Երեխա Կավասակիի համախտանիշ (մանկական տարիքի)
(ՄԱՇԿԱԼՈՐՁԱԹԱՂԱՆԹԱՅԻՆ ԱՎՇԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ)
Հիվանդությունը հանդիպում է մինչև ութ տարեկան երեխաների մոտ։ Տղաները հաճախ են հիվանդանում մեկ տարեկանում։
Էթիոլոգիան անհայտ է։ Ենթադրվում է աուտոիմուն ծագումը։
Հիվանդության կլինիկական պատկերում հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում։
Ակնառու է հիվանդի ընդհանուր ծանր վիճակը, աչքի շաղկապենու բորբոքումը (կոնյունկտիվիտ), ձեռքերի և ոտքերի մատների ուժեղ էրիթեման, ձեռքերի ու թաթերի կարծր այտուցը՝ մատների ծայրերի թերթաձև թեփոտումով, բազմաձև ցանը։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը՝ հիպերեմիա, «մորագույն» լեզու, լորձաթաղանթի չորություն, ըմպանի բորբոքում, շրթունքների ճաքեր։ Հաճախ նկատվում են պարանոցի ավշահանգույցների մեծացում, հոդաբորբ կամ խոշոր հոդերի ցավեր, չափավոր փորլուծություն, կարդիոմեգալիա, սրտի ռիթմի խանգարում, սիստոլային աղմուկ, ասեպտիկ մենինգիտի ախտանիշներ։ Հիվանդի վիճակը վատանում է սրտի պսակաձև անոթների ախտահարման ժամանակ։ Գրականության մեջ նկարագրված են Կավասակիի սինդրոմի հետ կապված սրտամկանի ինֆարկտներ, սրտի պսակաձև զարկերակների անևրիզմաների պատռվածքներ։
Հիվանդության ախտորոշման ժամանակ մեծ տեղ է տրվում սրտի պսակաձև անոթների բնորոշ ախտահարման էլեկտրասրտագրին և պսակաձև անոթների ուսումնասիրություններին։
Լաբորատոր տվյալներից նշվում են նեյտրոֆիլային թեքումով լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի բարձրացում, «C» ռեակտիվ սպիտակուցի հայտնաբերում, արյան շիճուկում՝ a2–գլոբուլինների և տրանսամինազների պարունակության ավելացում։
Բուժումը։ Կիրառվում է ացետիլսալիցիլաթթվի և հակաբիոտիկների համակցումը։ Ծանր դեպքերում նշանակում են պրեդնիզոլոնի միջին դեղաչափեր՝ հակամակարդիչ դեղամիջոցների զուգակցումով։ Որոշ հեղինակների կարծիքով, այս հիվանդության դեպքում կորտիկոստերոիդները հակացուցված են, քանի որ դրանք նպաստում են թրոմբների և անևրիզմաների կամ նեղացումների առաջացմանը։ Այս դեպքում կիրառվում է վիրահատական բուժում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն