկ դակրիոցիստիտի բուժման ռադիկալ մեթոդ, նկարագրվել է իտալացի ակնաբույժ Տոտիի կողմից 1908թին: Վիրահատության իմաստը կայանում էր արցունքապարկի և քթի խոռոչի միջև ֆիստուլայի ստեղծումը: Տոտիի առաջարկած մեթոդով հեռացվում էին արցունքապարկի և քթի լորձաթաղանթի լաթերը: Այս տեխնիկայով վիրահատության հաջողության ելքը խիստ ցածր էր, և կազմում էր 10-15%, քանի որ ստեղծած ֆիստուլան շատ արագ լցվում էր պրոլիֆերացիաներով:
Հետագայում 1921թ-ին ֆրանսիացի ակնաբույժներ Dupuy-Dutemp-ի կողմից մոդիֆիկացվեց դակրիոցիստոռինոստոմիայի տեխնիկան, որի շնորհիվ որոշակի բարձրացավ բուժման հաջողության ելքը: Հեղինակները առաջարկեցին առանձին-առանձին կարել արցունքապարկի և քթի լորձաթաղանթների առաջային և հետին լաթերը:
Հետագայում այլ հեղինակների կողմից առաջարկվեցին այլ մոդիֆի-կացիաներ, որոնք վերաբերվում էին լաթերի կարման տեխնիկային, օստեոտոմիայի չափերին:
Ըստ Վ.Ն. Արխանգելսկու մոդիֆկացիայի, դակրիոցիստոռինոստոմիայի ֆիստուլայում առաջարկվեց տեղադրել յուղային տամպոն, հետվիրահատական շրջանում վիրաբուժական ֆիստուլայի բլոկադայից խուսափելու նպատակով: Հեղինակի մոդիֆիկացիայով, պարաֆինով կամ վազելինով ներծծված 20-25սմ երկարությամբ տամպոնը տեղադրվում էր վիրաբուժական ֆիստուլայում, որը հեռացվում էր հետվիրահատական երրրորդ օրը: Այս տամպոնի նպատակն էր կանխել առաջային և հետին լաթերի կպումը: Սակայն տեխնիկայի թերությունը կայանում էր նրանում, որ բնտյա տամպոնը խախտում էր արցունքի արտահոսքը, և դժվարացնում էր ֆիստուլայի էպիթելիզացիայի պրոցեսը:
Հետագայում Բ.Ֆ. Չերկունովի կողմից առաջարկվեց բնտյա տամպոնի փոխարեն վիրաբուժական ֆիստուլայում տեղադրել ռետինե իմպլանտ և այն թողնել մինչև հետվիրահատական յոթերորդ օրը: Սակայն այս մեթոդը նույնպես իրեն չարդարացրեց, քանի որ տեղադրված ռետինե իմպլանտը ժամանակից շուտ դուրս էր թռչում և չէր տալիս որևէ կլինիկական արդյունք:
Ըստ Օրլովի մոդիֆիկացիայի, դակրիոցիստոռինոստոմիա վիրահա-տության ժամանակ առաջարկվում էր արցունքապարկի պատի փոքր հատվածի հեռացում, և տամպոնադա արված արցունքապարկը ներքաշվում էր օստեոտոմիայի բացվածքի մեջ: Քթի խոռոչից տամպոնը հեղինակները հեռացնում էին հետվիրահատական 6-7րդ օրը: Սակայն այս մեթոդը նույնպես ոչ լիարժեք էր, քանի որ արցունքապարկի և քթի լորձաթաղանթի լաթերի բացակայությունը բերում էր ֆիստուլայի արագ բլոկադային:
Տաումի մոդիֆիկացիայի համաձայն, ձևվում էր արցունքապարկի եռանկյունաձև լաթ, իսկ քթի լորձաթաղանթը ամբուղջությամբ հեռացվում էր: Հեղինակը առաջարկում էր արցունքապարկի լաթը լիգատուրայի օգնությամբ անցկացնել քթի օստեոտոմիայի միջոցով դեպի քթի խոռոչ: Սակայն այս տեխնիկան նույնպես ուներ թերությւոններ, քանի որ արցունքապարկի չֆիքսած լաթը բերում էր վիրաբուժական ֆիստուլայի բլոկադային (Краснов М, Беляев В 1988):
Գրականության մեջ նկարագրված են նաև այլ մոդիֆիկայաիներ, որոնք վերաբերվում են օստեոտոմիայի կատարման տեխնիկային և չափերին (մոդիֆիկացիաներ ըստ Սուբոտինի, Սուլտանովի և այլն):
Դակրիոցիստոռինոստոմիա վիրահատության հաջողության ելքը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին որոշ արևմտյան զարգացած կենտրոններում կատարվում է սիլիկոնային բիկանալիկուլյար խողովակի ինտուբացիա վիրաբուժական ֆիստուլայում:
Բրազիլիայում հետազոտություն կատարած հեղինակները ներկայացրել են արցունքաքթային կանալի բլոկադայի կապակցությամբ կատարված դակրիոցիստոռինոստոմիայի հաջողության և բարդությունների հաճախականությունը, որը կատարվել է Բրազիլիայի Hospital do Servidor Publico Estadual of Sao Paulo հիվանդանոցում 2002 թ-ի ապրիլ ամսից մինչև 2006 թ-ի հուլիս ամիսը: Դակրիոցիստոռինոստոմիան կատարվել է բիկանալիկուլյար սիլիկոնային ինտուբացիայով: Խողովակը հեռացվել է վիրահատությունից 8 շաբաթ հետո: Այսպիսով հեղինակները եկել են եզրակացության, որ սիլիկոնային խողովակի ինտուբացիայով դակրիոցիստոռինոստոմիան հանդիսանում է բարձր հաջողության ելքով վիրահատություն (Vieira GS, Xavier ME 2008):
Դսկրիոցիստոռինոստոմիա վիրահատության ելքի հաջեղության համար բազմաթիվ մոդիֆիկացիաների շարքում վերջին տարիներին գրականության մեջ հանդիպում են նաև տպագրություններ, որտեղ հետազոտվում է mitomycin C ցիտոտսատիտկի էֆեկտիվությունը հետվիրահատական հաջողության ելքի տեսակետից:
Ներկայումս աշխարհի առաջատար ակնաբուժական կենտրոններում կատարվում է նաև էնդոսկոպիկ լազերային դակրիոցիստոռինոստոմիա: Օստեոտոմիայի համար օգտագործվում են Holmium YAG, Diode, KTP(potassium-titanil-phosphate) լազերները: Սակայն արտաքին դակրիոցիստոռինոստոմիան դեռևս հանդիսանում է խրոնիկ դակրիոցիստիտի բուժման ժամանակակից դասական մեթոդը, և ամենևին չի զիջում իր առաջատար դիրքերը էնդոսկոպիկ լազերային դակրիոցիստոռինոստոմիայի նկատմամբ (Seider N, 2007թ): Կան բազմաթիվ տպագրություններ, որոնք ներկայացնում են համեմատական հետազոտու-թյունների արդյունքները վերը նշված վիրահատական տեխնիկաների դեպքում (Tsibas A, Davis G 2009): Ըստ այդ տպագրությունների, արտաքին դակրիոցիստոռինոստոմիայի հետվիրահատական հաջողության տոկոսային արդյունքները գերազանցում են էնդոսկոպիկ ռինոստոմիային:
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին աշ-խարհի բազմաթիվ առաջատար ակբանուժական կենտրոններում առաջարկվել են դակրիոցսիտոռինոստոմիայի մոդիֆիկացիաներ, որոնք որոշակիորեն բարձրացնում են խրոնիկ դկարիոցիստիտի բուժման արդյունավետությունը, դեռևս Հայաստանում մինչև վերջին տարիները քրոնիկական դակրիոցիտիտի բուժման էֆեկտիվությունը դեռևս մնում էր խիստ ցածր մակարդակի վրա: Ուստի խիստ արդիական է առաջարկել դակրիոցիտոռինոստոմիայի նորագույն մոդիֆիկացիաներ, որոնք կբարձրացնեն քրոնիկական դակրիոցիստիտի վիարհատական բուժման արդյունավետությունը Հայաստանում:
Գրականություն
- Jane Olver “Colour atlas of lacrimal surgery”, UK 2002
- Martin Dunitz ”Oculoplastic surgery”, UK 2002
- Ametican Academy of Ophthalmology , Basic and clinical science course, “Orbit eyelids and lacrimal system” 2000
- William B. Stewart, MD “Ophthalmic plastic and reconstructive surgery”, 1984
- Краснов МЛ, Беляев ВС, “Руководство по глазной хирургии” 1988
- Bartley GB “Aquired lacrimal drainage obstruction”, 1993
- Stefananyszyn MA, “Lacrimal sac tumours”, 1994
- Conway ST, “Evaluation and management of functional nasolacrimal blocage, Ophthalmic plastic and reconstructive surgery” 1994
- Mac Ewen CJ, “The fluorescein disappearance test”, 1991
- Malhotra R. Oliver J, “Diagrammatic representation of lacrimal disease”, 2000
- Welham RAN, “Investigations for patients undergoing lacrimal surgery”, 1998
- Francis JC Computer tomography of the lacriman drainage system, 1999
- Young J, Managing congenital lacrimal obstruction in general, 1997
- Young J, “Congenital nasolacrimal duct obstruction in the second year of life” , 1996
- Campolattari, BN, Spectrum of pediatric dacryocystitis, medical and syrgical management, 1997
- Paysse, EA,“Management amd complications of congenital dacryocele with concurrent intranasal mucocele”, 2000
- Yazici B, Akova B, “Simultaneous bllateral external dacryocystorhinostomy “. Bursa, Turkey 2007:
- Watts P, Ram AR, Coparison of external dacryocystorhinostomy and 5FU augmented endonasal laser dacryocystorhinostomy. A retrospective review. 2001, United Kingdom
- Sharma V, Martin PA “Evaluation of the cosmetic significance of external dacryocys-torhinostomy scars”. Australia, 2005
- Olver JMը ” Tips on how to avoid the DCR scar.”Օrbit 2005
- Ceasar RH, Fernando G “Scaring in external dacryocystorhinostomy: fact or fiction?” Australia, 2005
- Watts P, Ram AR, Coparison of external dacryocystorhinostomy and 5FU augmented endonasal laser dacryocystorhinostomy. A retrospective review. 2001, United Kingdom
- Tsirbas A, Davis G, “Revision dacryocystorhinostomy: a comparison of endoscopic and external techniques”. 2005 թ, Australia
- Ranga RK,և Yadav SP, “Endo-DCR: is it the road for external DCR?” India 2008
- Kupper DS, 2005 թ, Պորտուգալիա. Ranga RK, 2008 թ, Հնդկաստան, Ressiniotis T, 2005 թ, Անգլիա
- Seinder N, Kaplan N “Effect of timing of external dacryocystorhinostomy on surgical out-come”. Israel 2007.
- Vieira GS, Xavier ME Results and complications of bicanalicular intubation in external dacryocystorhinostomy. Arq Bras Ophthalmol. 2008 Jul-Aug,71(4):529 -33
- Usul H, Kuzeili K, “Meningitis and pneumocephalus, A rare case of complication of external dacryocystorhinostomy”. Turkey 2004
- Junceda –Moreno J, Dos-Santos-Bernando V, “Double intubation technique for the treat-ment of epiphora in complicated cases”. Spain, 2006.
- Boboridis KG, Bunce C,“Outcome of external dacryocystorhinostaomy with mem-branectocy of a distal canalicular obstruction”. Greece 2005
- Savino G, “Surgical treatment of obstruction of the nasolacrimal duct in patients with anatomical endonasal variants”: Italy 2007
- “Bicanalicular silicone intubation in aquired partial nasolacrimal duct obstruction”, Netherlands, 2008
- Mauffrav RO, Hassan AS, “Double silicone intubation as treatment for persistent con-genital nasolacrimal duct obstruction”, USA 2004
- Yu G, Wu Q “Lacrimal intubation with the Ritleng system in conjenital nasolacrimal duct obstruction in cildren” 2008
- Kay KM, Woo KI “Acquired nasolacrimal duct obstruction in children”, Korea, 2007
- Maheshwari R, Maheshwari S, Acute dacryocystitis causing orbital cellulitis and abscess. Orbit. 2009;28(2-3):196-9.
- Martins MC, Ricardo JR, Akaishi PM, Velasco e Cruz AA. Orbital abscess secondary to acute dacryocystitis: case report. Arq Bras Oftalmol. 2008 Jul-Aug;71(4):576-8.
- Repp DJ, Burkat CN. Lacrimal excretory system concretions: canalicular and lacrimal sac. Ophthalmology, USA 2009
- Lliadelis ED, Karabatakis VE. Dacryoliths in series of dacryocysrorhinostomies: histologic and chemical analisis. Eur J Ophthalmology, Greece 2006
- Aydin U, Hastar E. Dacryolith: two case reports. DEntomaxillofac Radiol Turkey, 2007
- Moscato EE.Atypical canaliculitis Ophthal Plast Reconstr Surg, USA 2008.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում
Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...
Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ
Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...
Բանալի բառեր. միզաքարային հիվանդություն, պիելոլիթոտոմիա
Միզաքարային հիվանդությունը` իր տարածվածության (մինչև 5%), բուժման համար պահանջվող ծախսերի շարունակական մեծացման պատճառով համարվում է ոչ միայն ժամանակակից ուրոլոգիայի այլ նաև առողջապահական լուրջ հիմնախնդիր...
Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա
Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ
Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...
Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում դիտվում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ /ԵՔՀ/ տառապողների թվի կտրուկ աճ:ԵՔՀ աստիճանաբար բերում է երիկամների ֆունկցիայի նվազեցման, որը բնորոշվում է կծիկային ֆիլտրացիայի պրոգրեսիվացող անկմամբ...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Արդիականությունը.
Ներկայումս օզոնոթերապիան, որպես ոչ դեղորայքային թերապիա, լայն կիրառություն ունի բժշկության տարբեր ասպարեզներում: Այն ունի ազդեցության լայն սպեկտր. դրսևորում է բակտերացիդ, վիրիցիդ, ֆունգոցիդ, իմունամոդուլացնող, հակահիպօքսիկ, դեզինտոքսիկացիոն ազդեցություն, նկատելիորեն լավացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն