Բարի գալուստ «Դիագնոստիկա» բժշկական միավորման կայք էջ
«Դիագնոստիկա» բժշկական միավորումը հանդիսանում է Հայաստանի առաջատար և առավել ճանաչված բժշկական հաստատություններից մեկը, որտեղ իրականացվում է ախտորոշում և ամբուլատոր բուժում արդի բուժօգնության գրեթե բոլոր հիմնական ուղղություններով: Միավորման կազմում գործում են Գլխավոր բժշկական կենտրոնը Երևանում, «Կումայրի» բժշկական կենտրոնը Գյումրիում և «Սյունիք» բժշկական կենտրոնը Գորիսում: Մեր փորձառու բժիշկ մասնագետները կօգնեն Ձեզ հնարավոր սեղմ ժամկետներում ճշտելու Ձեր ախտորոշումը, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ ամբուլատոր բուժում: Դուք կարող եք դիմել մեզ ինչպես համալիր ախտորոշում, այնպես էլ առանձին գործիքային և լաբորատոր հետազոտություններ անցնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Մեր կենտրոններում կատարվում են շուրջ 200 անուն տարբեր ախտորոշիչ հետազոտություններ և ամբուլատոր բուժօգնության այլ տեսակներ: Իր մասնագիտական և տեխնոլոգիական հնարավորություններով «Դիագնոստիկա» բժշկական միավորումը մեր երկրի խոշորագույն մասնագիտացված ամբուլատոր բուժհաստատությունն է: Ինչպես բժշկագիտության բնագավառում կուտակված միջազգային փորձը, այնպես էլ մեր միավորման ավելի քան 30-ամյա աշխատանքը վկայում է, որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է: ՈՒստի և մենք կոչ ենք անում բոլորին` պարբերաբար ենթարկվել կանխարգելիչ բժշկական զննումների, որպեսզի հնարավոր առողջական խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն ժամանակին:
“Դիագնոստիկա” բժշկական միավորումը, հիմնադրվելով 1984թ.-ին և իր տեսակի մեջ լինելով առաջինը Հայաստանում, այսօր ևս շարունակում է մնալ առաջատար բուժհաստատություններից մեկը:
Կենտրոնը հանդիսանում է նաև Երևանի Բժշկական Համալսարանի ուսումնական բազա: Կենտրոնի բժիշկները, բացի հմուտ և բարձրակարգ մասնագետներ լինելուց, դասավանդում են Երևանի Բժշկական Համալսարանի` հետբուհական շարունակական կրթության` Կլինիկական ախտորոշման ամբիոնում։
Կենտրոնում կան անհրաժեշտ պայմաններ` սեղմ ժամկետներում հստակ և ճշգրիտ աշխտորոշում ստանալու համար։ “Դիագնոստիկա” բժշկական միավորումը կարևորում է ծառայությունների ֆինանսական կողմը` առաջարկելով մրցակցային գնային քաղաքականություն և պարբերաբար իրականացվող զեղչային միջոցառումներ: Բացի այդ, բժշկական կենտրոնը սպասարկում է նաև սոց. փաթեթների, պետ. պատվերների և ապահովագրական փաթեթների շահառուներին:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
“Դիագնոստիկա” բժշկական միավորումում իր այցելուներին է առաջարկում հետևյալ բաժանմունքների ծառայությունները`
Իր հիմնադրման օրվանից «Դիագնոստիկա» բժշկական միավորումը սերտորեն համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատությունների և մասնագետների հետ` առաջարկելով բարձրորակ ախտորոշիչ ծառայություններ ինչպես ուղղակիորեն մեզ դիմող քաղաքացիներին, այնպես էլ այլ բուժհիմնարկների և բժիշկների կողմից ուղեգրված անձանց: