Երեխա Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզ (մանկական տարիքի)
(ՖԻԲՐՈԶԱՑՆՈՂ ԱԼՎԵՈԼԻՏ, ՀԱՄՄԵՆ-ՌԻՉԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ)
Բրոնխաթոքային համակարգի ծանր հիվանդություն է։ Պայմանավորված է սահմանային (տերմինալ) բրոնխներից խոր գտնվող թոքային հյուսվածքի տարածուն ֆիբրոզով, որը գազափոխանակության ծանր խանգարում է առաջացնում։ Գտնում են, որ «ալվեոլիտ» և «թոքային ֆիբրոզ» տերմինները նույնիմաստ չեն։ Ըստ էության, դրանք միևնույն պրոցեսի տարբեր շրջաններն են. թոքերի ֆիբրոզը զարգանում է ալվեոլիտի հետևանքով։
Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզի առաջացման պատճառները դեռևս անհայտ են։ Հիվանդության զարգացման մեխանիզմում մեծ դեր է տրվում աուտոիմուն պրոցեսներին։ Նշվում է նաև թոքերի տարածուն ֆիբրոզի և կոլագենային հիվանդությունների ընդհանուր նմանությունը։ Դրա հետ մեկտեղ արդարացիորեն ընդգծվում է թոքերի իդիոպաթիկ տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզի, որպես ինքնուրույն հիվանդության, և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների դեպքում առաջացող թոքերի ֆիբրոզի սահմանազատման անհրաժեշտությունը։
Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզը դոմինանտային տիպով փոխանցվող ժառանգական հիվանդություն է։ Ձևաբանորեն հիվանդությունը բնորոշվում է ալվեոլների և շնչական բրոնխիոլների պատերի լիմֆոիդ և պլազլմաբջջային ինտենսիվ ինֆիլտրացիայով։ Ալվեոլների պատում հայտնաբերվում է ռետիկուլային թելերի ցանց, որը հետագայում մասամբ փոխարինվում է կոլագենային թելերով (Ի.Կ. Եսիպովա)։
Հիվանդությունը կարող է սկսվել սուր, ինչպես ռեսպիրատոր վարակը կամ սուր թոքաբորբը։ Քրոնիկական ձևերի դեպքում սկիզբը հաճախ աննկատ է լինում։
Հևոցը հիմնական կլինիկական նշաններից է։ Այն սկզբում առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ, իսկ հետագայում, հիվանդության հարաճման հետ, հայտնվում է նաև հանգիստ վիճակում։ Ցիանոզ նկատվում է գլխավորապես ֆիզիկական ծանրաբեռնման, ինչպես նաև միացող շնչական վարակի դեպքում։ Հազը սովորաբար լինում է չոր, խզզոցները ոչ մշտական, նուրբ, ճարճատող։ Ըստ ընդհանուր կարծիքի, թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզին հատկանշական է արտահայտված հևոցի անհամապատասխանությունը թոքերի համեմատաբար փոքր ֆիզիկական փոփոխությունների հետ, որը և համարվում է տարբերակիչ-ախտորոշիչ կարևորագույն նշաններից մեկը և թույլ է տալիս թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզը կլինիկորեն տարբերակել քրոնիկական բրոնխաթոքային այլ հիվանդություններից։ Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզի մշտական նշաններից է մատնածայրերի («թմբկափայտիկներ») և եղունգների («ժամացույցի ապակիներ») ձևափոխումները։ Սրտի տոները խլացած են, թոքային զարկերակի վրա շեշտված է II տոնը։
Թոքերի տարածուն ֆիբրոզի կլինիկայում մեծ նշանակություն ունի արտաքին շնչական ֆունկցիայի խանգարումը։ Շնչառական անբավարարությունը պայմանավորված է թոքերի էլաստիկ հատկությունների փոփոխությամբ, ձգողականության փոքրացումով, ալվեոլամազանոթային պաշարման ձևավորմամբ։ Ֆունկցիոնալ հետազոտություններով հայտնաբերվում են ԹԿՏ (թոքերի կենսական տարողություն) , ԹԸՏ (թոքերի ընդհանուր տարողություն), թոքերի մնացորդային ծավալի նվազում։ Շնչառությունը սովորաբար լինում է հաճախացած, խորությունն իջած։
Ռենտգենաբանական պատկերը բնորոշվում է տարածուն ախտահարումով, թոքանկարի ուժեղացումով, ձևախախտումով և գալարաձև տեսքով։ Հայտնաբերվում են նաև հանգուցավոր և տարբեր մեծության օջախային ստվերներ, որոնք ցրված են թոքի ամբողջ տարածությամբ (նկ. 90): Այստեղ ևս անհամապատասխանություն կա ծանրագույն շնչառական անբավարարության և ռենտգենաբանական աղքատ պատկերի միջև։ Թոքի բիոպսիայի հետազոտությունն ի հայտ է բերում վասկուլիտի և ֆիբրոզի ձևով ընթացող ոչ սպեցեֆիկ փոփոխություններ։
Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզը կարող է զուգակցվել պոլիարթրիտի կամ այլ իմունաբանական խանգարումների հետ:
Հիվանդության կանխատեսումն անբարենպաստ է։ Հիվանդների կյանքի միջին տևողությունը կազմում է 2-3 տարի։
Բուժումը կոնսերվատիվ է, ախտանիշային։ Ամենաարդյունավետ միջոցներն են կորտիկոստերոիդների և իմունոդեպրեսանտների զուգակցված օգտագործումը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն