համալսարանական պոլիկլինիկա
Հեռախոսներ`
Ղեկավար` Ռենա Թովմասի Հարությունյան, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ ամբուլատոր գծով, «Շվեդական ապավեն» հասարակական կազմակերպության անդամ, «Առողջապահության կազմակերպիչների ասոցացիա» հասարակական կազմակերպության անդամ
2004թ. ՀՀ կառավարության որոշմամբ «Հայք» բժշկական կենտրոնն ընդգրկվել է ԵՊԲՀ-ի կազմում և վերանվանվել համալսարանական թիվ 2 կլինիակական հիվանդանոց, ներկայում` «Մուրացան» հիվանդանոցային համալիր։ Համալիրի պոլիկլինիկան ԵՊԲՀ ընտանեկան բժշկության և մանկաբուժության ամբիոնի ուսումնական բազան է: Այստեղ իրականացվոմ են առաջնային բուժօգնության բոլոր ծառայությունները:
Պոլիկլինիկան հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և կաբինետներով: Պոլիկլինիկայում գործում է Գենետիկայի կենտրոն:
«Հասարակական առողջություն» կրթական ծրագրի շրջանակներում պոլիկլինիկան համագործակցում է «Շվեդական ապավեն ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ: