|
Մեր մասին
Առողջությունը կյանք է, իսկ կյանք ձեզ կպարգևեն Աշտարակի բժշկական կենտրոնում: Մեր կենտրոնը տարբերվում է մյուս բժշկական կենտրոններից իր հոգատար, բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ժամանակակից տեխնիկայով, ինչը նպաստում է որակյալ ախտորոշումներիև, վիրահատությունների իրականացմանը: Մենք ձեզ ենք առաջարկում բժշկական ծառայությունների ընդարձակ տեսականի, մեզ կարող եք դիմել յուրաքանչյուր խնդրի դեպքում, և մենք կարճ ժամանակահատվածում լուծում կտանք ձեր բոլոր խնդիրներին: Մեզ մոտ յուրաքանչյուր հաճախորդի անհատական վերաբերմունք է ցուցաբերվում: Մեր կենտրոնում հաճախորդն իրեն զգում է ապահով ձեռքերում:
Ծառայություններ
Աշտարակի բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, հագեցած ժամանակակից և բարձրակարգ տեխնոլոգիաներով: Մենք ձեզ ենք առաջարկում բժշկական ծառայությունների ընդարձակ տեսականի: Դիմե՛ք մեզ, եթե ունեք այս կամ այն առողջական խնդիրը, և մենք հոգ կտանենք ձեր մասին, իսկ կարճ ժամանակ անց դուք կմոռանաք ձեր խնդրի մասին: Կենտրոնի հոգատար մասնագետները կանցկացնեն խորհրդատվություն և կօգնեն ճիշտ լուծում տալ ձեր խնդիրներին:
Մեր կենտրոնում ձեզ ենք առաջարկում
|
Թերապևտիկ բաժանմունք
Աշտարակի բժշկական կենտրոնն անցկացնում է թերապևտիկ հիվանդությունների բուժում: Կենտրոնի բարձրորակ մասնագետները կարճ ժամանակահատվածում կիրականացնեն հիվանդության ախտորոշում և բուժում: Մեր բժշկական կենտրոնում կարող եք բուժվել հետևյալ հիվանդությունների դեպքում.
✔ | սրտանոթային համակարգի հիվանդություններ, | ✔ | բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, | ||
✔ | ստենոկարդիա, հիպերտոնիկ կրիզ, | ✔ | ալերգիկ հիվանդություններ, տոքսիկոդերմիա, | ||
✔ | ՍԻՀ սրտամկանի սուր ինֆարկտ, | ✔ | էնդոկրին համակարգի հիվանդություններ, | ||
✔ | պարոքսիզմալ տախիկարդիա, | ✔ | նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, | ||
✔ | համակարգային հիվանդություններ, | ✔ | նյարդային համակարգի քրոնիական բորբոքային հիվանդություններ, | ||
✔ | արյան հիվանդություններ, | ✔ | պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկական հիվանդություններ, | ||
✔ | աղե-ստամոքսային տրակտի սուր հիվանդություններ, | ✔ | նեյրո-ցիրկուլյատոր դիստոնիա, | ||
✔ | սուր ալիմենտար գաստրիտ, | ✔ | ցերեբրալ սկրելոզ, | ||
✔ | ստամոքսի հետվիրահատական հիվանդություններ, | ✔ | գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, | ||
✔ | ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքումներ, | ✔ | մնացորդային երևույթներ նյարդային համակարգի տրավմաներից հետո, | ||
✔ | լյարդի, լեղապարկի քրոնիկ հիվանդություններ, | ✔ | ուղեղի արյան շրջանառության դինամիկ խանգարում, | ||
✔ | քրոնիկական գաստրիտ, խոցային հիվանդություն, էզոֆագիտ, | ✔ | նյարդային համակարգի ժառանգական և դեգեներատիվ հիվանդություններ (ՄՑՊ, պարկիզսոնիզմ և այլն), | ||
✔ | քրոնիական գլոմերուլոնեֆրիտ, | ✔ | մնացորդային երևույթներ ինսուլտից հետո: |
Գինեկոլոգիա
Կնոջ օրգանիզմն իր նկատմամբ մեծ խնամք է պահանջում, յուրաքանչյուր կին տարվա մեջ գոնե երկու անգամ պետք է դիմի գինեկոլոգիական ծառայությունների: Գինեկոլոգիան սերտորեն կապված է մանկաբարձության հետ: Մեր մասնագետները ձեր կողքին կլինեն հղիության սկզբից մինչև հետծննդաբերություն և հետագա հսկողություն:
Աշտարակ բժշկական կենտրոնում ձեզ ենք առաջարկում հետևյալ ծառայությունները.
✔ | կանանց սեռական օրգանների սուր և քրոնիկ բորբոքումներ, | ✔ | հեշտոցի պլաստիկ վիրահատություն, | ||
✔ | էրոզիաներ, միոմաներ, | ✔ | հեշտոցի փոքր վիրահատություններ, | ||
✔ | արգանդի վերտրոֆիկսացիա, | ✔ | Փոքրածավալ վիրահատություններ, | ||
✔ | բարտոլինյան գեղձի վիրահատություն, | ✔ | արգանդի հեշտոցային Էքստրիպացիա հավելումներով, | ||
✔ | կիստայի հեռացում, | ✔ | արգանդի հեշտոցային Էքստրիպացիա առանց հավելումների, | ||
✔ | հղիության արհեստական ընդհատում առանց անզգայացման, | ✔ | արգանդի հեշտոցային Էքստրիպացիա հեշտոցի պատի պլաստիկայով, | ||
✔ | հղիության արհեստական ընդհատում ընդհանուր անզգայացմամբ, | ✔ | արգանդի հեշտոցային Էքստրիպացիա հեշտոցի պատի պլաստիկայով` սինթետիկ ցանցի տեղադրումով, | ||
✔ | արգանդի Էքստիրպացիա առանց հավելումների, | ✔ | հղիների նախածննդյան հսկողություն, | ||
✔ | արգանդի վերհեշտոցային ամպուտացիա հավելումների հետ միասին, | ✔ | նորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների (ծննդաբերների ծննդալուծման հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում), | ||
✔ | արգանդի Էքստիրպացիա հավելումների հետ միասին, | ✔ | միզուղիների կանդիդոզ: | ||
XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX |
Մանկաբուժություն
Վնասվածքաբանություն
Աշտարակ բժշկական կենտրոնը՝ հագեցած լինելով բարձրորակ տեխնոլոգիաներով, իրականացնում է բարձրորակ վիրահատություններ և բուժումներ տարբեր ուղղություններով:
Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
✔ | վիրահատություններ դաստակների և ոտնաթաթերի վրա, | ✔ | մենիսկէկտոմիա, | ||
✔ | ոսկրերի բաց և փակ կոտրվածքների առաջին կատեգորիայի օսթեոսինթեզ, | ✔ | արթրոպլաստիկա, | ||
✔ | ոսկրերի բաց և փակ կոտրվածքների երկրորդ կատեգորիայի օսթեոսինթեզ, | ✔ | մետաղական կոնստրուկցիայի հեռացում, | ||
✔ | ոսկրերի բաց և փակ կոտրվածքների երրորդ կատեգորիայի օսթեոսինթեզ, | ✔ | վերջույթների դեֆորմացիա, | ||
✔ | ողնաշարի չբարդացած կոտրվածքների բուժում, | ✔ | կոտրվածքների ամբուլատոր բուժում, | ||
✔ | վիրահատություններ անոթների և ջլերի վրա, | ✔ | կոտրվածքների կոնսերվատիվ բուժում, |
||
✔ | հոդախախերի կապանների վնասումների միջամտություններ, հեմարթրոզներ, թարախային արթրոզներ: |
Քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայություն
Աշտարակի բժշկական կենտրոնն անցկացնում է քիթ-կոկորդ-ականջաբանական ախտորոշում: Մարդը շրջակա աշխարհից տեղեկատվություն է ստանում համի, հոտի, լսողության զգայարանների միջոցով, հետևաբար, այս օրգանների խանգարումը որպես հիվանդություն բուն խնդիր լինելուց զատ, սահմանափակում է նաև նրա՝ որպես անհատի, զարգացման հնարավորությունները: Քիթ-կոկորդ-ականջ օրգանները մեկ ամբողջություն են, և նրանցից որևէ մեկի խանգարումը կարող է ազդել մյուսի, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի վրա:
ՔԿԱ բաժանմունքում իրականացվում են հետևյալ ախտորոշումները և բուժումները.
✔ | ՔԿԱ հիվանդների կոնսերվատիվ բուժում, | ✔ | սեպտոպլաստիկա, | ✔ | քթի պլաստիկ վիրահատություն, | |||
✔ | քթի հարակից խոռոչների բորբոքում և բուժում, | ✔ | հայմորոտոմիա, | ✔ | քթի պոլիպների հեռացում, | |||
✔ | խոանալ և էթմոիդալ պոլիպների հեռացում, | ✔ | ֆրոնտոտոմիա, | ✔ | տոնզիլեկտոմիա, | |||
✔ | ստորին խեցիների կաուստիկա, | ✔ | ադենոտոմիա | ✔ | խեցահատում: | |||
✔ | պերիտոնզիլյար աբսցես, | ✔ | սեպտոտոմիա, |
Վիրաբուժություն
Աշտարակ բժշկական կենտրոնում բարձր որակավորում ունեցող մասնագետները կարճ ժամանակահատվածում կանցկացնեն ճշգրիտ ախտորոշում և բուժում: Բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը հագեցած է բարձրորակ բժշկական տեխնոլոգիաներով, որոնք թույլ կտան իրականացնել բարձրորակ վիրահատություններ՝ առանց հետագա բարդությունների:
Աշտարակ բժշկական կենտրոնում մատուցում են հետևյալ վիրաբուժական ծառայությունները.
✔ | ապենդէկտոմիա, | ✔ | բարակ աղու պլանային մասնահատում, | ||
✔ | աճուկային և ազդրային ճողվածքների ճողվածքահատում, | ✔ | էնտերոլիզ կպումային հիվանդության ժամանակ, | ||
✔ | աճուկային և ազդրային ճողվածքների արմատական վիրահատություն` ալոպլաստիկ ցանցով, | ✔ | դիվերտիկուլի հեռացում, | ||
✔ | պորտային ճողվածքների արմատական վիրահատություն, | ✔ | վիրահատություններ վահանագեղձի վրա, | ||
✔ | պորտային ճողվածքի արմատական վիրահատություն` ալոպլաստիկ ցանցով, | ✔ | պլանային ախտորոշիչ որովայնահատում, | ||
✔ | վենտրալ ճողվածքի արմատական վիրահատություն, | ✔ | փափուկ հյուսվածքների մեծածավալ գոյացությունների հեռացում, | ||
✔ | վենտրալ ճողվածքի արմատական վիրահատություն` ալոպլաստիկ ցանցով, | ✔ | փոքրածավալ վիրաբուժական վիրահատություններ, | ||
✔ | ստոծանիական ճողվածքի արմատական վիրահատություն, | ✔ | վիրաբուժական հիվանդերի կոնսերվատիվ բուժում (օրավճար), | ||
✔ | Ուրախոսի վիրահատություն, | ✔ | ուղիղ աղու խուղակների հատում, հեռացում, | ||
✔ | կերակրափողի վիրահատություններ, | ✔ | պոչուկի էպիթելային ուղիների վիրահատություն, | ||
✔ | ստամոքսահատում, ստամոքսի մասնահատում, | ✔ | հետանցքի ճաք, հեմորոիդէկտոմիա, | ||
✔ | վագոտոմիայի տարբեր տիպեր, | ✔ | կոլոստոմայի տեղադրում, | ||
✔ | ստամոքս-աղիքային և միջաղիքային անաստամոզներ՝ տարբեր տիպի, | ✔ | հեմիկոլէկտոմիա, | ||
✔ | կրկնակի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ ստամոքսի վրա, | ✔ | հաստ աղու հորիզոնական հատվածի մասնահատում, | ||
✔ | որովայնի խոռոչի աբսցեսների բացահատում, | ✔ | Հարթմանի վիրահատություն, | ||
✔ | սպլենէկտոմիա (պլանային), | ✔ | ուղիղ աղու որովայնա-շեքային էքստիրպացիա, | ||
✔ | էխինոկոկէկտոմիա, | ✔ | ռեկտոսիգմայաձև աղու մասնահատում, | ||
✔ | լյարդի մասնահատում, | ✔ | կոլոստոմայի փակում, | ||
✔ | խոլեցիստէկտոմիա՝ լեղուղիների դրենավորումով, | ✔ | այրվածքներ I°. մակերեսի մինչև 50%, | ||
✔ | խոլեցիստէկտոմիա՝ առանց լեղուղիների դրենավորման, | ✔ | այրվածքներ II° (10%), այրվածքներ III-IV° (1%), | ||
✔ | վիրահատություններ ենթաստամոքսային գեղձի վրա, | ✔ | բիլիոդիգեստիվ անաստամոզներ: |
Ուրոլոգիական բաժանմունք
Ուրոլոգիան ուսումնասիրում և ախտորոշում է միզուղիների համակարգի հետ կապված հիվանդություններ՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Աշտարակ բժշկական կենտրոնում կատարում ենք սակավատրավմատիկ գործառնական ուրոլոգիական վիրաբուժություն, որի դեպքում հաճախորդն ունենում է ժամանակի նվազագուն կորուստ:
Աշտարակ բժշկական կենտրոնում անցկացնում են հետևյալ ուրոլոգիական վիրաբուժական ծառայությունները.
✔ | ադենոմէկտոմիա՝ շագանակագեղձի ադենոմայի (միզապարկի ՏՈՒՌ), | ✔ | պունկցիոն նեֆրոտոմիա, | ✔ | կրիպտորխիզմ, Ֆուրնեյի գանգրենա, | |||
✔ | ցիստէկտոմիա՝ միզածորանների դուրս բերումով, | ✔ | օրխէկտոմիա, | ✔ | միզապարկի դիվերտիկուլէկտոմիա, | |||
✔ | ցիստէկտոմիա, ցիստպրոստաստէկտոմիա՝ աղիքային կոնդուիտի ձևավորումով, | ✔ | կաստրացիա, | ✔ | միզածորանի պլաստիկա, | |||
✔ | ուրոլոգիական հիվանդությունների կոոնսերվատիվ բուժում, | ✔ | միզուկի պլաստիկա, | ✔ | նեֆրո և ուրետերոլիթոտոմիա, | |||
✔ | փոքրածավալ վիրահատություններ արտաքին սեռական օրգանների վրա, | ✔ | նեֆրէկտոմիա, | ✔ | ցիստոլիթոէքստրակցիա, | |||
✔ | միզապարկի ՏՈՒՌ բիոփսիա, | ✔ | ցիստոլիթոտոմիա, | ✔ | էպիցիստոտոմիա, | |||
✔ | հիդրոցելե, վարիկոցելե, | ✔ | պրոստատէկտոմիա, | ✔ | ցիստոսկոպիա: |
Սոնոգրաֆիա
Աշտարակ բժշկական կենտրոնը ձեզ է առաջարկում օպտիմալ ախտորոշման համար անհրաժեշտ սոնոգրաֆիկ բոլոր պայմանները: Այսօր առաջադեմ ախտորոշիչ մեթոդներից է համարվում սոնոգրաֆիան: Մեզ մոտ, հետազոտություն անցնելով, կարճ ժամանակահատվածում կբացահայտվեն ձեր ներքին օրգաններում առկա տարատեսակ հիվանդություններ և խանգարումներ, իսկ մեր բարձրորակ մասնագետները կօգնեն ժամանակին կանխել հիվանդության զարգացումը:
Աշտարակ բժշկական կենտրոնը ձեզ առաջարկում է սոնոգրաֆկիկ հետազոտություններ հետևյալ ուղղություններով.
Ռենտգենոգրաֆիա
Աշտարակ բժշկական կենտրոնը հագեցած է սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել մարմնի յուրաքանչյուր հատվածի ռենտգենյան ախտորոշում՝ նվազագույն ճառագայթում հասցնելով պացիենտին: Ռենտգենյան հետազոտությունը համարվում է լավագույն ախտորոշիչ միջոցներից, որը լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում:
Աշտարակ բժշկական կենտրոնում իրականացվում են ռենտգեն հետազոտություններ հետևյալ ուղղություններով.
✔ | գանգի ռենտգենոգրաֆիա, | ✔ | ֆլուորոգրաֆիա, | ||
✔ | կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, | ✔ | ռենտգենոսկոպիա, | ||
✔ | որովայնի շրջահայաց ռենտգենոգրաֆիա, | ✔ | կոնքի ռենտգենոգրաֆիա, | ||
✔ | ներերակային ուրոգրաֆիա (երիկամների կոնտրաստ քննություն), | ✔ | աղեստամոքսային տրակտի ռենտգեն քննություն, | ||
✔ | վերջույթների և որևէ հատվածի ռենտգենոգրաֆիա, | ✔ | իրիգոսկոպիա (հաստ աղու կոնտրաստ հետազոտություն), | ||
✔ | ոտնաթաթի և դաստակի ռենտգենոգրաֆիա, | ||||
Խորհրդատվություն
Աշտարակի բժշկական կենտրոնն այն եզակի բժշկական կենտրոններից է, որն առանձնանում է ո՛չ միայն իր բարձրորակ բժիշկ մասնագետներով և ժամանակակից սարքավորումներով, այլև յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցումով: Մեր կենտրոնի բժիշկները ո՛չ միայն լավ մասնագետներ են բժշկության ոլորտում, նաև լավ հոգեբաններ են, մեզ մոտ ձեր յուրաքանչյուր խնդրին կմոտենան մեծ հոգատարությամբ, ձեր յուրաքանչյուր՝ նույնիսկ ամենափոքր խնդիրը, մեր խնդիրն է:
Մեր մասնագետները ձեզ հետ կանցկացնեն խորհրդատվություններ հետևյալ ուղղություններով.
✔ | սրտաբանի, | ✔ | նյարդաբանի, | ✔ | ներզատաբանի, |
✔ | վարակաբանի, | ✔ | վիրաբույժի, | ✔ | սեքսոպաթոլոգի, |
✔ | քիթ-կոկորդ-ականջաբանի, | ✔ | ակնաբույժի, | ✔ | թերապևտի: |
Ստոմատոլոգիա
Աշտարակ բժշկական կենտրոնն իր դռներն է բացում ձեր առջև, եթե ունեք ատամնաշարի հետ կապված խնդիրներ: Մեզ մոտ ախտորոշում և բուժում են պերիոդոնտիտները, պուլպիտները, անհրաժեշտության դեպքում կատարում ենք նաև վիրահատական միջամտություն: Դիմեք մեզ և մենք ձեզ կկպարգևենք ձյունափայլ ժպիտ:
Ձեզ ենք առաջարկում ատամնաբուժական հետևյալ ծառայությունները.
Պուլպիտի բուժում | Պերիոդոնտիտի բուժում | Վիրաբուժական միջամտություն | |||
✔ | ատամի կարիեսի բուժում, | ✔ | միարմատ ատամներ, | ✔ | ատամի հեռացում, |
✔ | միարմատ ատամներ, | ✔ | երկարմատ ատամներ, | ✔ | աբսցեսի բացահատում, |
✔ | երկարմատ ատամներ, | ✔ | եռարմատ ատամներ, | ✔ | ալվեոլիտի բուժում, |
✔ | եռարմատ ատամներ: | ✔ | շտիֆտի տեղադրում, | ✔ | ոսկրային էկզոստոզների հեռացում: |
✔ | գինգիվիտներ, ատամնաքարերի հեռացում, |
Ախտորոշիչ ծառայություններ
Աշտարակ բժշկական կենտրոնը՝ հագեցած լինելով ժամանակակից բոլոր սարքավորումներով, անցկացնում է լաբորատոր և գործիքային ախտորոշում: Մեր բարձրորակ մասնագետները կանցկացնեն նաև որակյալ էնդոսկոպիկ հետազոտություն:
Աշտարակ բժշկական կենտրոնում կարող ենք իրականացնել հետևյալ ախտորոշումները.
Լաբորատոր ախտորոշում.
✔ | արյան կլինիկական հետազոտություն, |
✔ | ընդհանուր ճարպեր, | ✔ | ՎՌ (RW), |
|||
✔ | արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով, | ✔ | տրիգլիցերիդներ, | ✔ | ցիտոլոգիական քննություն, | |||
✔ | մեզի ընդհանուր կլինիկական հետազոտություն, | ✔ | B լիպոպրոտեիդներ, | ✔ | բակտերիոլոգիական քննություն, | |||
✔ | գլյուկոզան արյան մեջ, | ✔ | կոագուլոգրամմա, | ✔ | միկրոբիոլոգիական քննություն, | |||
✔ | գլյուկոզան մեզի մեջ, | ✔ | ընդհանուր կալցիում, | ✔ | մեզի բակտերիոլոգիական քննություն, | |||
✔ | լյարդային պրոբաներ, | ✔ | ընդհանուր կալիում, | ✔ | իերսինիոզ, | |||
✔ | ԱԼՏ, ԱՍՏ , |
✔ | հիմնային ֆոսֆատազա, | ✔ | կղանքի բակտերելոգիական քննություն, | |||
✔ | ավստրալիական անտիգեն, | ✔ | թթվային ֆոսֆատազա, | ✔ | քսուկների միկրոսկոպիկ քննություն, | |||
✔ | միզանյութ, միզաթթու, կրեատինին, | ✔ | գլյուտամիլ տրանսֆերազա, | ✔ | խլամիդիա, | |||
✔ | ընդհանուր սպիտակուց, ալբումիններ, | ✔ | բրուցելոզ, | ✔ | ուրեապլազմա, | |||
✔ | խոլեսթերին, | ✔ | արյան խումբ (Rh ֆակտոր), | ✔ | թաքնված արյուն, | |||
✔ | C ռեակտիվ սպիտակուց, | ✔ | ռևմատոիդ ֆակտոր, | ✔ | ՏԲՑ, | |||
✔ | լակտատ դեհիդրոգենազա, | ✔ | ՄՌՊ, | ✔ | հղիության թեստ: |
Գործիքային հետազոտություն
|
Այլ ծառայություններ
|
Սույն կայքէջը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամի աջակցությամբ: Կայքէջում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին: | Մինի-կայքի ստեղծման աշխատանքներում հովանավոր | ||||||