Ախտանիշներ Կամային ոլորտի հոգեախտաբանությունը մոտիվացիաների մակարդակում
Գլխավոր
Մոտիվացիաների մակարդակում առաջացող ախտահարումներն արտահայտվում են հակումների և մոտիվների
- ճնշմամբ (արգելակմամբ),
- ուժեղացմամբ
- աղավաղմամբ։
Հակումների և մոտիվների ճնշվածություն`
- Անոռեքսիա՝ ուտելու բնազդի էական ճնշում, այլ կերպ ասած՝ ախորժակի բացակայություն։ Հարկ է տարբերակել սննդի հրաժարումից, ինչը կարող է դիտվել ցնորքների, զառանցանքների և կատատոնիայի ժամանակ։ Նյարդային անոռեքսիայի հիմնական ախտանշանն է, կարող է դիտվել նևրոտիկ, դեպրեսիվ համախտանիշների կառուցվածքում, ինչպես նաև՝ դեմենցիայի, աբստինենցիայի ժամանակ։
- Լիբիդոյի իջեցում՝ սեռական բնազդի ճնշվածություն։ Դիտվում է նևրոտիկ, դեպրեսիվ համախտանիշների կառուցվածքում, զանազան էկզոգենիաների հետևանքով (ալկոհոլիզմ, թմրամոլություն, գլխուղեղի օրգանական ախտահարում և այլն)։ Տղամարդկանց մոտ այն կոչվում է իմպոտենցիա, կանանց մոտ՝ ֆրիգիդություն։
- Պասսիվ պաշտպանական հակազդում՝ ինքնապաշտպանման բնազդի ճնշվածություն, որը կարող է արտահայտվել քարացմամբ (անշարժությամբ)՝ ի պատասխան արտաքին վտանգի։ Այս հակազդումներից է ինքնասպանությունն ու ինքնավնասումը։ Դիտվում են փսիխոգեն, դեպրեսիվ և կատատոնիկ ստուպորի ժամանակ։
- Հիպոբուլիա՝ գործունեություն իրականացնելու մղումների քանակի և ուժի ճնշվածություն։ Այս խանգարման արտահայտված ձևը կոչվում է աբուլիա։ Որպես անցողիկ և ժամանակավոր խախտում դիտվում է զանազան նևրոտիկ և դեպրեսիվ խանգարումների կառուցվածքում, իսկ որպես կայուն խախտում կազմում է թուլամտության և անձի արատի հիմնական բաղադրամասը։
Հակումների և մոտիվների ուժեղացում
- Բուլիմիա՝ ուտելու բնազդի արտահայտված ուժեղացում։ Արտահայտվում է անկառավարելի և անհագ ախորժակով (շատակերություն)։ Բուլիմիան բնորոշ է հիպոթալամիկ համախտանիշին, ինչպես նաև՝ թուլամտության և մտային խանգարումների բոլոր ձևերին, հաշիշիզմին։
- Հիպերսեքսուալություն՝ սեռական հակման (բնազդի) կտրուկ ուժեղացում, որը դառնում է գերակշռող և պայմանավորում հիվանդի ողջ գիտակցությունն ու վարքը։ Տղամարդկանց մոտ այն կոչվում է սատիրիազիս, կանանց՝ նիմֆոմանիա։ Այն բնորոշ է մանիակալ, հեբեֆրենիկ, կատատոնիկ համախտանիշներին, դիտվում է անձի խանգարումների և թուլամտության ժամանակ, ինչպես նաև՝ որոշ հիպոթալամիկ համախտանիշների կառուցվածքում։
- Հիպերբուլիա՝ գործունեություն իրականացնելու մղումների ախտաբանական ուժեղացում, սակայն երբևէ այդ ուժեղացումն արդյունավետ հետևանքներ չի ունենում, որովհետև ընդգծված մղումներից բացի տեղի է ունենում հետևյալ երևույթներից մեկը՝
- ուշադրության անկայունություն և շեղում (դիտվում է մանիակալ համախտանիշի ժամանակ),
- միաժամանակ տարբեր մոտիվների ձևավորում (բնորոշ է անձի հիստերիկ և աֆեկտիվ խանգարումներին),
- մոտիվացիաների եսասիրական և հեդոնիստական ուղղվածություն (բնորոշ է անձի էպիլեպտոիդ բնույթի փոփոխություններին, ուղեղի օրգանական ախտահարումներին),
- մոտիվացիաների տրամաբանական վերլուծության ունակության կորուստ (բնորոշ է ծերունական և նախածերունական թուլամտություններին)։
- Ակտիվ-պաշտպանողական հակազդում՝ ինքնապաշտպանական բնազդի ուժեղացում, որն արտահայտվում է ագրեսիայի և ինքնաագրեսիայի ձևերով։ Այս խանգարումներին մենք կծանոթանանք հետագայում։
Հակումների և մոտիվների աղավաղում
Աղավաղումները բավականին բազմազան են և ընդգրկում են մարդու հիմնական բնազդների ոլորտը։ Կլինիկայի և իմացության տեսանկյունից կարևոր են հետևյալ ձևերը՝
- դրոմոմանիա կամ վագոբոնդաժ, պորիոմանիա՝ տեղից տեղ գնալու մշտական և անհաղթահարելի մղում՝ աննպատակ թափառում, թափառաշրջիկություն,
- պիրոմանիա՝ հրդեհելու կամ կրակին նայելու անհաղթահարելի մղում, որը սեփական ցանկություններին ու հաճույքները բավարարելուց զատ որևէ նպատակ չունի,
- կլեպտոմանիա՝ գողություն կատարելու հիվանդագին և անհաղթահարելի ձգտում, ընդ որում, այն որևէ շահադիտական նպատակ չի հետապնդում, բավարարում է միայն հիվանդի գողություն կատարելու մղումը, այլ կերպ ասած, կատարվում է «գողություն հանուն գողության»,
- օնիոմանիա՝ գնումներ կատարելու անհաղթահարելի ձգտում, որը չունի ոչ նյութական, ոչ իրավիճակային անհրաժեշտություն, բավարարվում է ոչ թե որևէ իր ունենալու կարիքը, այլ գնում կատարելու ձգտում՝ «առևտուր հանուն առևտրի»,
- դիպսոմանիա՝ ոգելից խմիչքներ օգտագործելու անհաղթահարելի մղում, որը, հիմնականում, նկատվում է փսիխոպաթիզացված անհատների և գինեմոլների շրջանում և զուգորդվում տագնապային և դեպրեսիվ աֆեկտով,
- կոպրոֆագիա՝ ախորժակի ախտաբանական աղավաղում, որն արտահայտվում է ուտելու համար ոչ պիտանի նյութերի ուտելով (բառի լայն իմաստով), կամ էլ հենց կղանք ուտելով,
- հոմիցիդոմանիա՝ սպանություն կատարելու անհաղթահարելի մղում, որը չունի ոչ հոգեբանական և ոչ էլ իրավիճակային պատճառներ,
- սուիցիդոմանիա՝ ինքնասպանություն կատարելու անհաղթահարելի մղում, որը ևս չունի որևէ պատճառ,
- պերվերզիա՝ սեռական հակման բավարարման աղավաղված ձև, նորմալ սեռական կյանքի բացակայության պայմաններում, որի խանգարման հիմնական տարբերակներն են`
- ֆետիշիզմ՝ սեռական բավարարում հակառակ սեռի ինտիմ բնույթի զգեստների և իրերի միջոցով,
- էքսհիբիցիոնիզմ՝ սեռական օրգանների մերկացում հակառակ սեռի ներկայությամբ՝ սեռական բավարարում ստանալու նպատակով, հաճախ ուղեկցվելով ձեռնաշարժությամբ (օնանիզմով),
- տրանսվեստիզմ՝ հակառակ սեռի զգեստները կրելու, նրան բնորոշ իրերն օգտագործելու մղում, որի ժամանակ տվյալ անձը լիովին բավարարում է իր սեռական հակումը,
- հոմոսեքսուալիզմ՝ նույն սեռի հանդեպ սեռական հակման դրսևորում, որը լիովին բավարարում է այդ անձի սեռական հակումները, այն կանանց մոտ կոչվում է լեսբիականություն, իսկ տղամարդկանց մոտ՝ արվամոլություն,
- վուայերիզմ՝ սեռական գործողությամբ զբաղվող կամ մերկացած մարդկանց գաղտնի դիտելու պարբերական կամ մշտական հակում, որը հարուցում է սեռական գրգռվածության,
- պեդոֆիլիա՝ դեռահասության կամ վաղ հասունության շրջանի երեխաների նկատմամբ սեռական նախընտրություն,
- սադո-մազոխիզմ՝ սեռական նախընտրության աղավաղում, երբ բավարարվածության զգացում է առաջանում ցավ և նվաստացում պատճառելու միջոցով, ընդ որում, եթե անձը գերադասում է ենթարկվել նման ներգործության, կոչվում է մազոխիզմ, եթե գերադասում է ինքը լինել դրա աղբյուրը՝ սադիզմ (հաճախ այս երկու ձևերը համատեղվում են),
- գերոնտոֆիլիա՝ սեռական նախընտրություն տարեցների և ծերերի հանդեպ,
- զոոֆիլիա՝ սեռական նախընտրություն կենդանիների հանդեպ,
- նեկրոֆիլիա՝ սեռական նախընտրություն դիակների հանդեպ,
- պիգմալիոնիզմ՝ սեռական հակում արձանների, լուսանկարների, նկարների հանդեպ,
- ֆրոտերիզմ՝ սեռական գրգիռներ ստանալու նպատակով հասարակական վայրերում կամ տրանսպորտում մարդկանց դիպչելու կամ հպվելու հակում։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն