Հիվանդություններ Հոգեախտաբանական պոզիտիվ հեբեֆրենիկ համախտանիշներ
Այս համախտանիշը հանդիպում է ոչ միայն կատատոնիկ գրգռվածության ժամանակ, այլ որպես առանձին ինքնուրույն ախտաբանական վիճակ, որն արտահայտվում է շարժողական և խոսքի գրգռվածությամբ՝ անհեթեթ և հիմարավուն վարքի ֆոնի վրա։ Շարժողական գրգռվածությունն ուղեկցվում է խեղկատակությամբ, միմոսությամբ, ծամածռությամբ, շրջապատի մարդկանց վարքի ու խոսքի ծաղրով։ Ձյութի պես կպչում են մարդկանց իրենց անիմաստ, երբեմն՝ անպարկեշտ հարցերով, խանգարում են նրանց, հրում, քաշում հագուստից։ Այս վիճակը դրսևորվում է նաև վարքի որոշակի հետընթացով, հրաժարվում են նստել սեղանի շուրջը և սնվում են կանգնած, կարող են կանգել սեղանին, ուտել ձեռքերով և այլն։ Աֆեկտներն անկայուն են. հիվանդները մերթ ուրախ են, բարձրաձայն ծիծաղում են, մերթ լաց լինում, հեկեկում, մերթ էլ լարվում են, չարանում, դառնում ագրեսիվ։ Խոսքը բավականին անկապ է, ուղեկցվում է նեոլոգիզմներով, սիմվոլներով, էխոլալիայով։ Երբեմն նաև հայհոյում են, կամ էլ անպարկեշտ խոսքեր օգտագործում։
Ցնորքներն ու զառանցանքները բնորոշ չեն հեբեֆրենիային, սակայն հնարավոր են դրվագային և անկայուն ձևով։
Այս համախտանիշը հանդիպում է, հիմնականում, երիտասարդների մոտ և հիմնականում՝ շիզոֆրենիայի ժամանակ։ Հեբեֆրենիկ համախտանիշը հանդիպում է նաև այլ հասակի մարդկանց մոտ, ինչպես նաև մի քանի այլ հիվանդությունների ժամանակ (էպիլեպսիա, գանգուղեղային տրավմաներ, ինտոքսիկացիոն փսիխոզներ), սակայն այդ դեպքերում համախտանիշը դրսևորվում է ոչ վերը նշված ամբողջական ձևով։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն