Ախտանիշներ Կպչուն կամ սևեռուն մտքեր
Մտածողության բովանդակային խանգարումներից է: Սևեռուն (կամ օբսեսիվ) (լատ. obsido - օբսեսիա՝ զավթել, տիրանալ) երևույթների էությունը կայանում է նրանում, որ հիվանդի մոտ պարզ գիտակցության պայմաններում առաջանում են երևույթներ (մտքեր, պատկերացումներ, հիշողություններ, վախեր և այլն), որոնք անընդհատ կրկնվում են, տանջում հիվանդին, նրա կողմից գիտակցվում են որպես հիվանդագին, նրանից հնարավոր չէ կամային կերպով ազատվել և սրանց ծագումը հիվանդի ցանկություններից կախված չէ։ Սովորաբար, սևեռուն, կպչուն մտքերը (ինչպես նաև կպչուն երևույթներն` ընդանրապես) զուգորդվում են բացասական հուզական ապրումներով, դիսկոմֆորտի զգացումով։
Սևեռուն մտքերը դասակարգվում են ըստ ծագման մեխանիզմների և բովանդակության։
I. Ըստ ծագման մեխանիզմների տարբերում ենք
1. իրավիճակային սևեռուն մտքերն
2. աուտոխտոն (ինքնածին) սևեռուն մտքերն
3. ծիսակարգային սևեռուն մտքերն
II. Ըստ բովանդակության տարբերում ենք՝
1. Իդեատոր կպչունություններն
2. Աֆեկտիվ խանգարումներով
- Նոզոֆոբիաներ
- Տարածության ֆոբիաներ`
- ագորաֆոբիա (բաց տարածություններից և հրապարակներից, փողոցներից վախ),
- կլաուստրոֆոբիա (փակ տարածություններից վախ),
- գիպսոֆոբիա (բարձրությունից վախ),
- պիրոֆոբիա (կրակից և այրվելուց վախ) և այլն։
- Սոցիոֆոբիաներ
- լալոֆոբիա (լսարանում ելույթ ունենալուց վախ),
- անտրոպոֆոբիա (օտար մարդկանց հետ շփվելուց վախ),
- մոնոֆոբիա (միայնակ մնալուց վախ),
- էրեյտոֆոբիա (կարմրելուց, շփոթվելուց վախ),
- գինեկոֆոբիա (կնոջ հետ շփվելուց վախ),
- կոիտոֆոբիա (վախ սեռական հարաբերության մեջ մտնելուց) և այլն։
- Այլ կպչուն վախեր՝
- ֆոբոֆոբիա (նախկին վախերի կրկնվելու վախ),
- տրիսկայդեկաֆոբիա (13 թվից վախ),
- օքսիֆոբիա (սուր առարկաներից վախ),
- զոոֆոբիա (կենդանիներից վախ),
- արախնոֆոբիա (սարդերից վախ),
- հեմատոֆոբիա (արյան տեսքից վախ) և այլն։
Կարևոր է նշել, որ բոլոր այս կպչուն երևույթները լինում են վերացական և պատկերավոր (զգայական)։
III. կպչուն հակումներ (կոմպուլսիա- compulsio):
- սուիցիդոմանիա (ինքնասպանության կպչուն ձգտումը),
- հոմիցիդոմանիա (սպանության կպչուն ձգտումը)։
IV. կպչուն գործողություններ կամ `«օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ» (իրականացված կպչուն հակումներն են):
Կպչուն բնույթի երևույթները բնորոշ են նևրոտիկ տիպի խանգարումներին, որոշ անձնային խանգարումներին, բավականին հաճախ հանդիպում են դեպրեսիվ խանգարումների շրջանակներում, ինչպես նաև՝ գլխուղեղի ախտահարման հետևանքով ձևավորվող նևրոզանման խանգարումների ժամանակ։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն