Երեխա Լյարդային անբավարարություն (մանկական տարիքի)
Ըստ կլինիկական ընթացքի լյարդային անբավարարությունը լինում է`
- սուր
- քրոնիկական։
Սուր լյարդային անբավարարություն կարող է զարգանալ վիրուսային հեպատիտի ծանր ձևերի ժամանակ, հատկապես վաղ տարիքի երեխաների մոտ, սնկային թունավորումներից, դեղորայքի անընդունելիությունից, այլ խմբի արյան ներարկումից և այլն։ Քրոնիկական լյարդային անբավարարություն զարգանում է լյարդի քրոնիկական հիվանդություններից (հեպատիտ, ցիռոզ), ներլյարդային հեմոդինամիկայի խանգարումներից և այնպիսի հիվանդություններից, որոնք ուղեկցվում են լեղահոսքի խանգարումներով (լեղաքարային հիվանդություն, լյարդային կամ ընդհանուր լեղածորանի նեղացում, քրոնիկական պանկրեատիտ, ընդհանուր լեղածորանի խցանում), շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններից, ներզատական հիվանդություններից, թունավորումների դեպքում և այլն։
Տարբերում են լյարդային անբավարարության զարգացման երեք շրջան։
- Առաջին շրջանը բնորոշվում է հուզական անկայունությամբ, նկատվում է տրամադրության արագ փոփոխություն, անքնություն, գլխացավ, գլխապտույտ։
- Երկրորդ շրջանում հայտնաբերվում են նյարդահոգեկան ավելի արտահայտված երևույթներ՝ ատաքսիա, ձեռքերի, շրթունքների, կոպերի տրեմոր, hիպերռեֆլեքսիա։ Այդ շրջանում hաճախ նկատվում է խիստ գրգռվածություն, ակամա արտաթորություն և միզարտադրություն, հայտնվում են լյարդային անբավարարության այնպիսի բնորոշ նշաններ, որոնք արտահայտվում են սնուցման խանգարումով, հյուսվածքների լարվածության (տուրգոր) իջեցումով, մաշկի չորությամբ, մաշկի և սկլերաների դեղնությամբ, մաշկում «անոթային աստղիկների» և արյունազեղումների առկայությամբ, լյարդի չափերի մեծացումով կամ փոքրացումով, երբեմն որովայնի ջրգողությամբ (ասցիտ) և այտուցներով։ Փոփոխված են լյարդի շատ փորձանմուշների ցուցանիշները։ Արյան մեջ իջած է ալբումինի, պրոթրոմբինի, ֆիբրինոգենի, խոլեսթերինի պարունակությունը, հաճախ հայտնաբերվում է լեյկոցիտոզ, արագացած ԷՆԱ, անեմիա, ամինոտրանսֆերազների պարունակության ավելացում։ Լյարդի ֆունկցիայի արտահայտված խանգարումներ հայտնաբերվում են նաև ռադիոիզոտոպային հեմատոգրաֆիայի մեթոդով։
- Երրորդ շրջանին (կոմայի շրջան) բնորոշ են մթագնած գիտակցությունը, ստուպորը, կոման։ Նախակոմային փուլում սովորաբար նկատվում է ախորժակի արտահայտված բացակայություն (անոռեքսիա), սրտխառնոց, լյարդի չափերի փոքրացում, դեղնության հարաճում, արյան մեջ՝ հիպերբիլիռուբինեմիա, ամինաթթուների և կաթնաթթվի քանակության ավելացում։ Կոմայի փուլում լինում է գիտակցության կորուստ։ Զարգանում են ախտաբանական ռեֆլեքսներ, մենինգիալ ախտանիշներ։ Հիվանդը խիստ նիհարած է, վերջույթները սառը, բերանից գալիս է բնորոշ լյարդային հոտ։ Արյան շիճուկում բարձրանում է մնացորդային ազոտի և ամոնիակի պարունակությունը, դիտվում է հիպոկալեմիա և ոչ հազվադեպ՝ հիպոնատրիեմիա, մետաբոլիկ ացիդոզ։ Հաճախ լյարդային կոման հիվանդների մահվան պատճառ է դառնում։
Սուր լյարդային անբավարարությունը բնորոշվում է սուր կամ աստիճանաբար սկսվող ախտանիշներով և տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Ախտաբանական պրոցեսը կարող է սահմանափակվել զարգացման առաջին կամ երկրորդ շրջանով և ավարտվել առողջացմամբ։
Նկատվում է նաև լյարդային անբավարարության կայծակնային ընթացք, որի դեպքում մահացու ելքը զարգանում է մի քանի ժամվա ընթացքում։
Բուժումը։ Սուր լյարդային անբավարարության ժամանակ հիվանդը հոսպիտալացվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Կատարվում է հիմնական հիվանդության բուժում։
Քրոնիկական լյարդային անբավարարության ժամանակ բուժում են հիմնական հիվանդությունը։ Կոնսերվատիվ բուժումն առաջին հերթին պետք է նպատակամղել հեպատոցիտների ֆունկցիոնալ վիճակի բարելավմանը, որին նպաստում են անկողնային ռեժիմն ու բարձր կալորիականությամբ դիետան՝ ածխաջրերի հարուստ պարունակությամբ և սպիտակուցների խիստ սահմանափակումով, ընդհուպ մինչև բացառումը։ Աղիքներից սպիտակուցային քայքայման նյութերի հեռացման նպատակով կիրառում են լուծողական միջոցներ և հոգնաներ։ Նեխման պրոցեսների ընկճման նպատակով ներքին ընդունման ձևով տրվում են հակաբիոտիկներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն