Երեխա Հեպատոլիենալ (լյարդափայծաղային) համախտանիշ (մանկական տարիքի)
Լյարդի և փայծաղի զուգակցված ախտահարումն է, որն ուղեկցվում է նրանց չափերի մեծացումով։ Ախտաբանական առանձին ձև չէ, ուստի տվյալ տերմինը հնարավոր չէ գործածել որպես հիմնական դիագնոզի արտահայտություն։
Հեպատոլիենալ համախտանիշը երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում, քան մեծերի մոտ։ Վերջինս պայմանավորված է վնասակար ազդակների նկատմամբ, ինչպես աճող օրգանիզմի անատոմիա֊ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, այնպես էլ ռետիկուլո-էնդոթելային համակարգի յուրահատկություններով։ Երեխաների լյարդափայծադային համակարգի առանձնահատկություններից է նրանց հյուսվածքներում մեծ քանակությամբ չդիֆերենցված մեզենխիմալ բջիջների առկայությունը։
Հեպատոլիենալ համախտանիշը որպես բարդություն զարգանում է լյարդի սուր և քրոնիկական տարբեր ախտահարումներից, նկատվում է արյան համակարգի հիվանդությունների, լյարդի ցիռոզի, դռներակային հիպերտենզիայի, որոշ վարակային և պարազիտային հիվանդությունների (սեպսիս, մալարիա, բրուցելոզ, լեյշմանիոզ, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ և այլն), ինչպես նաև նյութափոխանակության որոշ խանգարումների (ամիլոիդոզ, քսանտոմատոզ և այլն) ժամանակ։ Մի շարք դեպքերում այն կարող է ծագել լյարդի և փայծաղի միաժամանակ զարգացող կանգային երևույթներից (լյարդային երակների թրոմբոզ և այլն)։
Համախտանիշի հիմնական կլինիկական արտահայտությունը լյարդի և փայծաղի համատեղ մեծացումն է։ Յուրաքանչյուր առանձին դեպքում կլինիկան պայմանավորված է համախտանիշ առաջացնող հիմնական հիվանդությամբ։ Լյարդի և փայծաղի մեծացման աստիճանը ևս տատանվում է՝ կապված հիմնական հիվանդության բնույթից և զարգացումից։ Գլխավոր խնդիրը լյարդափայծաղային համախտանիշի պատճառի հայտնաբերումն է։
Տարբերակիչ ախտորոշման հիմքը հիվանդի անամնեզի ուսումնասիրումն է և հիվանդի հետևողական հետազոտումը։ Ցանկացած դեպքում կատարվում են հեմատոլոգիական ուսումնասիրություններ, լաբորատոր մեթոդներով ճշտում լյարդի ֆունկցիոնալ վիճակը։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են որկորի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի ռենտգենաբանական հետազոտություն՝ որովայնի վերին կեսի շրջադիտական ռենտգեն-նկրահանումով։ Կատարում են իմունաբանական ուսումնասիրություններ։ Հեմոբլաստոզի կամ հեմոլիտիկ սակավարյունության կասկածի դեպքում ուսումնասիրում են ոսկրածուծի կամ ավշահանգույցի պունկտատը։ Վարակային և պարազիտային հիվանդությունների ախտորոշման համար կիրառում են հատուկ, այդ թվում շճաբանական հետազոտությունների ողջ կոմպլեքսը։ Հեպատոլիենալ համախտանիշի հետազոտման պլանում կարող են դրվել լյարդի և փայծաղի հետազոտման իզոտոպային մեթոդները, լյարդի ու փայծաղի պունկցիոն բիոպսիան։ Դրունքային հիպերտենզիայի տարբեր ձևերի տարբերակիչ ախտորոշման նպատակով կատարում են սպլենոպորտոգրաֆիա և սպլենոպորտոմետրիա, սելեկտիվ հեպատովենոգրաֆիա։
Ռենտգենաբանական քննությունների մեթոդների կիրառման պլանը և հաջորդականությունը համատեղ որոշում են բուժող բժիշկը և ռենտգենաբանը։ Բոլոր դեպքերում պարտադիր են ռենտգեն լուսավորումն ու նկարահանումը, որոնք հնարավորություն են տալիս որոշել լյարդի և փայծաղի դիրքը, մեծությունն ու ձևը։ Բարդ դեպքերում փայծաղի ստվերի առանձնացման համար հաստ աղիքը փքեցվում է օդով։ Լյարդի ցիռոզից, ռետիկուլյոզներից և այլ հիվանդություններից տարբերակելու նպատակով, որոնք ուղեկցվում են լյարդ-փայծաղային համախտանիշով, մեծ նշանակություն ունի որովայնային անգիոգրաֆիան։ Դրունքային հիպերտենզիայի կամ փայծաղի անոթների զարգացման անոմալիաների դեպքում ախտորոշիչ մեծ նշանակություն ունի սպլենոպորտոգրաֆիան։
Երեխաների մոտ հեպատո-սպլենոմեգալիայի տարբերակիչ ախտորոշման համար պետք է նկատի ունենալ նաև վարակային հիվանդությունները (պտղի ներարգանդային վարակ, սեպսիս, տուբերկուլոզ, մալարիա, լեյշմանիոզ և այլն), նորածինների հեմոլիտիկ հիվանդությունը, բնածին հեմոլիտիկ սակավարյունությունը, հեմոգլոբինոպաթիաները, հեմոբլաստոզները, լիմֆոգրանուլոմատոզը, նյութափոխանակության բնածին խանգարումները, դրունքային հիպերտենզիան, լյարդի անոթների խցանող էնդոֆլեբիտը, դրունքային համակարգի երակային ցանցի կառուցվածքային շեղումները։
Բուժումը։ Պետք է բուժել հիմնական հիվանդությունը։ Խիստ արտահայտված հիպերսպլենիզմի դեպքում առաջարկվում է փայծաղազերծում (սպլենէկտոմիա) կատարել։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն