Երեխա Կռոնի հիվանդություն (մանկական տարիքի)
Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցես է, որի դեպքում ախտահարվում են ստամոքսաաղիքային համակարգի տարբեր բաժինները։ Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում են՝ էզոֆագիտ, գրանուլոմատոզային գաստրիտ, էնտերիտ, իլեոկոլիտ, կոլիտ, ռեգիոնար իլեիտ, սահմանային իլեիտ։ Առավել հաճախ ախտահարվում են բարակ և հաստ աղիքները։
Էթիոլոգիան անհայտ է։ Գոյություն ունի այն կարծիքը, որ հիվանդությունն առաջանում է կեղծ տուբերկուլոզային և աղիքային իերսինիաների ազդեցության հետևանքով։ Միաժամանակ պետք է նշել, որ աղիքների իերսինիոզը ինքնուրույն հիվանդություն է։ Տվյալներ կան այն մասին, որ հիվանդության զարգացումը կապված է քիմիական նյութերի ազդեցության, ինչպես նաև աուտոիմուն պրոցեսների հետ։
Պաթոգենեզը։ Ձևաբանական փոփոխությունների պատկերը կախված է պրոցեսի տեղակայումից, զարգացման փուլից և բարդություններից։ Բորբոքաբջջային ինֆիլտրացիան տարածվում է աղիքի պատի բոլոր շերտերում։ Հիվանդության վաղ շրջանում աղիքային պատի ավշային անոթներում հայտնաբերվում է էնդոթելային բջիջների բազմացում (պրոլիֆերացիա) և անջատում, որն աստիճանաբար հանգեցնում է անոթների մեխանիկական խցանումների և ավշաhոսքի դժվարացման։ Ախտահարված հյուսվածքներում նկատվում է մեզենխիմային բջիջների բազմացում, և սկիզբ է առնում լիմֆոիդ ու մոնոցիտային ինֆիլտրացիա՝ գրանուլոմաների առաջացումով։ Առաջացած գրանուլոմաները կազեոզ վերափոխման չեն ենթարկվում և կարող են հայտնաբերվել ինչպես աղիքի ախտահարված հատվածներում, այնպես էլ հյուսվածքներում՝ ախտաբանական պրոցեսի տարածման ուղղությամբ։ Բնորոշ բարդություններ են կպումները, որոնք բարակ աղիքների գալարների երկարությամբ երբեմն կոնգլոմերատներ են առաջացնում։ Կարող են ծագել բազմազան ներքին (սովորաբար միջաղիքային) և արտաքին խուղակներ։ Թափածակումներ դեպի որովայնի ազատ խոռոչը հազվադեպ են լինում։
Կլինիկան։ Հիվանդությունը սովորաբար ընթանում է որովայնի տարբեր բաժինների չափավոր ցավային զգացումներով, ընդհանուր տկարությամբ, ջերմության չափավոր բարձրացումով։ Հիվանդությունը կարող է սկսվել միանգամից, որովայնի սուր ցավերով, որոնք «սուր որովայնի» համախտանիշն են հիշեցնում։ Հաճախ միայն վիրահատության ժամանակ է կատարվում ճիշտ ախտորոշումը (տերմինալ իլեիտ կամ իլեոկոլիտ)։ Հիվանդությունը կարող է նաև քրոնիկական ընթացք ունենալ, ընդգրկելով գրեթե ողջ հաստ աղիքը կամ բարակ աղիքի զգալի մասը։ Հաճախ նկատվում են հաստ աղիքի բազմասեգմենտային ախտահարումներ, որոնք կլինիկական պատկերով նման են ոչ սպեցիֆիկ կոլիտին։ Կլինիկական ախտանիշներով գրանուլոմատոզ կոլիտը ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտից տարբերակել հնարավոր չէ։ Տարբերակիչ ախտորոշման համար կարևոր նշանակություն ունեն ռենտգենաբանական հետազոտությունը, կոլոնոսկոպիան և բիոպսիան։
Բուժումը։ Բուժման յուրահատուկ միջոցներ գոյություն չունեն։ Հիվանդության սուր ձևերի ժամանակ նշանակվում են դիետա, հակաբիոտիկներ, ստերոիդ հորմոններ, քրոնիկական ձևերի դեպքում տրվում են նաև վիտամիններ, կատարվում են հեմոտրանսֆուզիաներ, սպիտակուցային և աղային լուծույթների ներարկումներ։ Հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների զարգացման դեպքերում (նեղացում, արյունահոսություն, խուղակների առաջացում) ցուցված են վիրահատական միջամտությունները, որոնք հիմնականում նպատակամղված են աղիքների ախտահարված բաժինների հեռացմանը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն