Հիվանդություններ Դեմենցիա
Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի րեռք բերման դճվարացմամբ կան անհարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է։ Ի տարբերություն օլիգոֆրենիայից` բնածին կամ մանկական հասակում ձեռք բերած թուլամտությունից, որն իրենից ներկայացնում է պսիխիկայի թերզարգացում, դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում ուղեղի ախտահարման արդյունքում, ավելի հաճախ ծերության ժամանակ։
Դասակարգումը
Ըստ տեղակայման տարբերում են.
- կեղևային - ուղեղի կողևի առավել ախտահարմամբ (Ալցհեյմերի հիվանդությունը, ճակատա-քունքային դեգեներացիան, ալկոհոլային էնցեֆալոպաթիան),
- ենթակեղևային - ենթակեղևային գոյացությունների առավել ախտահարմամբ (հարաճող վերկորիզային պարալիչ, Հենտինգտոնի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, մուլտիինֆարկտային դեմենցիան` սպիտակ նյութի ախտահարումը),
- կեղևա-ենթակեղևային (Լեվիի մարմնիկներով հիվանդությունը, կեղևա-բազալ դեգեներացիան, անոթային դեմենցիան),
- մուլտիֆոկալ - ախտահարման բազմաթիվ օջախներով (Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը)։
Դեմենցիայով ուղեկցվող հիվանդությունները
- Ալցհեյմերի հիվանդությունը (դեմենցիայի բոլոր դեպքերի 50 և 60 % )
- անոթային (մուլտիինֆարկտային) դեմենցիա(10 և 20 %)
- ալկոհոլիզմ(10 և 20 %)
- ներգանգային ծավալային պրոցեսները` ուռուցքները, սուբդուրալ հեմատոմաները և ուղեղային աբսցեսները(10 և 20 %)
- անօքսիա, գանգուղեղային տրավմա(10 և 20 %)
- նորմոտենզիվ հիդրոցեֆալիա(10 և 20 %)
- Պարկինսոնի հիվանդությունը(1 %)
- Հենտինգտոնի խորեան(1 %)
- Հարաճող վերկորիզային պարալիչը (1 %)
- Պիկի հիվանդությունը(1 %)
- Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը
- Սպինոցերեբելյար դեգեներացիան
- Մետախրոմատիկ լեյկոդիստրոֆիայով ուղեկցվող օֆթալմոպլեգիան
- Հելերվորդեն-Շպատցի հիվանդությունը
- Հաշիշային պսիխոզ, վերջին փուլերը
Ինֆեկցիաները
- Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը(1 և 5 %),
- ՁԻԱՀ-ը (մոտավորապես 1 %),
- Վիրուսային էնցֆալիտները,
- Հարաճող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիան,
- Նեյրոսիֆիլիսը,
- Բեխչետի հիվանդությունը
- Խրոնիկ բակտերիալ և սնկային մենինգիտները
Դեֆիցիտային վիճակները
- Գայե-Վերնիկե-Կորսակովի համախտանիշը` թիամինի անբավարարությունը(1 և 5 %),
- Վիտամին В12 անբավարարությունը,
- Ֆոլիաթթվի անբավարարությունը,
- Պելագրան
Մետաբոլիկ խանգարումները
- Դիալիզային դեմենցիա,
- Վահանագեղձի հիպո- և հիպերֆունկցիան,
- Ծանր երիակամային անբավարարությունը,
- Կուշինգի համախտանիշը,
- Լյարդային անբավարարությունը,
- Հարվահանագեղձի հիվանդությունները
- Համակարգային կարմիր գայլախտը և ուղեղային վասկուլիտով ուղեկցվող այլ կոլլագենային հիվանդությունները
- Ցրված սկլերոզը
- Ուիպլի հիվանդությունը։
Չափորոշիչները
- Կարճատև և երկարատև հիշողության խանգարում (հոգեբուժական հարցազրույցի, ուբյեկտիվ և օբյեկտիվ անամնեզի, նյարդա- ը պաթոպսիխոլոգիական ախտորոշման տվյալները)։
- Գոնե հետևյալներից մեկը.
— Աբստրակտ մտածողության խանգարում
— Քննադատության խանգարումը, որը հայտնաբերվում է որպես շրջպատի, բարեկամների և աշխատանքի հետ կապված հարցերի վերաբերյալ իրական պլանների կազմման անկարողություն
— Նեյրոպսիխոլոգիական ախտանիշներ և համախտանիշներ. Աֆազիա, ապրաքսիա, ագնոզիա, ինչպես նաև օպտիկո-տարածական և կոնստրուկտիվ գործունեության խանգարում։
— Անձային փոփոխություններ։
- Սոցիալական դեզադապտացիա ընտանիքում և աշխատանքի վայրում։
- Դեմենցիայի ժամանակ դելիրիայի բացակայությունը։
- Հիվանդության պատմության մեջ օրգանական գործոնի առկայությունը (լաբորատոր հետազոտությունների, անալիզների արդյունքները և այլն։)
Դեմենցիայի ծանրության աստիճանները
- Թեթև։ Չնայած աշխատանքն ու սոցիալական գործունեությունը զգալիորեն խանգարված են, ինքնուրույն կյանքի ունակությունը`անձնական հիգիենայի կանոնների պահպանմամբ և քննադատության համեմատական պահպանմամբ, պահապանված է։
- Միջին։ Հիվանդին ինքնուրույն թողնելը վտանգավոր է, անհրաժեշտ է որոշակի հսկում։
- Ծանր։ Առօրյա գործունեությունն այնքան է խանգարված, որ պահանջվում է մշտական հսկում, օրինակ` հիվանդը չի կարող կատարել անձնական հիգիենայի կանոնները, չի հասկանում, թե ինչ են իրեն ասում և ինքը չի խոսում։
Դեմենցիայի տիպերը
Ուշ տարիքի դեմենցիայի հիմնական դասակարգումը
- Անոթային դեմենցիաներ (ցերեբրալ աթերոսկլերոզ)։
- Ատրոֆիկ դեմենցիաներ (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն)։
- Խառը։
Համախտանիշային դասակարգումը
- Լակունար (դիսմնեստիկ) թուլամտություն։ Ամենից շատ տուժում է հիշողությունը. Հարաճող և ֆիքսացիոն ամնեզիա։ Հիվանդները կարող են իրենց դեֆեկտը կոմպենսացնել, կարևորը թղթի վրա գրելով և այլն։ Հուզա-անձնական ոլորտը քիչ է տուժում. Անձի կորիզը չի ընդգրկվում, հնարավոր են սենտիմենտալություն, լալկանություն և հուզական անկայունություն։ Օրինակ` Ալցհեյմերի հիվանդությունը։
- Տոտալ թուլամտություն։ Կոպիտ խանգարումներ ինչպես ճանաչողական ոլորտում (հիշողության, աբստրակտ մտածողության, կամային ուշադրության և ընկալման ախտաբանություն ), այնպես էլ անձի (բարոյականության խանգարումներ. Վերանում են պարտքի զգացումը, դելիկատությունը, կորեկտությունը, քաղաքավարությունը, ամոթխածությունը; քայքայվում է անձի կորիզը)։ Պատճառները. Ուղեղի ճակատային բլթերի տեղային ատրոֆիկ և անոթային խանգարումները։ Օրինակ` Պիկի հիվանդությունը։
Անոթային դեմենցիաները
Դասական և ամենից շատ հանդիպող ձևն ուղեղային անոթների աթերոսկլերոզն է։ Հիվանդության զարգացման տարբեր փուլերում ախտանշանաբանությունը տարբերվում է։
Սկզբնական փուլը։ Գերակշռում են նևրոզանման խանգարումները` թուլություն, հոգնելիություն, գրգռվածություն, գլխացավը, քնի խանգարումները։ Ի հայտ են գալիս աֆեկտիվ խանգարումներ դեպրեսիվ ապրումների, աֆեկտի չպահելու, “թուլահոգություն”, հուզական անկայունության տեսքով։ Անձնական գծերի սրացում։
Մյուս փուլերում ավելի ցայտուն են դառնում հիշողության խանգարումները (ընթացիկ դեպքերը, անունները, թվերը), որոնք կարող են դառնալ ավելի կոպիտ` հարաճուն և ֆիքսացող ամնեզիա, պարամնեզիա, կողմնորոշման խանգարում (Կորսակովի համախտանիշ)։ Մտածողությունը կորցնում է ճկունությունը, դառնում է կարկամ, իջնում է հիշողության մոտիվացիոն բաղադրամասը։
Այսինքն, ձևավորվում է մասնակի դիսմնեստիկ տիպի, այսինքն հիշողության խանգարման գերակշումով, աթերոսկլերոտիկ դեմենցիա։
Համեմատաբար հազվադեպ ուղեղային աթերոակլերոզի ժամանակ ի հայտ են գալիս գիտակցության խանգրմամբ, զառանցանքով և խաբկանքիներով դելիրիայի տեսքով, սուր և ենթասուր պսիխոզներ, հաճախ գիշերայի ժամերին։ Հաճախ կարող են ի հայտ գալ խրոնիկական զառանցական պսիխողներ, հաճախ պարանոիդալ զառանցանքով։
Հեղինակ : | Հ.Մ. Մանվելյան |
Աղբյուր : | Նեյրոֆարմակոլոգիա |
Տեղեկատվություն : | med-practic.com |
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն