Վարակաբանություն
H1N1
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տեղեկատվության համաձայն` աշխարհում H1N1 վիրուսի հարուցած A գրիպի (խոզի գրիպի) համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ:
Գրիպի H1N1 վիրուսի գեների համակցությունը նախկինում չի հանդիպել: ԱՀԿ-ն հայտարարել է պանդեմիայի սպառնալիքի հինգերորդ մակարդակ, որը բնորոշվում է մարդուց մարդուն վիրուսի փոխանցմամբ:
Ըստ ԱՀԿ-ի տեղեկատվության, H1N1 վիրուսի հարուցած գրիպի նախանշանները նման են ցանկացած այլ վիրուսային գրիպի նախանշաններին. բարձր ջերմություն, հազ, գլխացավ, հոդացավ, մկանային ցավ, ցավ կոկորդում, երբեմն սրտխառնուք և փորլուծություն: Այս ամենից բացի, կան ևս մի շարք այլ նախանշաններ, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է զգուշանալ և անհապաղ դիմել բժշկի օգնությանը:
-
Երեխաների շնչառությունը արագանում է կամ դժվարանում, մաշկը` կապտում, նրանք դառնում են քնկոտ, ունենում են սրտխառնուք, հիվանդագին զգայունություն, որի դեպքում երեխան չի ցանկանում, որ իրեն գրկեն:
-
Մեծահասակների դեպքում վտանգավոր նախանշաններ են համարվում դժվարացած շնչառությունը, շնչարգելությունը, կրծքավանդակի, որովայնի շրջանում ծանրության կամ ցավի զգացումը, հանկարծակի առաջացած գլխապտույտը, գիտակցության մթագնումը, սրտխառնուքը:
-
Հիվանդության կանխարգելման համար բժիշկները կոչ են անում հետևել հետևյալ պարզ կանոններին.
-
աշխատեք չշփվել հիվանդի հետ, եթե անգամ ենթադրում եք, որ նրա տկարության պատճառը պարզապես մրսածությունն է,
-
հազալիս կամ փռշտալիս փակեք բերանը թաշկինակով կամ անձեռոցիկով. օգտագործելուց հետո դրանք փոխարինեք նորով,
-
ձեռքերը հաճախակի լվացեք օճառով, հատկապես այն դեպքում, երբ հազալիս կամ փռշտալիս փակել եք բերանը թաշկինակով կամ անձեռոցիկով: Ձեռքերը կարելի է մաքրել նաև սպիրտ պարունակող նյութերով,
-
աշխատեք ձեռքերով չդիպչել աչքերին, քթին և բերանին: Այս ճանապարհով նույնպես տարածվում են գրիպի հարուցիչները,
-
գ բարևելիս խուսափեք ձեռքսեղմումից և առավել ևս համբուրվելուց (վերջինս շատ տարածված է Թուրքիայում: Այդ երկրի վարչապետը գրիպի համաճարակի տարածումը կանխելու նպատակով կոչով դիմել է բնակչությանը` բարևելիս չհամբուրվել):
ԲԱՐԵՎ...
Դեռևս 1881թ. ալեքսանդրապոլցի բժիշկ Ավետիք Բաբայանը գրում էր, որ հայերի մեջ մի նոր սովորություն է մուտք գործել, որն աստիճանաբար թափանցում է գավառի ու գյուղերի բնակչության մեջ: Ըստ այդ սովորության` հարազատները, բարեկամները, ընկերները հանդիպելիս համբուրում են շուրթերը, այն էլ ոչ թե մեկ, այլ երեք անգամ: Ցավալին այն է, գրում է Բաբայանը, որ դա համարում են ՙքաղաքավարության՚, ՙկրթված՚ լինելու նշան:
Շատ հետաքրքիր է 1904-ին Նոր Բայազետի գավառի Վերին Ղարանլու գյուղից Միսակ Նալբանդյանցի հոդվածը: Նա հայտնում էր, որ ժողովրդի մեջ հիվանդությունների տարածմանը շատ է նպաստում միմյանց համբուրելու` նոր մուտք գործած սովորությունը: Հոդվածագիրը խնդրում էր բժիշկներին համբույրի վտանգը գյուղացիներին իրազեկելու նպատակով օգնել իրենց և ուղարկել հասկանալի լեզվով տպագրված թերթիկներ, գրքույկներ, խրատներ:
Այս ամենը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, երբ վիրուսաբանությունը դեռևս գտնվում էր սաղմնային վիճակում: Հայտնի չէին վարակական հիվանդություններ առաջացնող շատ հարուցիչներ, դրանց փոխանցման ուղիներն ու կանխարգելման միջոցները:
Այժմ, երբ մեր հանրապետությունը բաց է բոլորի առջև, նպաստավոր պայմաններ են ստեղծվել վարակիչ հիվանդությունների տարածման համար: Այնինչ, ոչ միայն բժիշկներին է լավ հայտնի, որ գրիպը` իր վիրուսային հարուցիչներով, գրեթե բոլոր մանկական վարակական, ստամոքսաաղիքային տրակտի բակտերային և վիրուսային հիվանդությունները, տուբերկուլոզը և բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ հիվանդություններ կարող են համբույրի միջոցով փոխանցվել մարդկանց: Հիշյալ հիվանդությունների ճնշող մեծամասնության հարուցիչները տեղ են գտնում նաև քիթ-ըմպանում, ուր բազմանալով, հեղեղում են բերանի խոռոչը ու նրանում թուքն ու լորձը:
Հայտնի է, որ նման հիվանդությունների, անգամ հազի, փռշտոցի ժամանակ արտանետվող թքի կաթիլները, գործածած սննդամթերքի ու ջրի մնացորդները վարակիչ են շրջապատի համար: Էլ չենք խոսում համբուրվելու մասին:
Շատերը, կարծես խնայելով երեխայի դեմքն ու շրթունքները, համբուրում են նրա թաթիկները, անտեսելով, որ փոքրիկները դրանք բերանն են տանում:
Մնում է խորհել ու ճիշտ եզրակացությունների հանգել` համբուրելու ոչ հիգիենիկ սովորությունը կանխելու համար: Դա պետք է լինի ոչ միայն բժիշկների ու բուժաշխատողների, այլև ողջ բնակչության հոգսը:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն