Վարակաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա աշխատանքներն իրականացնելու համատեքստում:
Վերջինիս վկայությունը հուլիսի 28-ը որպես հեպատիտների դեմ պայքարի միջազգային օր ամեն տարի նշելու փաստն է:
Բնագավառի մասնագետները, առողջապահության գործի կազմակերպիչները ՀՀ առողջապահության նախարարությունում այս տարի ևս մամլո ասուլիսի էին հրավիրել հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր իրենց հրապարակումներում, հաղորդումներում ևս մեկ անգամ ազգաբնակչությանը պետք է իրազեկեն այս դարանակալ հիվանդության կանխարգելման, ժամանակին հետազոտման և բուժման անհրաժեշտության մասին:
Պատահական չէ, որ վիրուսային հեպատիտները, իրենց A, B, C, D, E և այլ տարատեսակներով մեր մոլորակի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են:
Անդրադառնալով լրագրողների հնչեցրած հարցին` ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ-հակահամաճարակային վարչության պետ Արտավազդ Վանյանը ցավով արձանագրեց, որ աշխարհում, համաձայն վիճակագրության, գրանցվում է հեպատիտ A-ի մոտ 1,4 մլն դեպք:
Քրոնիկական հեպատիտ B-ն, որը չափազանց վտանգավոր հիվանդություն է և կարող է հանգեցնել ծանր բարդությունների ու անգամ մահվան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` վիրուսակրությամբ ներառել է բնակչության 2-7 տոկոսը: Հեպատիտ B-ով հիվանդների թիվը 10 անգամ գերազանցում է ՄԻԱՎ վարակակիրների թիվը, ինչը տարեկան մեկ միլիոն մարդու մահվան պատճառ է հանդիսանում, քանզի 240 մլն մարդ հիվանդանում է հեպատիտ B-ի քրոնիկական ձևերով, որից 600 հազարը մահանում է քրոնիկական տարատեսակ հետևանքներից:
Բանախոսը փաստեց, որ լյարդի քաղցկեղը 85%-ով պայմանավորված է հեպատիտ B-ով: Ընդհանրապես, քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ B-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո:
Անդրադառնալով հեպատիտ C-ին, պարոն Վանյանը նշեց, որ մեր մոլորակի բնակչության 150 միլիոնից ավելին վարակված են այս հիվանդությամբ, ավելին, յուրաքանչյուր տարի հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք` երեք անգամ գերազանցելով ՄԻԱՎ վարակակիրների թիվը:
Դժբախտությունն այն է, որ հեպատիտ C-ի 80%-ի դեպքում այն ընթանում է առանց կլինիկական ընդգծված արտահայտությունների, ինչի հետևանքների արդյունքում ամեն տարի 350 հազար մարդ կնքում է իր մահկանացուն:
Վերլուծելով վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը, նա բերեց մեր հանրապետության վարչական վիճակագրության տվյալները` համաձայն որոնց, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին, թեպետ, առավելապես վերջին տարիներին առկա է հիվանդացության նվազման միտում (հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով վերջին չորս տարիների 25,7-ից, անցյալ տարվա վիճակագրությամբ նվազել է` հասնելով 9,1-ի: ՀՀ-ում ներկայումս դիտվում է նաև վիրուսային հեպատիտ B-ի հիվանդացության նվազման միտում (100 հազար բնակչի հաշվարկով 2008-ի 3,4-ից 2011-ին նվազել է 2,2-ի):
Վերջին տասնամյակում հեպատիտ B-ի հիվանդացության նվազումն ակնառու է: Մինչև 1999թ. պատվաստումների ներդրումը նկատվում էր համաչափ նվազում և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 2,5 %, ապա պատվաստումների ներդրումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ (ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի): Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ B-ի կանխարգելման գործում:
Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը:
Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ,«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, Հակահամաճարակային ինստիտուտի տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը, Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն անդրադառնալով «Մեր հանրապետությունում հիվանդացության ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հեպատիտները», «Որո՞նք են վարակի աղբյուրները»,«Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը», «Ինչպե՞ս այն հայտնաբերել և բուժել», «Արդյո՞ք, գոյություն ունեն պատվաստանյութեր», «Ովքե՞ր են առավելապես վտանգված հիվանդանալու հեպատիտ B, և, հատկապես C տարատեսակներով», «Բուժելի՞ է, արդյոք, քրոնիկական հեպատիտ C-ն» լրագրողների հնչեցրած հարցերին, մասնավորապես նշեցին, որ վարակը կարող է անցնել անմիջականորեն վարակված արյան կամ արյան բաղադրամասերի փոխներարկմամբ, հիվանդի արյան հետ միջնորդավորված շփման ժամանակ, սեռական ճանապարհով, դաջվածքներ իրականացնելիս, վարակված մորից երեխային` 5% և 95% ծննդաբերության ընթացքում (հեպատիտ B-ի հարուցիչը 100 անգամ ավելի վարակիչ է, քան ՄԻԱՎ-ինը), հատկապես, հեպատիտ C-ն կարող է փոխանցվել չախտահանված ասեղների, ներարկիչների կամ բժշկական գործիքների միջոցով: Հիվանդությունն ախտորոշվում է արյան հատուկ հետազոտության միջոցով:
Բոլոր բանախոսներն էլ միանշանակ հաստատեցին, որ հեպատիտներով հնարավոր չէ վարակվել օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև սննդամթերքի և կենցաղային շփման միջոցով:
Ինչ վերաբերում է բուժմանը, նրանք կարևորեցին հիվանդության ժամանակին հայտնաբերումը, քանի որ, հատկապես, հեպատիտ C-ի դեպքում, վարակվածների 80-85%-ի շրջանում հիվանդությունն ստանում է թաքնված ընթացք (հիվանդը տարիներ շարունակ մնում է անտեղյակ իր վարակի վերաբերյալ և հայտնաբերում այն պատահական հետազոտության ժամանակ, կամ, երբ հյուսվածքներում, անդարձելի փոփոխությունների արդյունքում, առաջ են գալիս լյարդի գործունեության խանգարման նշաններ):
Հեպատիտների բարդ տարատեսակների բուժումը երկարատև է և հիվանդից համբերություն ու կամք է պահանջում, ինչը պետք է իրականացվի մասնագետ բժշկի հսկողության ներքո: Պարոն Ասոյանն իր հերթին տեղեկացրեց, որպես բնագավառի մասնագետ, ինքն ամեն ինչ անում է, որ ԱՆ բյուջեում ֆինանսական մասնահանումներ արվեն հեպատիտների առանձին տարատեսակները պետպատվերի շրջանակներում բուժելու առնչությամբ:
Արձանագրվեց, որ A և B հեպատիտների համար առկա են ու մեր հանրապետությունն էլ ապահովված է պատվաստանյութերով, իսկ հեպատիտ C-ի պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս ընթացքի մեջ են:
Մի կարևոր հանգամանք ևս. դոնորական արյունը 100 տոկոսով հետազոտվում և վերահսկվում է վարակներից զերծ մնալու համար: Չմոռանանք, որ հեպատիտների կանխարգելումն ու բուժումը զգալի ներդրումներ են պահանջում և, այնուամենայնիվ, Առողջապահության նախարարությունը, համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում պատվաստանյութերի ձեռքբերման և ապահովման, հիվանդության դեմ պայքարն ու կանխարգելումն առավել նպատակասլաց ու համակարգված իրականացնելու ուղղությամբ:
Այս ամենին մեծապես կօգնի ազգաբնակչության իրազեկվածությունը, ինչի հարցում չափազանց մեծ է լրատվամիջոցների դերը և, իհարկե, համագործակցությունը հեպատիտների դեմ պայքարող բոլոր կառույցների հետ:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն