Ավանդական բժշկություն Երեքնուկ մարգագետնային - Клевер луговой - Trifolium pratense L.
Երեքնուկ մարգագետնային - Trifolium pratense L.
Հայկական անվանումներ - սիրի-սիրի, երեք տերևուկ, խնձորուկ, ախլախնձոր
Մարգագետնային երեքնուկը երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Պատկանում է ընդավորների (Fabaceae) ընտանիքին: Ունի վեր բարձրացող, ճյուղավորված ցողուն: Այն ուղիղ է, խավավորված, մինչև 60 սմ բարձրության, մեկ բույսն ունի 3-8 ցողուններ: Տերևները եռահատ են, տերևիկները` երկարավուն ու ձվաձև:
Ծաղիկները թիթեռնաձև են, գունատ կամ մուգ կարմիր` հավաքված գնդաձև ծաղկաբույլերում, տերևանման փաթեթներով:
Պտուղը ձվաձև, միասերմ ունդ է: Բույսը ծաղկում է մայիս ամսվանից մինչև աշուն: Պտուղները հասունանում են օգոստոսից մինչև հոկտեմբեր: Երեքնուկն աճում է մարգագետիններում, թփուտներում, անտառների բացատներում:
Հումքի հավաքումը և չորացումը
Դեղագործական նպատակով օգտագործում են երեքնուկի գլխաձև ծաղկաբույլերը և կանաչ զանգվածը: Այն հավաքում են ողջ ծաղկման շրջանում: Ծաղկաբույլերը հավաքում են ձեռքով կամ էլ` կտրում դանակով, առանց ծաղկակոթունի: Բույսերի մի մասը պահպանում են, որպեսզի նրանք բնական ճանապարհով վերականգնեն իրենց տարածքները:
Չորացնում են բաց օդում` ծածկի տակ, վերնահարկերում: Փռում են բարակ շերտով: Կարելի է չորացնել նաև չորանոցներում` 60-70°C ջերմաստիճանում: Շատ չորացնել խորհուրդ չի տրվում, քանի որ երեքնուկի գլխիկները կարող են փշրվել: Ծաղիկների պահպանման ժամկետը 2 տարի է, կանաչ զանգվածինը` 1 տարի: Մարգագետնային երեքնուկի հետ նույն տարածքում հանդիպում է նաև սողացող երեքնուկը (Trifolium repens L.), որն ունի սողացող ցողուն և սպիտակ գույնի ծաղիկներ: Հանդիպում է նաև հիբրիդային երեքնուկը (Trifolium hybridum L.)` վարդագույն մանր ծաղկաբույլերով: Ի տարբերություն մարգագետնային երեքնուկի, այս վերջինների մոտ տերևները հարթ են և կենսաբանական ակտիվ նյութեր համեմատաբար քիչ են պարունակում:
Քիմիական կազմը
Ծաղիկները պարունակում են գլիկոզիդներ` տրիֆոլին և իզոտրիֆոլին, կարոտին, ասկորբինաթթու, B1, B3, E վիտամիններ, պիգմենտներ (ներկանյութեր), եթերայուղ (մինչև 0,028%) և ճարպայուղ (մինչև 6%), օրգանական թթուներ (նոր-կումարին, սալիցիլաթթու, կետոգլուտարոթթու, դիկարբոնաթթու): Եթերայուղի կազմի մեջ մտնում են ֆուրֆուրոլ և մեթիլթթվային կումարին:
Մարգագետնային երեքնուկի կանաչ զանգվածը պարունակում է եթերայուղեր և ճարպայուղեր, դաբաղող նյութեր, գլիկոզիդներ (տրիֆոլին և իզոտրիֆոլին), կումարինաթթու, սալիցիլաթթու, սիտոստերոլ, իզոֆլավոններ, խեժեր, թիամին, ռիբոֆլավին, կարոտին, ասկորբինաթթու, տոկոֆերոլ: Սերմերում կա մոտ 11,8% կիսաչորացած ճարպայուղ; Մշակովի մարգագետնային երեքնուկն առանձնանում է սպիտակուցի, հանքային նյութերի և կարոտինի մեծ քանակությամբ:
Ֆարմակոլոգիական հատկությունները
Երեքնուկի ծաղիկներն օժտված են հակաբորբոքային, քրտնաբեր, խորխաբեր, հականեխիչ (անտիսեպտիկ ), արյունը վերականգնող, կապող, դեսենսիբիլացնող հատկություններով:
Կիրառումը բժշկությունում
Ժողովրդական բժշկության մեջ արմատների եփուկն օգտագործվում է ճողվածքների, կանացի օրգանների բորբոքումների դեպքում և որպես հակաուռուցքային միջոց: Արմատներից անջատվել է հակասնկային նյութ` տրիֆոլիրիզին:
Վերգետնյա մասն օգտագործվում է որպես հակասկլերոտիկ, հականեխիչ, հակալնդախտային, հակառախիտային, կապող, ախորժաբեր, հակամալարիային, միզամուղ, գլխացավերը և գլխապտույտները վերացնող միջոց: Ժողովրդական բժշկությունում եփուկը և թուրմն օգտագործում են ասթենիայի, սակավարյունության, արգանդային արյունահոսությունների, բրոնխիալ ասթմայի, շնչարգելության, նորմալ ճնշումով աթերոսկլերոզի ժամանակ, ինչպես նաև որպես հակաքաղցկեղային միջոց:
Հյութն օգտագործվում է վերը նշված հիվանդությունների, ինչպես նաև բրոնխիտների, քրոնիկական հազի, պոդագրայի, թունավորումների, սուր մրսածությունների ժամանակ և որպես հակաուռուցքային միջոց: Արտաքին ձևով (սպեղանի, տաք թրջոցներ, կոմպրեսներ) օգտագործվում է դիաթեզի, չարորակ ուռուցքների, աբցեսների (թարախակույտ), այրվածքների, ռևմատիկ ցավերի ժամանակ` որպես վերքերը բուժող, հակաուռուցքային, փափկեցնող և ցավամոքիչ միջոց:
Երեքնուկի հյութն օգտագործում են նաև պանարիցիայի (մատնաշունչ), ճողվածքների, ականջի և աչքի հիվանդությունների ժամանակ:
Կովկասում թուրմը կիրառվում է կանացի հիվանդությունների դեպքում:
Թարմ ծաղկող բույսերից ստացված էսենցիան օգտագործում են հոմեոպաթիայում:
Թարմ տերևներն արտաքին ձևով կիրառվում են որպես արյունականգնիչ և վերքերն ապաքինող միջոց:
Հյութն օգտագործվում է սկրոֆուլյոզի ժամանակ, իսկ եփուկը (արտաքին)` աբցեսների, այրվածքների, ռևմատիկ ցավերի դեպքում` որպես հակաուռուցքային, փափկեցնող, ցավամոքիչ, հակաբորբոքային, վերքերը ապաքինող միջոց:
Ծաղկաբույլերն արտաքին ձևով կիրառվում են պարոնախիայի և պանարիցիայի, ականջի և աչքի հիվանդությունների, ցրտահարությունների, պառկելախոցերի, աբցեսների, խոցերի ժամանակ:
Եփուկը կիրառվում է ներքին ձևով միզաքարային հիվանդության, քրոնիկական հազի, բրոնխիալ ասթմայի, սակավարյունության, գեղձերի հիվանդության ժամանակ:
Դեղաձևերը, օգտագործման մեթոդները և չափաբաժինները
- Երեքնուկի արմատների եփուկ. 20 գ մանրացված հումքի վրա ավելացնում են 200 մլ տաք ջուր, փակ էմալապատ ամանի մեջ 30 րոպե եռացնում են ջրային բաղնիքում: Այնուհետև տաք վիճակում 2-3 շերտ թանզիֆով (մառլյա) քամում են, մզում և եռման ջրով ծավալը հասցնում սկզբնականին: Օգտագործում են ուտելուց առաջ, 1ճաշի գդալ, օրը` 4-5 անգամ:
- Երեքնուկի ծաղկաբույլի թուրմ. 20 գ հումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, 1 ժամ թրմում են ու քամում: Օգտագործում են 2-3 ճաշի գդալ կամ ½ բաժակ, օրը 3 անգամ:
- Երեքնուկի ծաղկաբույլերի եփուկ. 20 գ հումքին ավելացնում են 250 մլ ջուր, եռացնում 15 րոպե, թրմում 30 րոպե և քամում: Օգտագործում են 2/4 բաժակ, օրը` 3-4 անգամ:
- Երեքնուկի կանաչ զանգվածի թուրմ. 40 գ հումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, 1 ժամ թրմում են և քամում: Օգտագործում են 1/4-1/3 բաժակ` 1գդալ մեղրի հետ, օրը` 3-4 անգամ:
Մարգագետնային երեքնուկը կեր է բոլոր տեսակի ընտանի կենդանիների համար: Սակայն ոչ չափավոր կերակրման դեպքում հնարավոր են թունավորումներ` հատկապես ճագարների և խոզերի մոտ:
Կիրառումն այլ բնագավառներում
Երեքնուկի վերգետնյա մասերի օգտագործմամբ` գործվածքները կանաչ գույն են ներկում: Երիտասարդ թարմ տերևներն օգտագործում են որպես հազար, եփած վիճակում փոխարինում է սպանախին: Նախկինում` տարեկանի հաց թխելիս, երեքնուկի չորացրած, մանրացրած տերևները խառնել են ալյուրի հետ: Ինչպես նաև օգտագործել են թանձրուկների (սոուս) պատրաստման և պանրի արտադրության մեջ:
Կովկասում երիտասարդ, չբացված ծաղիկները կաղամբի հետ թթու են դնում և ավելացնում ձմեռային սալաթներին:
Ղրղզստանում երեքնուկի տերևներն ազգային կերակուր են համարվում:
Ծաղկաբույլերը դեղին գույն են տալիս: Երեքնուկն արժեքավոր կերաբույսերից մեկն է: 100 կգ մարգագետնային երեքնուկից ստացված խոտը պարունակում է 52,2 կերային միավոր: Բույսն օգտագործում են որպես կանաչ կեր, կիրառում են նաև սենաժ և սիլոս պատրաստելիս: Սերմերը հավաքելուց հետո ծղոտը որպես կեր են օգտագործում: Տերևներից վիտամինային կոնցենտրատներ (խտանյութեր) են ստանում:
Մարգագետնային երեքնուկը հողը հարստացնում է ազոտով: Մեղրատու բույս է: 1 հա-ից մեղուները մինչև 200 կգ մեղր են պատրաստում: Մեկ ծաղիկը պարունակում է 0,25-0,45 մգ նեկտար: Մեղրը բաց գույնի է, հոտավետ, կարմրա-դեղնավուն, թեթև շաքարակալված:
Երեքնուկը լայնորեն մշակվում է, ունի տարբեր տեսակներ:
Թարգմանությունը` Լևոն Մաշուրյանի
Ռուսերեն աղբյուրը` lekmed.ru
Հայերեն աղբյուրը` med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն