Վարակաբանություն
ՀՀ ԱՆ. Էբոլայի վիրուսի վարակի աղբյուրը, փոխանցումը, կլինիկան, կանխարգելումը
Պատմություն: Այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլի վիրուսն է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում:
Բռնկումները բնորոշ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի առանձին՝ արևադարձային անտառներին հարակից բնակավայրերին:
Վարակի աղբյուրը և փոխանցումը
Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Կաթնասուն կենդանիները, ինչպես և մարդիկ վիրուսի պատահական տերեր են: Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Այնուհետև վարակը կարող է տարածվել մարդուց մարդու՝ արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ։ Էբոլի տենդից առողջացածի օրգանիզմը սերմնահեղուկի հետ մինչև 7 շաբաթ կարող է վիրուսներ արտազատել արտաքին միջավայր: Վիրուսի Ռեստոն շտամը կարող է տղամարդկանց մոտ առաջացնել անախտանշան հիվանդություն: Մարդիկ վարակիչ են, քանի դեռ նրանց արյան կամ լորձային արտազատուկներում առկա են վիրուսներ: Ինկուբացիոն շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ 48 ժամից) մինչև 21 օր է:
Կլինիկան և բուժումը
Ծանր, սուր հիվանդություն է՝ մինչև 90 % մահաբերությամբ: Ընթանում է հանկարծակի տենդով, արտահայտված թուլությամբ, մկանացավերով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով, լուծով, ցանով, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտումով, ներքին և արտաքին արյունահոսություններով:
Բուժումը ախտանշանային է՝ հիմնականում ջրազրկման դեմ, հատուկ բուժում կամ լիցենզավորված պատվաստանյութով պատվաստում չկա:
Կանխարգելում
- Խոզաբուծարաններում հիգիենայի պահպանում, ախտահանում նատրիումի հիդրոքլորիդով:
- Դեպք հայտնաբերելիս՝ կարանտինի սահմանում, կենդանիների սպանդ:
- Դեպքերի վաղ և ակտիվ հայտնաբերում կենդանիների շրջանում:
- Մարդկանց շրջանում անհատական պաշտպանության միջոցների կիրառում, իրազեկում հիվանդության և ռիսկի գործանների մասին:
- Կենդանիների հետ շփվելիս անհատական պաշտպանության միջոցների կիրառում,Շ
- Սննդում միս օգտագործելիս՝ պատշաճ ջերմային մշակում,
- Հիվանդների հետ շփման բացառում,
- Ձեռքերի հիգիենայի պահպանում,
- Դիակների թաղում առանց մարդկանց սերտ շփումների և կուտակումների՝ հիգիենիկ պայմաններում,
- Վարակի հսկողության ապահովում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում։
Համաճարակային իրավիճակը ներակայումս
2014թ. մարտ ամսից համաճարակային իրավիճակը սրվել է Հարավային Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լիոնեում։ Հունիսի 30-ից դեպքեր են արձանագրվել նաև Նիգերիայում: Ընդհանուր առմամբ հիվանդացել է 1711 մարդ, լաբորատոր հետազոտությամբ հիվանդությունը հաստատվել է 1070-ի մոտ, որոնցից 603-ը` մահվան ելքով։ Կասկածելի հիվանդների շրջանում արձանագրվել է 932 մահվան դեպք: Նշված երկրներում վարակված, սակայն այլ երկրներ մեկնած անձանց շրջանում ևս արձանագրվել են եզակի դեպքեր:
Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չկա: Ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է։ Մասնագետները հորդորում են չմեկնել աֆրիկյան նշված երկրները:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն