Հասցե |
Արագածոտնի մարզ, քաղաք Թալին, Քոթանյան 10 |
|
ԹԵԺ ԳԻԾ
|
+374 249 2 28 03 |
Էլ. հասցե
|
[email protected] |
|
Հեռախոս |
+374 249 2 22 88, +374 2 29 24 |
|
Ողջույնի խոսք
Թալինի բժշկական կենտրոնն Արագածոտնի մարզի խոշորագույն բուժհաստատություններից է, որտեղ ազգաբնակչությանը տրամադրվում է բազմապրոֆիլային, մասնագիտական բարձրորակ բուժօգնություն:
Կենտրոնը մեծ հեղինակություն է վայելում տարածաշրջանում և համագործակցում է հանրապետության առաջատար կլինիկաների հետ: Կենտրոնի բժշկական անձնակազմն ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում անցկացվող գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին, որը հնարավորություն է ընձեռում ժամանակին համընթաց ներդնել ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառումը:
Կենտրոնն իրականացնում է խորհրդատվություններ Ֆրանսիական ոչ կառավարական մարդասիրական «Հայացքներ և մանուկներ» բժշկական կազմակերպության հետ, համագործակցում է Թալինի քույր քաղաք Burg le-Valans-ի զուգակցման կոմիտեի բժշկական ծրագրերի հետ:
Աստծո օրհնությամբ և մեր օգնությամբ եղե՛ք առողջ…
Բարին ընդ Ձեզ
|
|
|
Կենտրոնի տնօրինությունը մեծ ուշադրություն է դարձնում բժիշկների և բուժքույրերի մասնագիտական վերապատրաստոմներին, բազմիցս ընդառաջել է ՀՕՖ-ի ծրագրով մեկամսյա վերապատրաստման կուրսերի կազմակերպման հարցում, շատ է կարևորում նաև մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը կենտրոնի ներսում` անցկացնելով բազմաբնույթ սեմինարներ ավագ սերնդի ներկայացուցիչների օժանդակությամբ:
Թալինի բժշկական կենտրոնում ամեն ինչ արվում է, որպեսզի ազգաբնակչությունը ստանա առավելագույնս արդյունավետ եւ անվտանգ բուժ օգնություն: Յուրաքանչյուր բուժաշխատող առաջնորդվում է. «Որակյալ բուժօգնության գրավականն անհատական մոտեցումն է յուրաքանչյուրի հանդեպ» սկզբունքով:
|
|
|
|
|
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է 24.07.2007թ. ՀՀ Կառավարության «ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» 2006թ. 1911-Ն որոշմամբ` «Թալինի հիվանդանոց» ՓԲԸ-ի, «Թալինի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» ՓԲԸ-ի Թալինի մասնաճյուղի միաձուլմամբ:
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունից հանդես եկող կառավարման լիազոր մարմին է ՀՀ Արագածոտնի մարզպետը: «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ունի 40 մահճակալ հզորություն, այդ թվում. վիրաբուժական բաժանմունք` 10, թերապևտիկ`5, մանկական` 5, մանկաբարձագինեկոլոգիական` 12, ինֆեկցիոն` 8:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն տեղակայված է Թալին քաղաքի Քոթանյան 10 հասցեում գտնվող եռահարկ քարե շինությունում` 4760,28 մ2 մակերեսով: Առանձին շենքերով կան նաև անատոմիկ, կաթսայատուն և պահակատուն: ՓՆԸ-ն հաշվեկշռում է նաև ք. Թալին Խանջյան փողոցում գտնվող պոլիկլինիկայի հին շենքը և 1 ավտոտնակ:
Ազգաբնակչության թիվը Թալին քաղաքում կազմում է 5.921: «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է իր կազմում գտնվող 22 բուժամանկաբարձական կետերի: Այն իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային բուժ. սպասարկում (տարածաշրջանի ազգաբնակչության թիվը 08.01.2014թ. դրությամբ՝ 34.141, որից 0-18 տարեկան`8.470, ծնունդների թիվը`431): Կենտրոնն իրականացնում է նաև շտապ օգնության ծառայություն, որը հագեցած է շտապ օգնության 3 մեքենաներով: |
|
|
|
|
ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. բժշկական օգնության և սպասարկման տեսակը.
|
|
|
|
|
|
|
ՍՏԱՑԻՈՆԱՐ. հիվանդանոցային |
|
|
|
|
|
|
|
Ընդհանուր վիրաբուժականև ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
|
|
|
|
|
|
|
Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք |
|
|
|
|
|
|
|
Թերապևտիկ բաժանմունք |
|
|
|
|
|
|
|
Մանկաբուժական բաժանմունք |
|
|
|
|
|
|
|
Տարափոխիկ (ինֆեկցիոն) բաժանմունք |
|
|
|
|
|
|
|
Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք |
|
|
|
|
|
|
|
|
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ. արտահիվանդանոցային |
|
|
|
|
|
|
|
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն |
|
|
|
|
|
|
|
Ընդհանուր թերապևտիկ, ընտանեկան բժշկություն |
|
|
|
|
|
|
|
Մանկական կոնսուլտացիա |
|
|
|
|
|
|
|
Կանանց կոնսուլտացիա |
|
|
|
|
|
|
|
Նեղ մասնագիտական կաբինետներ |
|
|
|
|
|
|
|
վիրաբուժական, |
|
|
|
|
|
|
|
քիթ-կոկորդ-ականջաբանական, |
|
|
|
|
|
|
|
մաշկավեներոլոգիական, |
|
|
|
|
|
|
|
ներզատաբանական, |
|
|
|
|
|
|
|
ակնաբուժական, |
|
|
|
|
|
|
|
սրտաբանական, |
|
|
|
|
|
|
|
ֆթիզիատրիկ, |
|
|
|
|
|
|
|
նյարդաբանական, |
|
|
|
|
|
|
|
ուրոլոգիական, |
|
|
|
|
|
|
|
ուռուցքաբանական, |
|
|
|
|
|
|
|
հոգեբուժական, |
|
|
|
|
|
|
|
ֆիզիոթերապևտիկ (ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ), |
|
|
|
|
|
|
|
թերապևտիկ ստոմատոլոգիական, |
|
|
|
|
|
|
|
|
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ. ախտորոշիչ ծառայություններ
|
|
|
|
|
|
|
|
Կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիա (կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական) |
|
|
|
|
|
|
|
Ճառագայթային ախտորոշիչ ծառայություններ (ռենտգենաբանական, ֆլուորոգրաֆիկ, ուլտրաձայնային) |
|
|
|
|
|
|
|
ԱՅԼ |
|
|
|
|
|
|
|
Ախտահանման բաժին |
|
|
|
|
|
|
|
Մատենավարման բաժին |
|
|
|
|
|
|
|
Ախտաբանա-անատոմիական ծառայություն
|
|
|
|
|
|
|
|
Ներհիվանդանոցային դեղատուն
|
|
|
|
|
|
|
|
|
Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները: |
|
|
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները