Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բժշկություն   Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.

Գլխավոր
Տեսասրահ

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.  Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.

 

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.

 

Արալիազգիների  ընտանիքին պատկանող սողացող թուփ է: Ցողունի վրա ունի մշտադալար տերեւներ  ու բազմաթիվ  կառչող արմատներ: Տերեւները կոթունավոր են, փայլուն  կաշվետիպ: Ծաղկում է աշնանը: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, հավաքված են ողկույզներ կազմող հովանոցներում:


Մեղրատու բույս է, մեղրը  սպիտակ է, արագ բյուրեղացող, անանուխը հիշեցնող համ ու հոտով: Պտուղները հասունանում են  մարտ-ապրիլ ամիսներին, սերմը տարածվում է ձմեռող թռչունների միջոցով: Պտուղը սեւ է, հատապտղանման:  Խեժից պատրաստում են հատուկ լաք, իսկ չորացրած պտղի փոշուց՝ ըմպելիք:  ՀՀ  բնական  պայմաններում տարածված է Տավուշի ու Սյունիքի մարզերում:  Աճում է ցածրադիր  լեռնային շրջաններում, խառն անտառներում, գետերի  ծանծաղուտներում ՝մինչեւ 1000մ  բաձրության վրա: Բաղեղ սովորականի գիտական անվանումն է Hedera helix: 

 

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.


Բուժիչ հատկություններ: Տերեւն ու արմատը  պետք է հավաքել ծաղկման շրջանում ու չորացնել օդափոխվող ծածկի տակ:  Հայտնաբերվել են գլյուկոզիդ դեդերին, ալկալոիդ էմետին, օլեինաթթու, դաբաղանյութեր,  ինոզիտ, ֆլավոններ, անտոցիաններ, խնձորաթթու ու մրջնաթթու, կարոտինային նյութեր, E խմբի  ու  C  վիտամիններ, փրփրանյութ՝ հիմնականում ճյուղերում: Որոշ  հետազոտողներ  գրում են, որ Միջերկրական ու Սեւ ծովերի առափնյա  շրջաններում  տարածված բաղեղի տեսակները պարունակում են զգալի քանակությամբ յոդ:

 

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.

 

Բաղեղի տերեւից  ստացված պատրաստուկներն ունեն  զարմանալիորեն լայն  օգտակար ազդեցության  ոլորտ. մանրէասպան, հակասնկային, հակաբորբոքային, արյունարգել, վերքամոքիչ, խորխաբեր, կապող, լուծողական, միզամուղ,  հակակարկամային: 


Ամիրդովլաթ Ամասիացին բաղեղի բուժիչ  հատկությունների  մասին  գրել է.«Լաբլաբի կաթնանման  հյութը  մազաթափ հատկություն  ունի:  Եթե  եփվի  քացախի մեջ, եփուկը կօգնի փայծաղին»:  Այսինքն ցողունի հյութը կարելի է օգտագործել անցակալի մազերից ազատվելու համար: Հետաքրքիր է, որ տերեւի հյութն ամրացնում է մազարմատները: 

 

Ժամանակակից  ժողովրդական   բժշկության փորձը հաստատում է Ա. Ամասիացու  երկրորդ  խորհուրդը. Բաղեղն իրոք մաքրում է արյունն ու հետեւաբար  ամրացնում է արյունատար անոթների ու մազանոթների  պատերը: Փայծաղի  ֆունկցիաների ու դրա հիվանդությունների բուժման վերաբերյալ Ամասիացու խորհուրդները  նկարագված են հեղինակի՝ (Ջ.Ս.) «Փայծաղը զտում է արյունը եւ վերահսկում իմունային համակարգի աշխատանքը» նյութում:  

 

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.


ԴԵՂԱՏՈՄՍԵՐ


Խոլեցիստիտ, հեպատիտ, արթրիտ.- Բաղեղի 1թ.գ. թարմ տերեւը մանրացրեք, 6-8 ժամ թրմեք նախօրոք եռացրած սենյակային ջերմաստիճանի 500մլ ջրում, թանզիֆով ծածկված ապակյա տարայում, քամեք:  Խմեք 50-ական մլ՝ օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ հետո : Շարունակեք 7  օր:


Ռեւմատիզմ, հոդատապ.-Պրոֆեսոր Գ. Վ. Լավրենովն  առաջարկում է՝ 1ճ.գ. թարմ տերեւը 1 ժամ թրմել 400մլ գոլ զտված  ջրում ու խմել 100-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց հետո, ընդամենը՝7 օր:     


Ոգեթուրմ.- Բաղեղի խոտը (տերեւ, մատղաշ ցողուններ) 7 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ, քամեք, հումքը մզեք, հյութը լցրեք  ոգեթուրմի մեջ:  Խմեք 15-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ 100մլ ջրի հետ՝աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում կամ որպես մարսողությունը լավացնող միջոց:


Ստամոքսաբորբ,  էնտերիտ,  կոլիտ.- 1ճ.գ. թարմ խոտը, մանրացրեք,  լցրեք  200մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ  թրմեք,  քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով:   Խմեք 1-ական  ճ.գ.՝ օրը 2-3 անգամ, ուտելուց հետո:  


Ցիստիտ.-  Բաղեղի 1.5թ.գ. թարմ տերեւը մանրացրեք, լցրեք 500մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 15 րոպե թրմեք, քամեք ու  վերականգնեք  նախնական ծավալը:  Խմեք  100-ական մլ՝ օրը  2-3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո: Շարունակեք 5 օր,  կրկնեք 21 օրից  ոչ շուտ:  

 
Գլխամաշկի մազակալած մասի դերմատիտ, քոս.- 1 ճ.գ. թարմ տերեւը 2 ժամ թրմեք  200մլ գոլ զտված ջրում, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ, դրեք թրջոց կամ լվացեք վնասված մասերը: Զուգահեռաբար օրը 2 անգամ,  ուտելուց 1 ժամ հետո խմեք 100-ական մլ թուրմ՝ 1 թ.գ. թարմ տերեւը 1 ժամ  թրմեք 500մլ սառը զտված ջրում:


Պեպենները գունաթափող.- 1թ.գ. թարմ տերեւը 4 ժամ թրմեք 100մլ գոլ ջրում, քամեք,  հումքը մզեք, հեղուկը լցրեք  թուրմի մեջ ու  օրը մի քանի անգամ մշակեք մաշկը:

 

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.
Բաղեղի տերեւի ու մատղաշ ցողունների հյութն ունի տարալուծող ազդեցություն մազարմատների, գորտնուկի, կոշտուկի վրա:
Զգուշացում: Ա. Բաղեղի բոլոր մասերում պարունակվում են թունավոր նյութեր: Պտուղն  ուտելի չէ: Փոշիացրած, չոր պտղի  թույլատրելի չափաբաժինը  օրը 2-3գ է՝ 30 րոպե թրմեք 200մլ  ջրի մեջ ու խմեք  որպես  ամրացնող ու կենսակորովը  բարձրացնող միջոց:

 

Փոքր չափաբաժինների դեպքում բաղեղի տերեւից ստացված պատրաստուկները լայնացնում են արյունատար անոթները, իսկ չափաբաժինն ավելացնելու  դեպքում՝ նեղացնում: Այս հատկությունը կիրառվում է դաշտան առաջացնելու (И. П.  Куренов,  «Большая энциклопедия народой медицины») կամ առատ  դաշտանը  նվազեցնելու (Н.Н. Сафонов, «Полный атлас лекарственных  растенний») նպատակով:

 

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.


Ոչ մի պարագայում չի կարելի խախտել վերոգրյալ դեղտոմսերում սահամանված չափաբաժիններն ու օգտագործման  կարգը:     

 

Հակացուցված է հղիներին, անհատական անընկալունակության ու քրոնիկ  հիվանդությունների դեպքում:


Բաղեղը որպես սենյակային բույս: Բնության մեջ բաղեղը հիմնականում աճում է արեւադարձային ու մերձարեւադարձային գոտիներում. Լուսասեր ու խոնավասեր բույս է: Ապրում է 350-400 տարի, նման պարագայում բաղեղն  ունի մինչեվ 70 սմ տրամագծով ծառի տեսք:

 

Բաղեղ սովորական - Плющ обыкновенный - Hedera helix L.

 

Բաղեղը խոնավացնում ու մաքրում է օդը: Սենյակային պայմաններում կլանում է գազի այրումից,  ծխախոտի ծուխից,  ժամանակակից կահույքից անջատվող թունավոր  նյութերը: Բաղեղի էներգետիկ դաշտն ունի բարերար ազդեցություն մարդու վրա, սակայն պետք չէ երկար ժամանակ մնալ բույսի մոտ: 

 

Խորհուրդ: Սենյակային պայմաններում մշակվող բաղեղը՝ որպես բուժահումք  պիտանի չէ:

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ