Երեխա Դիսբակտերիոզ աղիքային (մանկական տարիքի)
Համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։
Եթե առողջ երեխաների բարակ աղիքների հեռակա բաժիններում և հաստ աղիքներում հայտնաբերվում են լակտոբացիլներ, անաէրոբ ստրեպտոկոկեր, էնտերոկոկեր, աղիքային ցուպիկներ և այլ միկրոօրգանիզմներ, ապա դիսբակտերիոզի դեպքում այդ միկրոօրգանիզմների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը խախտվում է և աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում չեն հանդիպում։
Դիսբակտերիոզի առաջացման պատճառները տարբեր են՝ արհեստական սնուցում, աղիքային վարակներ, հակաբիոտիկային բուժում, միակողմանի սնունդ (ածխաջրային, ճարպային, սպիտակուցային) , ստամոքսաաղիքային համակարգի քրոնիկական հիվանդություններ, վիտամինների պակաս, բնածին և ձեռքբերովի իմունադեֆիցիտային վիճակներ և այլն։
Կղանքում միկրոբի այս կամ այն տեսակի գերակշռումից կախված տարբեր դիսբակտերիոզներ են ախտորոշվում՝ ստաֆիլոկոկային, նեխային, սնկային և այլն։ Երեխաների մոտ կարող է զարգանալ նաև կոլիբացիլային դիսբակտերիոզ։
Դիսբակտերիոզի կլինիկական պատկերը կախված է նրա առաջացման պատճառից և ընթացքից, դիսբակտերիոզի կոմպենսացման աստիճանից, ուղեկցող հիվանդություններից։ Ստաֆիլոկոկային, կոլիբացիլային և այլ դիսբակտերիոզներն արտահայտվում են այնպիսի կլինիկական պատկերով, որը յուրահատուկ է տվյալ հարուցչին։
Դիսբակտերիոզի հիմնական ախտանիշները մարսողության խանգարման երևույթներն են, ինտոքսիկացիան, մարմնի զանգվածի կորուստը, փքանքը, սակավարյունության զարգացումը, լյարդի և փայծաղի չափերի մեծացումը։ Վաղ տարիքի երեխաների մոտ լինում են շփաբորբեր, կաթնախտ, ստոմատիտ, օջախային վարակի միացում, սուբֆեբրիլ ջերմություն։ Բարձր տարիքի երեխաները գանգատվում են սրտխառնոցից, թուլությունից, բերանի անդուր համից, ախորժակի վատացումից։
Դիսբակտերիոզը ախտորոշվում է անամնեզի, կլինիկական պատկերի, հակաբիոտիկների կիրառումից հետո արդյունքի բացակայության կամ կղանքի վատացման հիման վրա։ Ախտորոշումը հաստատվում է կղանքային միկոոֆլորայի կրկնակի քննություններից հետո։
Բուժումը։ Կոմպլեքսային է՝ դիետա, ֆերմենտային, վիտամինային թերապիա։ Կիրառում են օրգանիզմի պաշտպանական ոչ սպեցիֆիկ գործոնները խթանող դեղամիջոցներ և կենսաբանական միջոցներ, որոնք կարգավորում են աղիքային միկրոֆլորան։ Դադարեցնում են հակաբիոտիկների ներմուծումը։ Վաղ տարիքի երեխաներին ցուցված է կրծքի կաթով կերակրումը, իսկ կաթի բացակայության դեպքում տրվում են թթու խառնուրդներ՝ «Նարինե», կեֆիր, մածուն, բիոլակտ և այլն։ Սնունդը պետք է լինի դյուրամարս, վիտամիններով և հանքային աղերով հարուստ։
Հակամիկրոբայրն դեղամիջոցների նշանակման անհրաժեշտության դեպքում հակաբիոտիկներ չպետք է կիրառել։ Այս դեպքում նպատակահարմար է օգտագործել մեքսազա, մեթսաֆորմ, ինտեստոպան, ֆիտոթերապիա։ Աղիքային ֆլորայի կարգավորման նպատակով ցուցված են կենսաբանական պատրաստուկներ (կոլիբակտերին, բիֆիդումբակտերին, բիֆիկոլ և այլն)։ Բուժման բաղկացուցիչ մասը վիտամինաթերապիան է՝ C, B1, B6, B12։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն