Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ: Սպելեոթերապիայի բժշկակենսաբանական տեխնոլոգիա


Որպեսզի օգտվենք բնության բուժիչ գործոններից,
 պետք է ճանաչել բնությունը,

որպեսզի ճանաչես  բնության բուժիչ գործոնները,
պետք է բնությանը վստահել:

 

Անդրանիկ Ոսկանյան


Recreatio, Relaxatio, Adaptatio. ահա այն երեք հսկաները, որոնց վրա հիմնվում են բնաբուժության բժշկակենսաբանական տեխնոլոգիայի գաղափարը, մասնավորապես` սպելեոթերապիայի, ասթմայի և այլ ալերգիկ հիվանդությունների` ալերգիկ ռինիտի, սինուսիտի, կոնյուկտիվիտի, գարնանային սաստիկ հարբուխի, սուր բրոնխիտի, բրոնխիոլիտի, ալվեոլիտի, ալերգիկ նեյրոդերմիտի, էկզեմայի, փսորիազի, իմունային-հորմոնալ հոմեոստազի այլ դիսֆունկցիաների բուժման դեպքում:

Recreatio-ն ռեկրեացիան նշանակում է ակտիվ հանգստի և սադրանքային գործոնների արտաքին հոսքերի դադարեցման  միջոցով վերականգնում: Ռեկրեացիա գիշերային քնի միջոցով, կեսօրյա հանգիստ, դպրոցում երկար դասամիջոց և այլն: 

Relaxatio (ռելաքսացիա) նշանակում է թուլացում: Այն մարմնի կամ որևէ օրգանի աստիճանական թուլացումն է լարվածություն  առաջացրած գործոնների դադարի արդյուքնում:

Adaptatio (ադապտացիա) նշանակում է հարմարվել: Դա օրգանիզմի նոր կամ զգալի տարբեր միջավայրերի փոփոխությանը  հարմարվելու կյանքի ժամանակահատված է:

Ալերգիան, այդ թվում բրոնխիալ ասթման,  հակագեների նկատմամբ ոչ ադեքկվատ պատասխան գործողությունն է օրգանիզմի՝ գրգռիչի ազդեցության նկատմամբ սուր զգայունության պատճառով: Ալերգիայի հիմքում օրգանիզմի ժառանգական դետերմինացիան է, ինչը ժառանգական օրինաչափություն է մարդկանց մոտ: Մարդկանց մեկ երրորդի մոտ ալերգիկ հատկությունն ավելի արտահայտված է, ովքեր էլ պոտենցիալ են իմմունոգենային հիվանդությունների համար: Ալերգիան գենետիկ կոդի օրգանական արատ չէ, սակայն պայմանավորված է մարդու գենային համակարգի ֆունկցիայի դիսբալանսով: Ալերգիան ֆիզիոլոգիական ադապտացիայի անկարողության ճիչն է:


Ծննդաբերությունից հետո առաջին օրերին, ամիսներին, անգամ տարիներին էներգետիկ իմունիտետի  աններդաշնակությունը հատուկ է գրեթե բոլոր երեխաներին: Մեծանալու հետ երեխայի մոտ ձևավորվում է հակածինների հասանելիության շեմ: Ծնողների ոչ ճիշտ վերաբերմունքը, անբարենպաստ միջավայրի պատճառով տոքսինների, հակածինների, ծխախոտի ծխի, փոշու և այլնի բարձր ազդեցությունը` հորմոնալ անբավարարության պայմաններում, հանգեցնում է ալերգիայի, իսկ այս ամենը պաշտպանական մեխանիզմների ձևավորման ժամանակհատվածում ծնում են իմունոգենային հիվանդություններ: Այս դեպքում իմունիտետի ձախողումը բնական է: Ոչ մի դեղամիջոց չի կարող ուղղել ոչ նորմալ ձևավորումը, միայն բնությունը որոշակի պայմաններում ունակ է վերականգնելու իմունա-հորմոնալ հոմեոստազը, այսինքն` առողջությունը: 

Անհրաժեշտ է իմունա-հորմոնալ պաշտպանական համակարգի ռելաքսացիա, ադապտացվող մեխանիզմների խթանում, իմունիտետի հոմեոստազի էներգետիկ  բալանսի ճիշտ ձևավորում: Միայն բնությունն է ունակ իմունա-հորմոնալ ստատուսի ռեկրեացիայի խնդրի լուծման: Մեզ հաջողվել է բնաբուժության փիլիսոփայության բարձունքին հասնել: Բժիշկների, հետազոտողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր կողմից մշակված կենսաբժշկական տեխնոլոգիա` սպելեոթերապևտիկ ռեկրեացիայի, իմունիտետի ռեվերսի համար, ձեռագործ քարանձավի միջավայրում քարաղով պատված վերգետնյա առողջարանի ձևաչափով հալո-պալատում:

Քարանձավային քարաղի շերտերից պատրաստված քարանձավաձև առողջարանում ռեկրեացիայի և ռելաքսացիայի ամենաբարենպաստ հիմնական գործոնը միջավայրի գործոնների ֆիզիկական, քիմիական և էներգետիկ մեկուսացումն է, այդ թվում` արևային քամու և այլ տիեզերական նյութերի հոսքը: Այստեղ կարևոր է ոչ այնքան ժամանակավորապես գործընթացին ենթարկվելը,  որքան ռելաքսացիայի և ադապտացիայի սեանսների փուլայնությունը:


9 ամսվա (36 շաբաթվա) ընթացքում արգանդում ձևավորվում են օրգանները և հորմոնալ համակարգի ֆիզիոլոգիան, հետագայում` երեխայի և հորմոնալ ստատուսի իմունոպաշտպանությունը: Հորմոնալ ստատուսի և իմունիտետի զարգացման տեմպերը դանդաղում են ծննդաբերությունից հետո, իսկ խնդիրները կոնկրետանում են: Այստեղ կարևոր է հաշվի առնել ռեկրեացիայի և ադապտացիայի ռիթմը: Սպելեոթերապիայի 20-ամյա փորձի հետազոտություննների արդյունքները հաստատել են օպտիմալ ռեժիմը։

Սեանսների քանակը. 12-18-20 սեանս.

Յուրաքանչյուր սենասի տևողությունը. 1-3-6-9 ժամ..

Ռելաքսացիայի և հաջորդող ադապտացիայի սեանսների հաջորդականությունը. սպելեո-ռելաքասացիա` առավոտյան մինչև ժամը 12-ը, օրվա մեջ` մինչև ժամը 15-ը, երեկայան` ժամը 20-ից, գիշերը` ժամը 23-ից:

Ռելաքսացիայի կուրսի համար տարվա եղանակի ընտրությունը.

 

  • պոլինոզով, գարնանային կատարով, ասթմայի դիսովուլյար և խառը ձևերի դեպքում`  ձմռան վերջ - գարնան սկիզբ
  • ծանր ասթմայով հիվանդների դեպքում` ամառ-ձմեռ
  • սեզոնայնությամբ սահմանված հիվանդների համար` սրացման սեզոնից 1-3 ամիս առաջ։


Վերականգնողական կուրսի կրկնում.

 

  • բոլոր հիվանդների համար 3-6-8 ամիս անց` սպելեոթերապիայի կուրսի ավարտից հետո
  • էկզոգեն-ալերգիկ ասթմայով հիվանդների համար` 2-3 տարվա ընթացքում, 3 ամիսը մեկ:


Սպելեոթերապիայի ինտեգրում և բուժման այլ մեթոդներ. տե՛ս. «Սպելեոթերապիայի մեթոդ»։

Սպելեոթերապիայի և հալո-քրոմո-քվանտային թերապիայի հաջորդականությունը. տե՛ս «Սպելեո և գալոթերապիաների հաջորդականություն»։

Բժշկական հսկողություն և իմունա-հորմոնալ ստատուսի ռեվերսիա. տե՛ս «Ասթմա-դպրոց և ասթմայով հիվանդների կառավարման ռազմավարություն»։

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ