|
ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏփակ բաժնետիրական ընկերության հիմնական նպատակն է առողջապահական գործունեությունը, բուժօգնությունը և սպասարկումը սրտաբանության ոլորտում, որը ներառում է. |
|
|
|
կարճատև և երկարատև դիսպանսերային հետազոտություններ, |
|
ֆունկցիոնալ ախտորոշման ժամանակակից մեթոդների ներդրում, |
|
բուժման նորագույն մեթոդների մշակում և ներդրում, |
|
գիտաբժշկական հետազոտությունների իրականացում: |
|
|
ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏփակ բաժնետիրական ընկերությունը պետք է լուծի հետևյալ խնդիրները. |
|
|
|
իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների մշակում, ներդրում և կիրառում, |
|
ուսումնասիրել ռիսկի գործոնների առկայությունը և իրականացնել կանխարգելիչ միջոցառումների համապատասխան կիրառում, |
|
մշակել և ներդրել բուժման ժամանակակից արդյունավետ մեթոդներ, |
|
ցուցաբերել մեթոդական կազմակերպչական օգնություն հանրապետության այլ բուժկանխարգելիչ հիմնարկներին սիրտ-անոթային հիվանդների ժամանակին հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և հետագա մասնագիտական բուժման կազմակերպման նպատակով, |
|
մասնակցել առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մոդելների, մեխանիզմների ու նորմատիվների մշակմանն ու ներդրմանը, |
|
իրականացնել գիտաբժշկական հետազոտություններ ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ հիմնարկների, ընկերությունների հետ համատեղ ծրագրերով, |
|
ըստ սահմանված կարգի մասնակցել բժշկական մասնագետների հետդիպլոմային կրթության իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական որակավորման բարձրացմանը, |
|
մասնակցել բժշկական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը, |
|
իրականացնել բնակչության բժշկահիգենիկ կրթության և սահմանված կարգով հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ միջոցառումներ, |
|
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցել ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան երկրների առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձնաց հետ, |
|
այլ նեղ մասնագիտական խորհրդատվության և մասնագիտացված բուժման կարիք ունեցող անձանց ժամանակին ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկներ կամ մասնագետների մոտ: |