Ավանդական բժշկություն Գետնախնձոր - Топинамбур - Helianthus tuberosus
Գետնախնձոր - Топинамбур - Helianthus tuberosus
Կան հայ բուսաբաններ, ովքեր գտնում են, որ գետնախնձոր՝ Helianthus Tuberosus անվանումն ավելի կիրառելի է կարտոֆիլի դեպքում (պատատես ): Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին, արեւածաղիկի (Helianthus annuus) մոտակա ցեղակիցն է, սակայն, ի տարբերություն արեւածաղկի (H. annuus), բազմամյա բույս է:
ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գետնախնձորի 100 գ պալարի էներգետիկ արժեքը 73 կկալ է: Նույն զանգվածում պարունակվում է 78 գ ջուր, 2.54 գ մոխիր, 2 գ սպիտակուց, չնչին քանակի ճարպեր 0.01 գ, չհագեցված ճարպաթթուներ՝ 0.067 գ (6.7%) օմեգա-3 ու 0.256 գ (2.6%) օմեգա-6, հագեցված ճարպաթթուներ՝ 0.145 գ (0.6%): Փակագծերում նշված է օրգանիզմին անհրաժեշտ 1 օրվա չափաքանակի հարաբերական պարունակությունը 100 գ հումքի մեջ:
Ածխաջրեր: Գլյուկոզա՝ 0.54 գ (5.4 %): Գլյուկոզան մեր օրգանիզմը սնուցող էներգիայի կարեւորագույն աղբյուրն է: Երբ գլյուկոզան տրոհվում է, առաջանում են ածխաթթու գազ ու ջուր եւ անջատվում է էներգիա: Գլյուկոզայի ավելցուկն անցում է լյարդի մեջ, որտեղ մասնակցում է գլիկոգենի գոյացմանը: Լյարդում պահեստավորված գլիկոգենն օրգանիզմի էներգետիկ ռեսուրսն է: Որպեսզի գլյուկոզան անցնի բջջի մեջ ու այնտեղ տրոհվի, անհրաժեշտ է ինսուլին հորմոնը: Սակայն կան բջիջներ ու հյուսվածքներ, որոնք կարող են կլանել գլյուկոզան առանց ինսուլինի՝ լյարդի բջիջներ, աչքի բյուրեղիկ, էրիթտրոցիտներ, անոթների ներքին թաղանթ, բարձր ծանրաբեռնվածությամբ աշխատող մկաններ:
Ֆրուկտոզա՝ 2.56 գ (7.3%): Ֆրուկտոզան նույնպես արագ յուրացվող պարզ շաքար է: Ավելի քաղցր է (2-3 անգամ ), քան գլյուկոզան: Համեմատաբար դանդաղ է յուրացվում աղեստամոքսային համակարգում ու շուտ է դուրս բերվում օրգանիզմից, չի առաջացնում կարիես:
Ապացուցված է, որ օրգանիզմը կարող է յուրացնել (արագ էներգիա ստանալու նպատակով) սննդամաթերքի հետ ներմուծվող ֆրուկտոզայի ընդամենը 13%-ը, իսկ մնացածն անցնում է լյարդի մեջ ու մասնակցում գլիկոգենի գոյացմանը: Ֆլորիդայի համալսարանի բժիշկներն ապացուցել են, որ ֆրուկտոզայի չարաշահումը (1 օրվա չափաքանակը 30 գրամ է), նպաստում է գլյուկոզայի պարունակության զգալի ավելացմանը, արագացնում է աթերոսկլերոզի, կատարակտի զարգացումը, կարող է առաջանալ ացիդոզ՝ արյան բարձր թթվայնություն:
Օսլա՝ մինչեւ 9.6 գ: Բարդ, դանդաղ յուրացվող շաքար է, բաղկացած գլյուկոզայի մնացորդային մոլեկուլներից: Օսլան կարող է կուտակվել օրգանիզմում ու առաջացնել դժվար լուծվող նստվածքներ: Օրինակ, կարտոֆիլի կեղեւի տակ կա հատուկ նյութ, որը նպաստում է օսլայի յուրացմանը: Գետնախնձորի մեջ պարունակվող ինուլինը դանդաղեցնում է օսլայի յուրացման ընթացքը:
ԻՆՈՒԼԻՆ Սա բարդ շաքար է, բաղկացած է ֆրուկտոզայի մնացորդային մոլեկուլներից: Չի լուծվում սառը ջրում, ինուլոզա խմորիչի ազդեցության շնորհիվ լուծվում է ստամոքսի գոլ թթվային հյութի մեջ, ուռչում է եւ առանց տրոհվելու հասնում է մինչեւ հաստ աղի: Պարուրում է աղիների լորձաթաղանթը, որի շնորհիվ դանդաղում է գլյուկոզայի ու խոլեսթերինի անցումն արյան մեջ: Գետնախնձորի 100 գ պալարում կարող է պարունակվել մինչեւ 14 գ (ու ավելին) ինուլին: Հակախոլեստերինային ազդեցություն ունեն նաեւ բուսական ստերոլները՝ 9 մգ (16,4%):
Կարեւոր է իմանալ: Ինուլինը կլանում է վնասակար ու թունավոր նյութերը, լեղու թթուները, գլյուկոզան ու ֆրուկտոզան: Վերջին հանգամանքի շնորհիվ կանխարգելվում է, այդպես կոչված, «կեղծ ինսուլինի» գոյացումն ու խնայվում է ենթաստամոքսային գեղձի բետա- բջիջների էներգետիկ ռեսուրսը: Գետնախնձորի թարմ պալարը պետք է ուտել հեշտ լուծվող շաքարներ պարունակող ուտեստներից 10-20 րոպե առաջ: Կարելի է խմել հյութը կամ չորացրած փոշիացրած պալարի ջրային գոլ լուծույթը:
Ինուլինի պարունակությունը պահեստավորված գետնախնձորի մեջ չի փոխվում, սակայն հիպոգլիկեմիկ ցուցիչը կարող է նվազել (թարմը 30%, իսկ 6 ամիս անց 15%):
Հետեւություն: Թեպետ ինուլինը չունի շաքարն իջեցնող հատկություն, այն դանդաղեցնում է պարզ շաքարների անցումն արյան մեջ, ինչը շատ կարեւոր է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի պարագայում: Ինուլինն ունի հիպոգլիկեմիկ ազդեցություն՝ glykys =քաղցր, haima= արյուն, իսկ հիպո՝ ցածր: Վերջին տարիներին պարզվել է, որ ինուլինն, իրոք, նվազեցնում է ինսուլին հորմոն արտադրող օրգանի ծանրաբեռնվածությունը, սակայն չի կարող փոխարինել ինսուլինը: Կարեւոր է իմանալ, որ գետնախնձորում կա ինսուլինի հանդեպ հյուսվածքների զգայունությունը բարձրացնող քրոմ՝ 3.5 – 18 մկգ (24 %) ու ինսուլինի ազդեցությունը նմանակող վանադիում՝ (24 %):
ՄԱՆՆՈԶԱ. Բարդ շաքար է, բաղկացած է գլյուկոզայի մնացորդային մոլեկուլներից: Կա կարծիք, որ այն հավանաբար ունի վիտամինանման ազդեցություն (M վիտամին): Ռուս բժիշկ Ի.Պ. Չեպուրնոյը մեծ ներդրում ունի պարզ մաննոների ուսումնասիրության ոլորտում: Նրա զարմանալի ու կարեւորագույն հետեւությունների իսկությունը ավելի ուշ հաստատվել ու խորացվել են ֆրանսիացի գիտնականների ջանքերի շնորհիվ:
Գետնախնձորի 100 գ պալարում կա 100 մկգ (14.3%) մանոզա:
Պարզվել է, որ եղջերենու պտուղները, որոնցով Քրիստոսը կերակրել է ժողովրդին պարունակում են զգալի քանակությամբ մանոզա: Կա շիկասնկում, թեյի ծառի սնկում, աղտորազգի բույսերում, այլ:
Մանոզան (անգլերեն mannose =ածխաջուր) քաղցրահամ է, դյուրին, ջրալույծ, պարունակում է մարդու արյան, թքի, օրգանիզմի այլ հեղուկներում ու գեղձազատուկներում:
Մանոզան չի մասնակցում ածխաջրերի փոխանակման գործընթացին: Խթանում է մակրոֆագերի ակտիվությունը, որոնք ունեն ճնշող ազդեցություն որոշ քաղցկեղածին միկրոօրգանիզմների վրա, նաեւ վերականգնում են ուռուցքների հետեւանքով վնասված հյուսվածքները: Բարձրացնում է բջիջների կլանող, օգտակար նյութերը յուրացնող ունակությունը: Մանոզան եւ ինուլինը պրոբիոտիկ նյութեր են, որոնք ծառայում են որպես սնող միջավայր աղիների օգտակար միկրոֆլորայի համար:
Ինուլինն ու մանոզան օգտակար են դիսբակտերիոզի դեպքում եւ նպաստում են օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:
Մանոզան արագ է հեռացվում օրգանիզմից՝ 30-60 րոպե անց 90%-ը, իսկ 8 ժամից 99%-ը, ու բացարձակապես չի ազդում գլյուկոզայի պարունակության վրա՝ արյան մեջ:
Մանոզան գոյանում է նաեւ մարդու օրգանիզմում, սակայն պետք է պարտադիր ներմուծվի սննդամթերքի հետ (քաղցրարմատ, մաղադանոսի արմատ, կանաչ ու հատիկավոր լոբի, ցիտրուսներ, պիստակ, կեշյու ընկույզ): Չեպուրնոյը կարծում էր, որ մանոզայից անջատվող մանոնի՝ պարզ կառուցվածք ունեցող մոլեկուլները վերականգնում են այն ընկալիչների (рецептор) կառուցվածքային ամբողջականությունը, որոնք հայտնաբերում են տարբեր հիվանդությունների հարուցիչները: Այս ընկալիչները իմունային համակարգի կարեւորագույն բաղադրիչներից են:
Մանոզան հեռացվում է օրգանիզմից մեզի հետ, այն պարուրում է միզապարկի ներքին թաղանթն ու ցիստիտի հարուցիչները չեն կարողանում «ամրապնդվել» դրա վրա, ինչը նպաստում է հիվանդության բուժման ընթացքի արդյունավետությանը: Կա կարծիք, որ մանոզան օգտակար է վահանագեղձի ցածր եւ բարձր ֆունկցիայի ու շաքարային դիաբետի պարագայում:
Վիտամիններ, մակրո- ու միկրոտարրեր
B խումբ: Թիամին՝ 13%, պանտոտենաթթու՝ 8%, նիկոտինաթթու՝ 7%, քոլին՝ 6%, պիրիդոքսին՝ 4%, ֆոլաթթու՝ 3%: ՝
- վիտամին C՝ 5%,
- սիլիցիում՝ 27%, ակտիվացնում է մակրոֆագերի ազդեցությունը,
- կալիում՝ 17%,
- ֆոսֆոր՝10 % (անհրաժեշտ է գլյուկոզայի տրոհման համար),
- մագնեզիում՝ 4%,
- բոր՝ 143%, կարգավորում է կալցիումի, մագնեզիումի ու ֆոսֆորի փոխանակումն ու փոխհարաբերակցության օպտիմալ գործակիցները,
- երկաթ՝ 19%, նիկել՝15%, մոլիբդեն ու պղինձ՝ 14-ական%, կոբալտ՝ 10%, յոդ՝ 7%, մանգանեղ ու ռուբիդիում՝ 6 -ական %, ցինկ՝ 1.8%, սելեն՝ 1%:
Այլ օգտակար հատկություններ:
Դեղատոմսեր: Ինուլին կա նաեւ գեորգենու, էխինացեայի, կռատուկի, քաղցրարմատի, խատուտիկի, կղմուխի՝ INULA, եւ այլ բույսերի արմատներում:
Շվեդ գիտնականները կարծում են, որ ինուլինը խթանում է աղիների պերիստալտիկան: Արդյունքում նվազում է օրգանիզմում յուրացված (մարսված) ածխաջրերի քանակն ո,ւ հետեւաբար, գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ:
Ռուսաստանում մշակվել է գետնախնձորի փոշի պարունակող հացաբուլկեղենի ու կաթնամթերքի լայն տեսականի: Կա տվյալ, որ նման պանրիկներ օգտագործող երեխաների մոտ զգալիորեն ավելացել է օգտակար բիֆիդոբակտերիաների ու լակտոբացիլների թիվը, ընդամենը 14 օրում:
Գետնախնձորն ունի հանգստացնող, իմունիտետը խթանող, օրգանիզմն ամրացնող, հակասկլերոտիկ, օրգանիզմից թույները հեռացնող, բջիջների թաղանթը պաշտպանող (գլյուկոզայի ավելցուկի դեպքում ավելանում է ջրի քանակը եւ վնասվում են բջիջները) ազդեցություն: Կանխարգելում է ոսպնյակի մթագնումը, էնդարտերիիտի զարգացումը: Ըստ որոշ տվյալների, գետնախնձորը (մանոզա) կարող է կանխարգելել աուտոիմունային հիվանդությունների ու ուռուցքների առաջացումն ու զարգացումը:
Պալարի քերուկը քսում են մաշկին՝ այրվածքներ, էկզեմա, որքին, վիտիլիգո, կամ դնում են թրջոց՝ հոդատապ, արթրիտներ, ռեւմատիզմ: Միաժամանակ խմում են 50-ական մլ պալարներից ստացված թարմ հյութ՝օրը 3- 4 անգամ, ուտելուց 1.5 ժամ առաջ կամ հետո: Հյութի կիրառումը մասամբ վերականգնում է մաշկի պիգմենտացիան:
Ծաղիկների ոգեթուրմը հանգստացնում է նյարդերն ու մկանները, ավելացնում է ուժերը: Խորհուրդ է տրվում բարձր ռադիացիոն ֆոնի, բրոնխիալ ասթմայի դեպքում: Նպաստում է առնականության ուժեղացմանը:
Թարմ գետնախնձորը, թուրմը, հյութը, պալարի փոշին օգտակար են ճարպակալման, երիկամների անբավարարության, քրոնիկ ստամոքսաբորբի, սրտի ռիթմերի խանգարման, դիսբակտերիոզի դեպքում:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Ցիստիտ, միոմա: Խմեք 50-ական մլ գետնախնձորի, իսկ 15 րոպե անց 50-150 մլ կարտոֆիլի թարմ հյութեր, օրը՝ 3-4 անգամ, շարունակեք 10 օր: Հաջորդ 10 օրը գետնախնձորի հյութից հետո խմեք գազարի, իսկ 21-30-րդ օրերը բազուկի հյութեր՝ վերոգրյալ չափաքանակներով՝ ուտելուց 1 – 1.5 ժամ առաջ:
Զգուշացում: Բազուկի թարմ հյութը առաջացնում է երակների կծկումներ (սպազմ), նախապես 2-3 ժամ պահեք սառնարանում:
Չորացրած պալարի փոշի. հողից հանած պալարները լվացեք, բաժանեք բարակ երկարավուն մասերի, չորացրեք ջեռոցում կամ արեւի տակ՝ փռեք բարակ շերտով, չոր հումքը աղացեք: Կերեք 1-ական ճ.գ. ՝օրը 3 անգամ, ուտելուց 10 րոպե առաջ, 100 մլ գոլ ջրի հետ: Համեմեք ուտեստները, կերեք մածունի հետ, խառնեք ալյուրին եւ այլն:
Շաքարային դիաբետ, դիսբակտերիոզ: Կերեք 50-ական գ գետնախնձորի հում պալար՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Զգուշացում: գազերի կուտակումներից՝ որովայնի փքվածությունից խուսափելու նպատակով, գետնախնձորը կերեք համեմի կամ չամանի սերմի, սամիթի հետ:
Ոգեթուրմ: Գետնախնձորի 100 գ թարմ լեզվակավոր ծաղկաթերթերը 14 օր թրմեք 300 մլ 70%-անոց սպիրտում: Չորացրած՝ 30 գ ծաղիկը 14 օր թրմեք 300 մլ օղու մեջ: Քամեք: Խմեք կեսական թ. գ՝. օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո:
Հոդաբորբ, անոթները մաքրող: Գետնախնձորի մեկ ծաղիկի թերթիկները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ՝օրը 4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:
Բորբոքումներ: 20 գ ծաղկաթերթերը 30 րոպե թրմեք 1 լ եռջրում, ավելացրեք լոգանքի ջրին:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն