Առողջ ապրելակերպ Չիչխան
Բաղադրությունը
Ջուր` 83-87%, 8-10% ճարպ, վիտամիններ. 900 մգ` C, 11-12 մգ` A, 0,2-0,3 մգ` B1, 0,5-0,6 մգ` B2, 0,7-0,8 մգ` B6, 14-3 մգ` E, օրգանական թթուներ, մակրո-, միկրոէլէմենտներ: Սերմերի մեջ կա մինչև 12% յուղ, կարոտին, տոկոֆերոլ:
Կիրառությունը
Ջրաթուրմը, հյութը լավ ազդեցություն են թողնում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:
Չիչխանի յուղը շատ արժեքավոր դեղամիջոց է, այն կարելի է խմել սոված վիճակում, օրական 2-3 անգամ, ուտելուց 30-40 րոպե առաջ, 1 թեյի գդալով` հյուծվածության, ուժասպառության, աթերոսկլերոզի, սրտի հիվանդությունների, 12-մատնյա աղու խոցի, քաղցկեղի դեպքում:
Կարելի է քսել նաև մաշկային վերքերին, խոցերին, ցրտահարված տեղամասերին, օգտագործել գինեկոլոգիական պրակտիկայում:
Պտուղների կեղևը, սերոտոնինի բարձր պարունակության շնորհիվ, օժտված է հակաուռուցքային ակտիվությամբ:
Պտուղների օգտագործման լավագույն եղանակը թարմ վիճակում օգտագործելն է, որովհետև ջերմային մշակման ենթարկվելուց վիտամինները կորցնում են ակտիվությունը: Կարելի է նաև օգտագործել հետևյալ կերպ. ճյուղերից առանձնացրած, լվացած և ջրաքամված պտուղներն անցկացրեք մսաղացով (կամ հյութաքամիչով), ստացված զանգվածին ավելացրեք 2 անգամ շատ շաքարավազ կամ մեղր, որպեսզի չթթվի, 2 օր ժամանակ աո ժամանակ խաոնելով լուծեք շաքարը կամ մեղրը (գերադասելի է մեղր), և, լցնելով բանկաների մեջ ու ծածկելով բերանները, պահեք մութ ու հնարավորին չափ սառը տեղ: Աշնանն այս եղանակով պատրաստված չիչխանն ամբողջ ձմեռ ձեզ համար բազմաթիվ վիտամինների, օրգանական միացությունների արժեքավոր աղբյուր կլինի: Այս զանգվածից առավոտյան վերցրեք 1 ճաշի գդալ, լուծեք 1 բաժակ ջրի մեջ և խմեք ամբողջը` կորիզներով, պտղակեղևով:
Եթե աշնանն այդ զանգվածը պատրաստելու ընթացքում դուք հյութաքամիչ եք օգտագործել և առանձնացրել եք կորիզներն ու պտղակեղևը` հյութից, կարող եք հյութը միայն վերցնել վերը նշված եղանակով` բազմավիտամինային պաշար պատրաստելու համար, իսկ կորիզներն ու թեփն օգտագործել` յուղ ստանալու համար: Դա արվում է հետևյալ կերպ. թեփն ու կորիզները փռեք բարակ շերտով ու չորացրեք, կարելի է օգտագործել գազօջախը, միայն թե պետք է հետևել, որ զանգվածր չխարկվի ու չվառվի, շուտ-շուտ խառնեք: 4-5 օր հետո, երբ կորիզներն ու թեփը չորացել են, այդ ամբողջն աղացեք հնարավորին չափ մանր: Ստացված ալյուրի մի մասը պահեք` կենցաղում որպես համեմունք օգտագհրծելու համար, այդ ալյուրը թթվաշ համ ունի և շատ օգտակար է, կարող եք խառնել տարբեր ճաշերի, սալաթների հետ և ուտել: Մնացած մասը լցրեք 2-3 լիտրանոց բանկայի մեջ` վրան ավելացրեք մինչև 50° տաքացրած ձեթ (ցանկալի է ձիթապտդի), խաոնեք և պահեք, ամեն օր լավ խաոնելով: Ձեթը պետք է վերցնել չիչխանի ալյուրից 2-3 անգամ շատ: 20-25 օր հետո դուք կունենաք չիչխանի յուղ:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ԼՈՒՐԵՐ
Չիչխանը (օբլեպիխա) ժողովրդական բժշկության մեջ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն