Երեխա Հեպատոզներ (մանկական տարիքի)
Լյարդի հիվանդություններ են, որոնք բնորոշվում են պարենխիմայի դիստրոֆիկ փոփոխություններով և մեզենխիմայի թույլ արտահայտված բջջային ռեակցիայով։ Նյութափոխանակության խանգարումների բնույթից ելնելով` տարբերում են հեպատոզների հետևյալ հիմնական ձևերը՝
- ճարպային,
- լեղականգային (խոլեստատիկ),
- գունակային (պիգմենտային):
Ըստ կլինիկական ընթացքի հեպատոզները լինում են`
- սուր
- քրոնիկական։
Էթիոլոգիան։ Սուր ճարպային հեպատոզ (լյարդի տոքսիկ դիստրոֆիա, լյարդի սուր դեղին ատրոֆիա) հաճախ զարգանում է ֆոսֆորային, մկնդեղային, դիքլորէթանային, էթիլ սպիրտային թունավորումների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ազդեցությունից, օրինակ տետրացիկլինի մեծ դեղաչափերի ընդունումից և այլն։ Լյարդի սուր դիստրոֆիայով երբեմն բարդանում են վիրուսային հեպատիտը, սեպսիսը։
Քրոնիկական ճարպային հեպատոզը հաճախ չափահասների մոտ է զարգանում և հանդես է գալիս որպես ընդհանուր ճարպակալման, շաքարային դիաբետի, սպիտակուցային և վիտամինային անբավարարության հետևանք։
Լեղականգային հեպատոզ առաջանում է որոշ դեղամիջոցների ընդունումից (ամինազին, հորմոններ, հակամակարդիչներ և այլն)։ Գունակային հեպատոզներ զարգանում են ժառանգականորեն պայմանավորված էնզիմոպաթիայի հետևանքով։
Կլինիկան։ Սուր ճարպային հեպատոզը զարգանում է առանց նախանշանային համախտանիշի և արտահայտվում է բուռն դիսպեպտիկ երևույթներով, դեղնուկով, հեմոռագիկ նշաններով։ Լյարդը սկզբնական շրջանում լինում է որոշ չափով մեծացած, փափուկ, հետագայում չի շոշափվում։ Բնորոշ է արտահայտված հիպոգլիկեմիան։ Արյան մեջ հայտնաբերվում են լեյկոցիտոզ, հիմնային ֆոսֆատազայի բարձրացած ակտիվություն, ամինոտրանսֆերազայի բարձր պարունակություն։ Ծանր դեպքերում նկատվում է հիպոկալեմիա, արագացած ԷՆԱ, զարգանում է լյարդային անբավարարություն։
Քրոնիկական ճարպային հեպատոզին (ճարպային դիստրոֆիա, ճարպային ինֆիլտրացիա և այլն) բնորոշ է երկարատև, երբեմն թույլ արտահայտված ախտանիշներով ընթացքը։ Նկատվում են մարսողության խանգարման երևույթներ, ընդհանուր թուլություն, աջ թուլակողի բութ ցավեր, երբեմն` թեթև դեղնուկ։ Լյարդը լինում է հարթ մակերեսով, բութ եզրերռվ, ամուր կազմությամբ, երբեմն` ցավոտ։ Փայծաղի մեծացումը բնորոշ չէ։ Լյարդի ֆունկցիոնալ նմուշներ քիչ են փոփոխված։ Ախտորոշման համար վճռական նշանակություն ունեն լյարդի պունկցիոն բիոպսիայի տվյալները (հեպատոցիտների ճարպային դիստրոֆիա)։
Լեղականգային հեպատոզն արտահայտվում է ներլյարդային լեղականգի համախտանիշով՝ տարբեր ուժգնության դեղնուկ, մաշկային քոր, գունազուրկ կղանք, մուգ մեզ։ Արյան շիճուկում բարձրացած են հիմնային ֆոսֆատազի, լեյցինամինոպեպտիդազայի ակտիվությունը, լիպիդների, լեղաթթուների պարունակությունը։ Լյարդի չափերի մեծացում ոչ միշտ է հայտնաբերվում։
Բուժումը։ Սուր ճարպային հեպատոզով հիվանդները հոսպիտալացվում են։ Ձեռնարկվում են շտապ միջոցառումներ տոքսիկ գործոնների ներթափանցումը կանխելու և օրգանիզմից նրանց հեռացման ուղղությամբ։ Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել արյունահոսությունը կասեցնելու, ընդհանուր տոքսիկոզի, հիպոկալեմիայի, հիպոգլիկեմիայի վերացնելու նպատակով։ Ծանր դեպքերում ցուցված են կորտիկոստերոիդներ։
Քրոնիկական ճարպային հեպատոզի բուժումը պատճառային է, այսինքն՝ ուղղված է առաջին հերթին հիվանդության պատճառների վերացմանը։ Նշանակվում է դիետա, որը պարունակում է համաչափ քանակներով լիարժեք սպիտակուցներ, վիտամիններ և աննշան քանակի ճարպեր։ Որոշակի նշանակություն ունեն լիպոտրոպ միջոցները, անաբոլիկ հորմոնները, B12 վիտամինը, լյարդի մզվածքներ և հիդրոլիզատներ պարունակող դեղորայքը։
Լեղականգային հեպատոզի բուժումը նույնն է, ինչ որ քրոնիկական ճարպային հեպատոզի ժամանակ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն