Կ-XX-000231, տրվ. ՀՀ ԱՆ կողմից 01.09.2003 թ., անժամկետ
Լիցենզիա
Կ-XX-001216, տրվ. ՀՀ ԱՆ կողմից 15.07.2008 թ., անժամկետ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երևանի ամենահին առողջապահական հիմնարկներից է: Հիմնադրվել է 1936թ., սպասարկել է Երևանի Շահումյանի շրջանի ողջ բնակչությանը: Ներկայումս սպասարկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական տարածքներում բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի շուրջ 33.000 բնակիչ:
Պոլիկլինիկան բաղկացած է երեք մասնաշենքից` մեկ և երկու հարկանի առանձին կառույցներից, և Սիլիկյան թաղամասում գտնվեղ մասնաճյուղից: Տեղակայված է սպասարկման տարածքի կենտրոնում։ Սպասարկման շառավիղը կազմում է 5 կմ:
Պոլիկլինիկան ունի բուժօգնություն և սպասարկում իրականացնելու անհրաժեշտ ստորաբաժանումներ, սարքավորումներ և բուժանձնակազմ: Պոլիկլինիկայի գործունեությունն ապահովելու նպատակով վերջին տարիներին իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնց արդյունքում բարելավվել են աշխատանքային պայմանները, զգալի բարձրացել է բուժօգնության որակը և արդյունավետությունը:
Պոլիկլինիկայում գործում են հետևյալ նեղ մասնագիտական կաբինետները.
սրտաբանական,
վիրաբուժական,
վնասվածքաբանական,
ուրոլոգիական,
նյարդաբանական,
ներզատաբանական,
ատամնաբուժական,
հակատուբերկուլոզային,
ինֆեկցիոն,
ակնաբուժական,
ուռուցքաբանական,
քիթ-կոկորդ-ականջաբանական,
մաշկավեներաբանական։
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ
Պոլիկլինիկան ունի թերապևտիկ բաժանմունք, որտեղ աշխատում են 18 տեղամասային թերապևտներ և տեղամասային բուժքույրեր: Գործում է կանանց կոնսուլտացիա, որն ապահովված է նորմատիվային պահանջները բավարարող պայմաններով, գույքով, սարքավորումներով և որակյալ բուժանձնակազմով:
Պոլիկլինիկայում գործում են մատենավորման բաժինը, վիճակագրական կաբինետը, և միջամտության կաբինետը, որը համալրված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բուժպարագաներով` շտապ և անհետաձգելի բուժօգնություն իրականացնելու համար:
Պոլիկլինիկան ունի ժամանակակից ախտորոշիչ բաժանմունք, որտեղ գործում են կլինիկական, բիոքիմիական, սերոլոգիական լաբորատորիաներ, ռենտգեն, ֆլուորոգրաֆիկ, ֆունկցիոնալ և գերձայնային ախտորոշման կաբինետներ: Ունի վերականգնողական բուժօգնության կազմակերպման հնարավորություն, առկա են ֆիզիոթերապևտիկ, ռեֆլեքսոթերապևտիկ և մերսման կաբինետներ: