Առաջին օգնություն Առաջին օգնության ցուցաբերում (տուժածի զննում)
Մոտենալով տուժածին՝ անհրաժեշտ Է զննել նրան՝ նրա վիճակը գնահատելու, վնասվածքների տեսակները և ծանրությունը պարզելու համար։ Տուժածի զննումը պետք Է կատարել արագ և ճիշտ հերթականությամբ։ Տուժածի զննումը պայմանականորեն բաժանվում Է առաջնային և երկրորդային զննման։
Առաջնային զննում
Մարդու մարմինը կազմված Է բջիջներից, որոնց կենսագործունեության համար անհրաժեշտ Է թթվածին։ Կենսական կարևոր՝ նյարդային, շնչառական և արյան շրջանառության համակարգերի գործունեության լուրջ խանգարման դեպքում բջիջների թթվածնով մատակարարումը կտրուկ նվազում Է, որը կարող Է կարճ ժամանակում հանգեցնել մահվան։
Առաջնային զննումն այն զննումն Է, որը կատարվում Է տուժածի կյանքին անմիջական սպառնացող պայմանների հայտնաբերման նպատակով։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ Է ստուգել կենսական կարևոր համակարգերի գործունեությունը (նկ. 3.5), այսինքն`
-
գիտակցությունը,
- շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը,
- անոթազարկը և ուժեղ արյունահոսության աոկայությունը։
Գիտակցության ստուգում
Գիտակցության շնորհիվ իրականացվում է կապն արտաքին միջավայրի հետ։ Դրա շնորհիվ վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։ Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձվելու վտանգին։
Անգիտակից տուժածի մոտ թուլանում են բոլոր մկանները, այդ թվում նաև լեզուն, որը կարող է ետ գնալ և փակել շնչուղիները։ Տուժածի մոտ կարող է լինել ակամա փսխում։
Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման և հազի ռեֆլեքսները, փսխման զանգվածը կամ այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ և այլն) կարող են խցանել շնչուղիները։ Այս ամենը շատ արագ կարող է բերել շնչառության կանգի և տուժածի մահվան պատճառ հանդիսանալ։
Տուժածի գիտակցության առկայությունը ստուգելու նպատակով կարող եք կատարել հետևյալ գործողությունները (նկ. 3.6)՝
- Զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը։
- Խոսեք տուժածի հետ, տվեք պարզ հարցեր, օրինակ՝ հարցրեք նրա անունը։
- Տվեք պարզ հրահանգներ, օրինակ՝ խնդրեք տուժածին բացել աչքերը կամ սեղմել ձեր ձեռքը։
Գիտակից տուժածն արձագանքում է ձեզ, հակառակ դեպքում՝ նա անգիտակից է։ Անգիտակից տուժածի դեպքում անհրաժեշտ է ստուգել շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը։
Շնչուղիների անցանելիության և շնչառության ստուգում
Եթե տուժածը կարողանում է խոսել կամ հազալ, ուրեմն նրա շնչուղիները անցանելի են։ Եթե տուժածն անգիտակից է, ապա պետք է ստուգել նրա շնչուղիների անցանելիությունը։ Անգիտակից տուժածի շնչուղիների անցանելիության ստուգումը բավականին բարդ է։ Առաջին հերթին անհրաժեշտ Է կատարել շնչառական ուղիների բացում։ Եթե տուժածի մոտ չկան ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիների բացումը կատարվում Է հետևյալ կերպ՝
- Տուժածի գլուխը հետ տարեք և բարձրացրեք կզակը։ Դրա համար մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք (նկ. 3.7ա)։ Պարանոցի փափուկ հյուսվածքների վրա ճնշում գործադրելուց խուսափելու համար կարող եք ծալված միջնամատով տակից պահել կզակը` ցուցամատը տեղադրելով ստորին ծնոտին։ Մատնեմատը և ճկույթը ծալեք այնպես, որ նրանք չհպվեն պարանոցի փափուկ հյուսվածքներին։ Եթե տուժածը մանկահասակ երեխա Է, ապա գլուխը մի թեթև ետ տարեք և բարձրացրեք կզակը (նկ. 3.7բ), իսկ ծծկեր երեխաների մոտ միայն զգուշորեն բարձրացրեք կզակը (նկ, 3.7գ)։
- Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքև և զգուշորեն բացեք տուժածի բերանը։ Անհրաժեշտության դեպքում բութ մատով բռնեք լեզուն և մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները և այլն։
Եթե ենթադրում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածքներ, ապա շնչառական ուղիները բացելու համար բարձրացրեք նրա կզակը՝ առանց գլուխը ետ տանելու (նկ. 3.8)։ Շնչուղիները բացելուց հետո, առանց նրա գլխի դիրքը փոխելու, ստուգեք տուժածի շնչառության առկայությունը։ Դրա համար կռացեք և, այտը մոտեցնելով նրա դեմքին, ձեր հայացքն ուղղեք տուժածի կրծքավանդակին և որովայնին (նկ. 3.9)։ Փորձեք տեսնել, լսել և այտով զգալ նրա շնչառությունը։
Շնչառության ստուգումը կատարեք 5-10 վայրկյանի ընթացքում։ Եթե տուժածը չի շնչում, անհրաժեշտ Է կատարել երկու ներփչում, որի կատարման տեխնիկային կծանոթանաք հետագայում (գլուխ 5): Երկու ներփչման շնորհիվ դուք նաև ստուգում եք շնչուղիների անցանելիությունը։ Եթե օդը չի անցնում դեպի թոքեր, ապա պետք Է ենթադրել, որ նրա շնչուղիները խցանված են։ Շնչուղիների խցանման դեպքում ցուցաբերվող առաջին օգնությանը դուք կծանոթանաք գլուխ 7-ում։ Եթե շնչուղիներն անցանելի են, ապա օդն անցնում Է տուժածի թոքեր, և արյունը հարստանում Է թթվածնով։
Անոթազարկի և ուժեղ արյունահոսության ստուգում
Շնչառության բացակայության դեպքում անհրաժեշտ է ստուգել անոթազարկը։
Սրտի կանգի դեպքում դադարում է արյան շրջանառությունը, որի հետևանքով ուղեղը թթվածին չի ստանում, և տուժածը մի քանի րոպեի ընթացքում մահանում է։
Անոթազարկը կարելի է շոշափել մակերեսորեն տեղակայված զարկերակների վրա, օրինակ՝ քնային (նկ. 3.10), ճաճանչային (նկ. 3.11) զարկերակների վրա։
Վնասվածքների և հիվանդությունների հետևանքով տուժածի անոթազարկը կարող է լինել անկանոն կամ թույլ։ Այդ պատճառով անոթազարկը նպատակահարմար Է շոշափել քնային զարկերակի վրա։ Տուժածի քնային զարկերակը գտնելու համար ձեր երկու կամ երեք մատները (ցուցամատ, միջնամատ, մատնեմատ), պարանոցի ամենաբարձր կետից սահեցնելով, իջեցրեք պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ։ Եթե մի կողմից անհնար Է շոշափել անոթազարկը, ապա փորձեք դա անել մյուս կողմից։ Սակայն երբեք մի՛ փորձեք սեղմել երկու քնային զարկերակները միաժամանակ։ Շոշափեք և փորձեք զգալ անոթազարկը մոտ 5-10 վայրկյանի ընթացքում։ Ծծկեր երեխայի անոթազարկը շոշափում են բազկային զարկերակի վրա՝ ցուցամատը և միջնամատը երեխայի բազկի ներքին մակերեսի վրա տեղադրելով (նկ. 3.12)։ Երբ տուժածը շնչառություն չունի, բայց անոթազարկը շոշափվում է, անհրաժեշտ է կատարել արհեստական շնչառություն։
Ուժեղ արյունահոսությունը կարճ ժամանակահատվածում մեծ ծավալով արյան կորուստն է։ Ուժեղ արյունահոսությունն անհրաժեշտ է հայտնաբերել և դադարեցնել հնարավորինս շուտ, հակառակ դեպքում տուժածը կարող է մահանալ։ Յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում փորձեք ինքներդ գնահատել արյունահոսության ուժգնությունը։
Երկրորդային զննում
Երկրորդային զննումը, այն զննումն է, որը կատարվում է տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները և վիճակները հայտնաբերելու նպատակով։
Որոշ վնասվածքներ և հիվանդագին վիճակներ, որոնք կյանքին անմիջական չեն սպառնում, անուշադրության մատնվելով, կարող են որոշ ժամանակ անց դառնալ վտանգավոր։ Օրինակ՝ կոտրված ոսկրերը կարող են տեղաշարժվել, վնասել արյունատար անոթները և հանգեցնել ուժեղ արյունահոսության։ Երկրորդային զննման ընթացքում անհրաժեշտ է ի մի բերել պատահարի և տուժածի առողջական վիճակի վերաբերյալ հնարավոր բոլոր տեղեկությունները։ Երկրորդային զննման մեջ է մտնում նաև տուժածի վիճակի վերահսկումը, որն իրականացվում է մինչև մասնագիտական օգնության ժամանումը։ Երկրորդային զննումը կատարվում է երեք հիմնական եղանակներով՝
- տուժածի և ներկաների հարցուփորձ,
- տուժածի մանրակրկիտ զննում (ոտքից գլուխ),
- կենսական կարևոր նշանների վերահսկում։
Երկրորդային զննման ընթացքում պետք է գրանցել ստացված տեղեկությունները՝ հետագայում շտապ օգնության անձնակազմին փոխանցելու համար: Ցանկալի է նաև նշել ցուցաբերված առաջին օգնությանը և ստուգումների ժամանակը։ Դա կարող եք անել ինքներդ կամ հանձնարարել որեէ մեկին։
Տուժածի համաձայնությունը նրան օգնություն ցուցաբերելու համար: Դժբախտ պատահարի հետևանքով տուժածը կարող է լինել անհանգիստ, (նյարդայնացած և գրգռված։ .Նա կարող է բացասաբար վերաբերվել օգնություն ցուցաբերող անձանց, ինչը կարող է էլ ավելի դժվարացնել օգնության ցուցաբերումը։ Այս պատճառով խորհուրդ Է տրվում մինչև աոաջին օգնության ցուցաբերումը տուժածից համաձայնություն ստանալ։ Տուժածն իրավունք ունի մերժել կամ ընդունել օգնությունը։ Տուժածի համաձայնությունը , ստանալու համար դուք պետք Է հայտնեք նրան, թե ով եք դուք, աոաջին օգնության ինչ գիտելիքներ ունեք և ինչ եք պատրաստվում անել։ Երբ մոտենում եք տուժածին, աշխատեք գրավել այնպիսի դիրք, որ նա ձեզ տեսնի։ Խոսեք հանգիստ և վստահ։ եթե տուժածը ձեզ թշնամաբար է վերաբերվում, մնացեք հանգիստ ն փորձեք նրան բացատրել, որ դուք պարզապես ցանկանում եք օգնել նրան։ Եթե շրջապատում գտնվում են նրա ընկերները կամ ընտանիքի անդամները, ապա նրանք կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Սակայն, եթե տուժածը թշնամական վերաբերմունքը չի փոխում, մի՛ վիճեք նրա հետ և մի՛ վարձեք ստիպելով օգնություն ցուցաբերել։ Հիշե՛ք, առանց տուժածի համաձայնության դուք չեք կարող նրան օգնություն ցուցաբերել։ Նման իրավիճակում ահազանգեք և հետևեք դեպքերի հետագա ընթացքին՝ հետագա բարդությունները կանխելա նպատակով։ Եթե տուժածը երեխա Է, ապա նրան օգնություն ցուցաբերելու համաձայնությունը պետք է ստանալ երեխային ուղեկցող չափահասից։ Համաձայնության ստանալու կարիք չկա, եթե տուժածը՝
- անգիտակից Է,
- հիվանդության կամ վնասվածքի պատճառով ի վիճակի չէ պատասխանել,
- երեխա է՝ առանց չափահաս ուղեկցողի։
Եթե տուժածը սկզբից ևեթ բարյացակամ է տրամադրված կամ ինքն է խնդրում օգնել, ապա նման պարագաներում թույլտվություն խնդրելը ժամանակի ավելորդ կորուստ է։ Խուսափեք տուժածից թույլտվություն ստանալու խիստ պաշտոնական եղանակներից, որը կարող է նրան անհասկանալի թվալ։ Ուստի, յուրաքանչյուր իրավիճակում վարձեք ինքնուրույն կողմնորոշվել։ Սակայն միշտ անհրաժեշտ է խոսել տուժածի հետ և բացատրել նրան, թե ինչ եք պատրաստվում անել։
Տուժածի և ներկաների հարցուփորձ
Տուժածի և ներկաների հարցուփորձը կատարվում է պատահարի և տուժածի առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ հավաքելու նպատակով։
Հարցուփորձ կատարելիս առաջին հերթին ներկայացեք և օգնություն ցուցաբերելու համաձայնություն ստացեք։ Հարցրեք տուժածի անունը և նրան դիմեք անունով։ Անունով դիմելով՝ դուք ինչ-որ չափով թեթևացնում եք պահի լարվածությունը։ Տուժածը կարող է լինել վախեցած, այդ պատճառով նրա հետ անհրաժեշտ է վարվել հանգիստ և լինել համբերատար։
Տուժածն ինքը կարող է տեղեկություններ հաղորդել պատահարի և իր վիճակի մասին։ Սակայն, եթե տուժածը երեխա է, գիտակցության խանգարումների հետևանքով պատահարի մասին ոչինչ չի հիշում, կամ վնասվածքի հետևանքով չի կարող խոսել, ապա նա չի կարող տեղեկություններ տալ։
Անհրաժեշտ տեղեկություններ կարող են տալ նաև ընտանիքի անդամները, ընկերները և պարզապես պատահարի ականատեսները։ Եթե ներկա են տուժած երեխայի ծնողները կամ ուղեկցող չափահաս անձիք, խնդրեք նրանց օգնել ձեզ այդ հարցում։
Հարցուփորձի ժամանակ պարգեք, թե ինչ է զգում տուժածը և ինչ գանգատներ ունի։ Փորձեք պարգել նաև վիճակի վատթարացման նախադրյալները։ Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների դեպքում ինչ նշաններ են ի հայտ գալիս, որոնք կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել և ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է ստանալ լրացուցիչ տեղեկություններ.
Ալերգիա։ Պարզեք՝ ունի՞ արդյոք տուժածն ալերգիա որևէ դեղամիջոցի, սննդի, միջատի խայթոցի կամ այլնի նկատմամբ։ Հնարավոր է, որ հենց ալերգիկ ռեակցիան էլ լինի տվյալ իրավիճակի պատճառը։
Հիվանդության պատմություն։ Պարզեք՝ ի՛նչ հիվանդություններով է տուժածը տառապում (սրտային հիվանդություններ, էպիլեպսիա, շաքարախտ և այլն)։ Այս հիվանդությունների հանկարծահաս բարդությունները կարող են տվյալ պատահարի պատճառը լինել։ Որոշ դեպքերում տուժածի մոտ կարող է լինել հիվանդության կամ դեղամիջոցներ ընդունելու մասին հուշող թևնոց կամ վզնոց։
Դեղամիջոցներ։ Եթե տուժածը տառապում է որևէ հիվանդությամբ, ապա պարզեք՝ օգտագործո՞ւմ է արդյոք նա որևէ դեղամիջոց։ Եթե դեղորայք կամ տուժածին այլ անհրաժեշտ իր հանելու նպատակով բացում եք տուժածի պայուսակը, ապա անպայման նախօրոք զգուշացրեք և դա կատարեք վկաների ներկայությամբ։
Սնունդը։ Պարզեք, թե տուժածը վերջին անգամ երբ է սնվել, ինչ սնունդ է, ընդունել և ինչ հեղուկներ խմել։ Անհրաժեշտ Է պարզել՝ նրա ծարավի կամ թուլության պատճառը կապված Է արդյոք սնունդ և հեղուկներ ընդունելու հետ, թե՝ ոչ։
Տուժածի մանրակրկիտ զննում
Ուշադիր զննեք տուժածի մարմինը։ Դուք կարող եք նկատել մաշկի գույնի փոփոխություն, կապտուկներ, արյան հետքեր, մարմնի մասերի անբնական դիրք կամ ձևափոխություն, անսովոր դուրս ցցված կամ փոս ընկած հատվածներ։ Հարցրեք տուժածին, թե մարմնի որ մասերում է ցավ զգում։ Աշխատեք չդիպչել այդ մասերին։ Եթե շարժումը ցավ կամ տհաճություն չի պատճառում, խնդրեք տուժածին շարժել մարմնի մասերը։ Ուշադրություն դարձրեք տուժածի դեմքի արտահայտությանը և ձայնին։ Զննելիս համեմատեք մարմնի աջ և ձախ մասերը։
Գլուխ։ Զննումը սկսեք գլխից։ Մանրակրկիտ զննեք հատկապես մազածածկ շրջանը, քանի որ այդ մասերում դժվար է նկատել վնասվածքները։
Պարանոց։ Պարանոցը զննելիս, եթե բացառում եք գլխի կամ ողնաշարի վնասվածքները, խնդրեք տուժածին գլուխը դանդաղ թեքել աջ և ձախ, շարժել ուսերը։
Կրծքավանդակ, որովայն։ Կրծքավանդակը և որովայնը ստուգելու համար առաջարկեք տուժածին խորը ներշնչել և արտաշնչել։ Հարցրեք՝ կան արդյոք ցավեր կրծքավանդակի կամ որովայնի շրջանում, թե՝ ոչ։
Վերջույթները։ Ստուգեք յուրաքանչյուր վերջույթն առանձին։ Խնդրեք տուժածին շարժել սկզբում ձեռքի մատները, ապա դաստակը; Այնուհետև առաջարկեք շարժել ձեռքն արմնկային և ուսային հոդերում։ Նույն հերթականությամբ ստուգեք ստորին վերջույթները, նախ՝ ոտքի մատները, ոտնաթաթը և հետո խնդրեք ծալել ոտքը ծնկային և կոնքազդրային հոդերում։
Մեջք։ Եթե տուժածը պառկած է, ապա զգուշորեն սահեցրեք ձեր ձեռքերը նրա մեջքի տակ և շոշափեք այն։
ՑԱՎ
Ցավը ստիպում է մեզ ուշադրություն դարձնել հիվանդությանը կամ վնասվածքին։ Երբեմն ցավի պատճառն ակնհայտ է, օրինակ՝ երբ կտրում եք ձեր մատը։ Այլ դեպքերում ցավի պատճառն ավելի դժվար է բացահայտել։ Օրինակ՝ ցավը որովայնի շրջանում կարող է թվալ մարսողության խանգարման հետևանք, բայց իրականում կարող է սրտամկանի ինֆարկտի նշան լինել։
Որոշ դեպքերում ցավը վկայում Է վիճակի լրջության մասին, իսկ այլ իրավիճակներում ցավն ինքնին հանդիսանում Է առաջնային խնդիր։ Ցավի զգացողության արտահայտումը որոշ չափով կախված Է տուժածի անհատական առանձնահատկություններից։ եթե տուժածը գանգատվում Է ցավից, խնդրեք բնութագրել այն։ Ցավը կարողէ լինել այրող, ճնշող, սուր, բութ և այլն։ Երբեք մի՛ անտեսեք ցավը կամ ենթադրեք, որ նրա պատճառն այնքան էլ լուրջ չէ։ Փորձեք կռահել ինչի հետևանք կարող է լինել ցավը։
ՑԱՎԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- Քաջալերռւմ։ Հանգստացրեք և սփոփեք տուժածին։ Ասեք տուժածին, որ շուտով կժամանի շտապ օգնությունը, որ դուք նրան չեք լքի, կշարունակեք օգնություն ցուցաբերել, և նրա վիճակը կբարելավվի։ Որոշ դեպքերում տուժածին կարող է հանգստացնել նաև հպումը։ Սակայն առաջին հերթին փորձեք հանգստացնել նրան հորդորելով, քանի որ տուժածը ձեր հպումը կարող է ընկալել որպես կոպիտ վերաբերմունք։
- Դիրքը։ Ցավը որոշ չափով կարելի է թեթևացնել՝ օգնելով տուժածին ընդունել հարմար դիրք և մարմնի վնասված մասը անշարժ պահելով։ Օգնեք տուժածին հնարավորինս անշարժ մնալ, քանի որ շարժումը հաճախ կարող է բարդացնել տուժածի վիճակը և ուժեղացնել ցավը։ Խորհուրդ տվեք տուժածին թուլացնել մարմնի բոլոր մկանները։
- Տաժածի ուշադրությունը շեղող միջոցառումներ։ Երբ տուժածը կենտրոնացած է միայն ցավի վրա, ապա այն ավելի սուր է զգում: Ուստի, փորձեք նրան հնարավորինս շեղել ցավից։ Շեղման արդյունավետ միջոց է
տուժածի հետ խոսելը։ Աշխատեք խոսել բնական և անբռնազբոս՝ ներգրավելով տուժածին խոսակցության մեջ։ Եթե տուժածը երեխա է, զբաղեցրեք նրան` ցույց տալով որևէ հետաքրքիր տեսարան, պատմելով
հեքիաթ և այլն։ Մի՛ շարունակեք, եթե զգում եք, որ այն, ինչ անում եք, հաճելի չէ տուժածին և զայրույթ է պատճառում։ - Դեղամիջոցներ։ Որպես կանոն, առաջին օգնություն ցուցաբերողը տուժածին չպետք է տա ոչ մի դեղամիջոց, սակայն նա կարող է օգնել տուժածին ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցները։
Կենսական կարևոր նշանների վերահսկում
Այնպիսի կարևոր նշաններ, ինչպիսիք են տուժածի գիտակցության խանգարումները, շնչառության, անոթազարկի փոփոխությունները, կարևոր տեղեկություններ են տալիս տուժածի վիճակի մասին։ Մաշկը միշտ արձագանքում է տուժածի կենսական կարևոր համակարգերի գործունեության խաթարումներին։
Գիտակցություն Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր՝
- Ի՞նչ է ձեր անունը։
- Ի՞նչ է պատահել։
- Որտե՞ղ եք դուք գտնվում։
- Այսօր ի՞նչ օր է։
Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության և ժամանակի կողմնորոշման խանգարումները և այլն։ Գիտակցության մակարդակի ցանկացած խանգարում վկայում է լուրջ վնասվածքի մասին։
Շնչառություն Նորմալ վիճակում մարդու շնչառությունը համաչափ է, անաղմուկ և հանգիստ։ Ինչպես գիտեք, հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է րոպեում 14-18 շնչառւսկան շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 20-25, իսկ ծծկեր երեխաների մոտ 40-60 շնչառական շարժում։ Աշխատեք տեսնել և լսել շնչառության յուրաքանչյուր փոփոխություն: Տուժածի մոտ կարող են հանդիպել շնչառության հետևյալ խանգարումները՝
- աղմկոտ շնչառություն,
- չափազանց արագ կամ դանդաղ շնչառություն,
- չափազանց մակերեսային կամ խորը շնչառություն,
- ցավ շնչառական շարժումների ընթացքում,
- անկանոն շնչառություն։
Անոթազարկ Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր և համաչափ։ Անոթազարկը սովորաբար հեշտությամբ շոշափվում է: Ինչպես գիտեք, հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 80-110 զարկ, 1-12 ամսական երեխաների մոտ՝ 100֊120 զարկ, իսկ մինչև մեկ ամսական երեխաների մոտ՝ 120-140 զարկ։
Հնարավոր է, որ տուժածի վնասված կողմի վրա անոթազարկը չշոշափվի։ Այդ դեպքում շոշափեք այն հակառակ կողմի վրա։ Տուժածի մոտ կարող են հանդիպել անոթազարկի հետևյալ խանգարումները՝
- անկանոն անոթազարկ,
- թույլ (դժվար շոշափվող) անոթազարկ,
- չափազանց արագ կամ դանդաղ անոթազարկ։
Մաշկի վիճակ Մաշկի ջերմաստիճանը և խոնավությունը (քրտնարտադրությունը) կարող են որոշակի տեղեկություններ տալ տուժածի վիճակի մասին։ Վնասվածքների կամ հիվանդագին վիճակների հետևանքով կարող են փոփոխվել մաշկի և լորձաթաղանթների գույնը, ջերմաստիճանը և խոնավությունը։
- Մաշկի և լորձաթաղանթների գույնը։ Մաշկը և լորձաթաղանթները կարող են փոփոխվել՝ դառնալով գունատ, կարմրած, կապտավուն և այլն։ Մաշկի գույնի փոփոխությունn առավել հեշտ է հայտնաբերվում տուժածի շրթունքների շրջանում։
- Ջերմաստիճանը։ Մաշկի ջերմաստիճանը նույնպես կարող է փոխվել՝ դառնալով սովորականից տաք կամ սառը։ Մաշկի ջերմաստիճանը կարելի է որոշել ձեռքի ափով տուժածի մաշկի ջերմությունը զգալով և համեմատելով ձեր մաշկի ջերմաստիճանի հետ։
- Խոնավությունը։ Մաշկի խոնավության աստիճանը պայմանավորված է նրա վրա եղած քրտինքի քանակությամբ։ Մաշկը կարող է լինել սովորականից չոր, խոնավ կամ առատ քրտնարտադրության հետևանքով՝ թաց։
Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե ինչ պատճառներով կարող են առաջանալ գիտակցության, շնչառության, անոթազարկի և մաշկի փոփոխություններ, և ինչ առաջին օգնություն Է պետք ցուցաբերել յուրաքանչյուր իրավիճակում։
Շարունակեք կենսական կարևոր նշանների վերահսկումը մինչև մասնագետների ժամանումը։ Հետագայում շտապ օգնության անձնակազմին փոխանցելու նպատակով գրանցեք կենսական նշանների բոլոր տվյալները և ստուգման ժամանակը։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն