Առաջին օգնություն Ուշագնացություն
Ուշագնացությունը գլխուղեղի արյունամատակարարման կարճատև նվազման հետևանքով զարգացող գիտակցության կորուստն է։ Ուշագնացությունը կարող է առաջանալ ցավից, երկարատև կանգնած մնալուց, գերլարվածությունից, հուզական ուժեղ ցնցումից, դիրքի կտրուկ փոփոխությունից, օրինակ՝ նստած կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում։ Սակայն երբեմն այն կարող է և լուրջ հիվանդության հետևանք լինել։ Ուշագնացությունը հաճախ հանդիպում է հղի կանանց և տարեց մարդկանց մոտ։ Ուշագնացությունը կարող է զարգանալ հանկարծակի կամ նախանշաններով։
ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ
- գլխապտույտ կամ շշմածություն,
- գունատ, սառը, խոնավ մաշկ,
- սրտխառնոց,
- ոտքերի և ձեռքերի մատների ընդարմացում կամ ծակծկոցներ,
- տեսողության խանգարումներ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Սովորաբար ուշագնացություն անցնում է ինքն իրեն և լուրջ խնդիր չի ներկայացնում։ Գիտակցությունն արագ վերականգնվում է տուժածի վայր ընկնելուց հետո։ Հիմնականում ուշագնացությունն ինքնին տուժածի համար վտանգ չի ներկայացնում, սակայն ընկնելու հետևանքով կարող են առաջանալ վնասվածքներ։
- Պաշտպանեք տուժածին լրացուցիչ վնասվածքներից։ Եթե հնարավոր է, բռնեք տուժածին ընկնելու պահին։
- Պառկեցրեք տուժածին գետնին կամ որևէ հարթ մակերեսի վրա։
- Արձակեք ճնշող կապերը՝ գոտին, փողկապը, օձիքը:
- Եթե հնարավոր է, բարձրացրեք տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։
- Եթե տուժածի գիտակցությունը չի վերականգնվում, ապա կիրառեք ուժեղ գրգիռ (բարձր ձայն, անուշադրի սպիրտով թրջած բամբակը մոտեցնել քթին)։ Խորհուրդ չի տրվում ջուր լցնել նրա երեսին, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման բերել։ Եթե տուժածի գիտակցությունը այնուամենայնիվ չի վերականգնվում, բերեք նրան կողքի ապահովության դիրքի և ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Եթե կասկածում եք, որ ուշագնացության պատճառը հիվանդությունն է կամ լուրջ վնասվածքը, ապա ահազանգեք շտապ օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն